«Դեյվիդ Ֆիլո»–ի խմբագրումների տարբերություն

ամերիկացի գործարար
Content deleted Content added
Նոր էջ «'''Դեյվիդ Ֆիլո''' ({{lang-en|David Robert Filo}}, {{ԱԾ}}), ամերիկյան գործարար և Ջերի Յանգի հետ Yahoo!-ի համահիմնադի...»:
(Տարբերություն չկա)

10:58, 25 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Դեյվիդ Ֆիլո (անգլ.՝ David Robert Filo, ապրիլի 20, 1966(1966-04-20)[1], Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկյան գործարար և Ջերի Յանգի հետ Yahoo!-ի համահիմնադիրը։

Կենսագրություն

Ֆիլոն ծնվել է Վիսկոնսինում։ Վեց տարեկանում նա տեղափոխվել է Լուիզիանա նահանգի Լեյք Չարլզ արվարձան Մոսս Բլաֆ։ Ավարտել է Սեմ Հյուսթոնի միջնակարգ դպրոցը, այնուհետև ստացել է հաշվողական տեխնիկայի բակալավրի աստիճան Թուլեյնի համալսարանում (Դին կրթաթոշակի շնորհիվ) և մագիստրոսի աստիճան Սթենֆորդի համալսարանում[2]։

1994 թվականի փետրվարին Նա Ջերի Յանգի հետ ստեղծել է «Ջերի և Դևիդի ուղեցույցը համաշխարհային համացանցում» ինտերնետ-կայքը, որը բաղկացած է այլ կայքերի կատալոգից։ Ավելի ուշ կայքը վերանվանվել է «Yahoo!»։ «Yahoo!»-ն արագ դարձել է շատ հայտնի է, ինչն էր դրդել է Ֆիլոյին և Յանգին ստեղծել Yahoo! Inc ընկերությունը [3]։

Ի սկզբանե Yahoo!-ն վեբ կատալոգում եղել է վեբ պորտալ, որը տրամադրել է ապրանքների և ծառայությունների լայն տեսականի։ Ներկայումս այն հանդիսանում է առաջատար ինտերնետ-բրենդներից մեկը և հեռահաղորդակցության ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ հանդիսանում է համացանցում ամենաշատ այցելվող վեբ-կայքերից մեկը[4][5]։

Անձնական կյանք

2005 թվականին 30 մլն դոլար է նվիրաբերել իր մայր բուհին՝ Թուլեյնի համալսարանի ինժեներական ֆակուլտետին[6]։

Ամուսնացած է լուսանկարչուհի և ուսուցչուհի Անժելա Բուենինգի հետ[7]։

2014 թվականի դեկտեմբերին Forbes-ը Ֆիլոյի կարողությունը գնահատել է 3,8 մլրդ դոլար, ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել 580-րդ տեղն աշխարհում[6]։ 2017 թվականի դրությամբ նա զբաղեցնում է 564-րդ տեղը[8]։

Ծանոթագրություններ

  1. Munzinger Personen (գերմ.)
  2. «David Filo». Forbes. October 17, 2014.
  3. Yahoo! Inc. - История компании . yhoo.client.shareholder.com
  4. Alex Gray (April 10, 2017). «These are the world's most popular websites». World Economic Forum. Վերցված է July 5, 2018-ին.
  5. «Самые популярные сайты 2012: Alexa Ranks 500 самых посещаемых сайтов», Huffington Post, 9 августа 2012 г.
  6. 6,0 6,1 «Forbes 400 Richest Americans: #292 David Filo». Forbes. March 2013.
  7. Another billionaire drops Արխիվացված Դեկտեմբեր 5, 2008 Wayback Machine
  8. «The World's Billionaires». Forbes (անգլերեն). Վերցված է 2017-05-24-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ֆիլո» հոդվածին։