«Հայերի հայրենադարձություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
բարելավումմմ
Տող 1.
{{Հայոց պատմություն}}
{{վֆ}}
'''Հայերի հայրենադարձություն''', տարբեր ժամանակներում քաղաքական, սոցիալ-տնտեսական, ազգային ու կրոնական պատճառներով հայրենիքից բռնի կամ կամավոր հեռացած հայերի ներգաղթը [[Սովետական Հայաստան]]։
 
'''Հայերի հայրենադարձություն''', էթնիկ հայերին իրենց պատմական հայրենիք, մասնավորապես՝ [[Հայաստանի Հանրապետություն]] և [[Արցախի Հանրապետություն]] վերադարձ։
Դարեր շարունակ [[Հայաստան]]ը ենթարկվել է ավերիչ արշավանքների, և հայ ժողովրդի մի որոշ մասը հարկադրված հեռացել կամ տեղահանվել է հարազատ երկրից (տես Գաղթ)։ Աստիճանաբար ստեղծվել են հայկական գաղթավայրերը, որտեղ ժամանակի ընթացքում, հայերը մասամբ ձուլվել են տեղացի ժողովուրդներին։ Հայ ժողովրդի մի զգալի հատվածը՝ արևմտահայությունը, թուրքական բռնակալության տակ հաճախ ենթարկվել է կոտորածների։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին թուրքական կառավարությունն իրականացրեց 1, 5 միլիոն հայերի կոտորածը՝ մնացածներին քշելով արաբական անապատները, գրեթե ամբողջությամբ հայազրկելով [[Արևմտյան Հայաստան]]ը (տես [[Մեծ եղեռն]])։ Արևմտահայության բեկորները ցրվեցին աշխարհով մեկ՝ ստեղծելով ընդարձակածավալ հայ սփյուռքը։ Սփյուռքահայ տարագիրները հույս ունեին, որ առաջին համաշխարհային պատերազմն ավարտվելուց հետո մեծ տերությունները, որոնք ազատության ու անկախության բազում խոստումներ էին շռայլել հայերին, հաշվի կառնեն իրենց թափած արյունը և հնարավորություն կստեղծեն վերադառնալու հայրենիք։ Սակայն պատերազմից հետո հայ գաղթականության վիճակը դարձյալ մնում էր անորոշ։ Այդ պայմաններում սփյուռքահայության միակ հույսն ու ապավենը դարձավ [[1920]] թվականի [[նոյեմբերի 29]]-ին [[Արևելյան Հայաստան]]ում հաղթանակած սովետական իշխանությունը։ Հայրենաբաղձ սփյուռքահայ աշխատավորները անվերապահորեն կանգնեցին Սովետական Հայաստանի պաշտպանության դիրքերում և ցանկություն հայտնեցին ներգաղթել իրենց նոր, ազատագրված հայրենիքը։ Սովետական Հայաստանի կառավարությունը իր գոյության առաջին իսկ օրերից լրջորեն զբաղվեց երկրում կուտակված արևմտահայ գաղթականության և սփյուռքահայերի առավել դժվար կացության մեջ գտնվող մասի հայրենադարձության հարցերով։ Կառավարությունը հայրենիք ներգաղթելու բազմաթիվ կոլեկտիվ և անհատական դիմումներ էր ստանում սփյուռքահայերից։ Չնայած գոյություն ունեցող դժվարություններին, նա ընդառաջեց տարագիր հայության հայրենիք ներգաղթելու ցանկությանը և արդեն [[1921]] թվականի վերջերից ձեռնարկեց հայրենադարձության իրականացմանը։ 1921-[[1973]] թվականներին Սովետական Հայաստան ներգաղթեց մոտ 200 հազար հայ։ [[1921]] թվականի [[դեկտեմբեր]]ին [[Իրաք]]ից [[Բաքու]]մ հասավ հայ տարագիրների ավելի քան 3000 հոգուց բաղկացած առաջին քարավանը։ Նրանց մեծ մասը բնակություն հաստատեց [[Ալեքսանդրապոլ]]ում ([[Լենինական]]), Բասարգեչարի ([[Վարդենիս]]), Ղամարլուի ([[Արտաշատ]]) և Վեդու ([[Արարատ]]) շրջաններում։ [[1922]] թվականի հունվարին Բաթում ժամանեց մոտ 3000 մարդուց բաղկացած երկրորդ քարավանը։ [[ԽՍՀՄ]] կենտգործկոմի որոշմամբ ներգաղթողները առնվազն 3 տարի ազատվում էին բոլոր հարկերից և օգտվում էին առանց մաքսի ու վարձի բեռների փոխադրության մասին ԽՍՀՍ աշխատանքի և պաշտպանության խորհրդի [[1923]] թվականի [[օգոստոսի 16]]-ի որոշման ընձեռած արտոնություններից։ Հայրենադարձներին տրվում էր հող, լծկան, գյուղատնտեսական գործիքներ, սերմացու, բնակարան, վարկ, շինանյութ ևն։ 1923 թվականին [[Վան]]ից, [[Իրան]]ից և այլ վայրերից հայրենիք եկավ մոտ 1000, 1924 թվականին [[Հունաստան]]ից, [[Թուրքիա]]յից (Ստամբուլից) և Ֆրանսիայից՝ շուրջ 4167 մարդ։ [[1924]] թվականի աշնանից հայրենադարձությունը լայն ծավալ ստացավ։ Գաղթականական գործերի վարումը զգալիորեն բարդացավ։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով այդ ժամանակ Իրաքում և Հունաստանում գտնվող հայ տարագիրների ծանր կացությունը, [[1925]] թվականին այդ երկրներից հայրենիք բերվեց ևս 5016 հայ։ [[1926]]-[[1929|29]] թվականներին Հունաստանից, Թուրքիայից և [[Ֆրանսիա]]յից հայրենիք ներգաղթեց 5863 հոգի։ Սփյուռքահայ աշխատավորների հայրենադարձությունը ավելի մեծ թափ ստացավ ՀՍԽՀ Կենտգործկոմի և ժողկոմխորհի [[1931]] թվականի [[օգոստոսի 10]]-ի՝ «ՀՍԽՀ սահմաններն արտասահմանի աշխատավոր հայերի մասսայական նոր ներգաղթ արտոնելու մասին» որոշումից հետո։ 1932-33 թվականներին Հունաստանից, Բուլղարիայից և Ֆրանսիայից Սովետական Հայաստան ներգաղթեց շուրջ 8007 մարդ։ Ավելի քան 1800 հոգի 1936 թվականին հայրենիք եկավ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ու գավառներից։ Բացի այդ, 1926-36 թվականներին անհատական թույլտվությամբ արտասահմանյան երկրներից Սովետական Հայաստան ներգաղթեց 6926 մարդ։ Այսպիսով, 1921-36 թվականներին հայրենիք վերադարձավ շուրջ 42.286 հայ։ 1930-ական թվականներին ներգաղթածները հիմնականում տեղավորվեցին [[Երևան]]ում և նրա արվարձաններում, Լենինականում, Կիրովականում, Անի-Պեմզայում, [[Ստեփանավան]]ում, [[Իջևան]]ում ե հայրենադարձների առաջին խմբի դիմավորումը Այրումում Կիպրոսից հայրենիք վերադարձածների դիմավորումը Լենինականի երկաթգծի կառամատույգում Հայրենադարձ ուսանողների մի խումբ Երևանի բժշկական ինստիտուտում՝ պարապմունքի ժամին Կիրովականի բնակիչների միտինգը՝ Եգիպտոսից հայրենադարձների երկրորդ խմբի ժամանման առթիվ այլուր, հատկապես հայրենադարձների համար կառուցված ավաններում։ Սովետական կառավարությունը նախապատրաստական լայն աշխատանք տարավ 1937-38 թվականներին և հետագայում ավելի մեծ հայրենադարձություն իրականացնելու [[Մերձավոր Արևելք]]ից, Բալկանյան երկրներից, Ֆրանսիայից և այլ գաղթավայրերից։ Սակայն մի կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ստեղծված միջազգային բարդ իրադրությունը, մյուս կողմից՝ անհատի պաշտամունքի վնասակար հետևանքները, արտասահմանյան երկրների, այդ թվում և սփյուռքահայության հետ կապերի պահպանման գործում առաջացած դժվարությունները ևն, անհնարին դարձրին նոր հայրենադարձության կազմակերպումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ [[1945]] թվականի [[նոյեմբերի 21]]-ին, ՍՍՀՍ ժողկոմխորհը որոշում ընդունեց սփյուռքահայության զանգվածային հայրենադարձություն թույլատրելու մասին։ Ստեղծվեց ՀՍԽՀ ժողկոմխորհին առընթեր արտասահմանից ներգաղթող հայերի ընդունման և տեղավորման կոմիտե, ինչպես նաև վերաբնակեցման վարչություն։ Գաղութահայ հիմնական կենտրոններում կազմակերպվեցին ներգաղթին աջակցող կոմիտեներ ու խմբեր։ Անհատական բնակարանային շինարարության համար ԽՍՀՄ ժողկոմխորհը ներգաղթողներին հատկացրեց պետական վարկ՝ կառուցվող տների արժեքի 50 տոկոսի չափով։ ՀԿԿ Կենտկոմի պլենումը [[1946]] թվականի փետրվարին լսեց և քննարկեց հանրապետության կառավարության զեկուցումը ներգաղթ կազմակերպելու մասին և մշակեց կարևոր միջոցառումներ այն իրականացնելու ուղղությամբ։ Սփյուռքահայերի ներգաղթը ղեկավարելու համար խՍՀՍ արտաքին գործերի ժողկոմատին կից ստեղծվեց հատուկ հանձնաժողով։ ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ Իրանից, Հունաստանից, [[Բուլղարիա]]յից, [[Ռումինիա]]յից, [[Լիբանան]]ից և [[Սիրիա]]յից 1946 թվականին պետք է Սովետական Հայաստան գար մոտ 30 հազար մարդ։ Ներգաղթի հաջող իրականացման պատասխանատվությունը դրվեց այդ երկրներում սովետական դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՍԽՀ ժողկոմխորհի լիազոր-ներկայացուցիչների վրա։ 1946 թվականի փետրվարին հայրենիք գալու թույլտվություն էին խնդրել ավելի քան 130 հազար մարդ, ուստի հայրենադարձների իրական քանակը 1946 թվականին անցավ 50 հազարից։ Սովետական Հայաստան ներգաղթեց Իրանից՝ 20597 մարդ, Սիրիա-Լիբանանից՝ 19253, Հունաստանից՝ 4974, Բուլղարիայից՝ 4383, Ռումինիայից՝ 1738։ Նրանք տեղավորվեցին հանրապետության քաղաքներում և գյուղերում։ Երևանում բնակություն հաստատեց 15000 հայրենադարձ։ Սովետական կառավարությունը 1947-48 թվականներին ևս շարունակեց հայրենադարձությունը, 1947 թվականին Սիրիայից, Լիբանանից, [[Կիպրոս]]ից, Պաղեստինից, Իրաքից, Եգիպտոսից, Հունաստանից, Ֆրանսիայից, [[ԱՍՆ]]-ից և մի փոքր խումբ էլ Չինաստանից Սովետական Հայաստան ներգաղթեց 35401, 1948-ին Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, Բուլղարիայից և ԱՄՆ-ից՝ ավելի քան 10 հազար մարդ։ Այնուհետև, նկատի ունենալով բնակարանային ու այլ կարգի դժվարություններ, հայրենադարձությունը ժամանակավորապես դադարեցվեց։ 1946-[[1948]] թվականներին 15 երկրներից հայրենիք վերադարձավ մոտ 100 հազար հայ։ Հակառակ սփյուռքահայ առաջադիմական կազմակերպությունների, Հայոց բարեգործական ընդհանուր միության ու այլ ընկերությունների, որոնք համակրանքով էին վերաբերվում հայրենադարձությանը, դաշնակցությունը կատաղի պայքար էր ծավալում ներգաղթի դեմ, զրպարտում ու տեռորի ենթարկում գաղութահայ ակտիվ գործիչներին։ Սփյուռքահայառաջադիմական ուժերի համատեղ ջանքերով ձախողվեցին հայրենադարձությունը խոչընդոտելու դաշնակցականների փորձերը։ ՀԿԿ Կենտկոմը ու հանրապետության կառավարությունը մեծ աշխատանք տարան հայրենադարձների համար ապահովելու բարեկեցիկ պայմաններ (հատկապես բնակարանային շինարարության գործում) ։ Միայն 1947 թվականին ներգաղթածների ընդունման և տեղավորման համար ծախսվել է 51, 3 միլիոն ռ.։ Անհատական կարգով տուն կառուցող հայրենադարձներին պետությունը հատկացրել է 98, 8 միլիոն ռ. վարկ։ Առանձին գերատեսչություններ ու ձեռնարկություններ ներգաղթածների համար կառուցել են 3700 տուն։ Հայրենադարձների համար հիմնադրվել է 8 նոր ավան, տներ կառուցելու նպատակով ծախսվել է 274 միլիոն ռ.։ 1962 թվականից վերսկսվեց սփյուռքահայերի հայրենադարձությունը։ 1962-73 թվականներին 26 երկրներից Սովետական Հայաստան եկավ 26140 մարդ (5.512 ընտանիք), [[Իրան]]ից՝ 19168, Սիրիայից՝ 4740, ԵԱՀ-ից, Կիպրոսից, Լիբանանից, Իրաքից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, [[Անգլիա]]յից՝ շուրջ 2232 մարդ։ Նրանց մեծ մասը (81, 6%) բնակություն հաստատեց հանրապետության քաղաքներում (Լենինական, [[Կիրովական]], [[Աբովյան]], [[Հրազդան]], ՉԱրենցավան), իսկ մնացածը՝ [[Աշտարակ]]ի, Արտաշատի, [[Արարատ]]ի, [[Հոկտեմբերյան]]ի, [[Էջմիածին|Էջմիածն]]ի, [[Նաիրի]]ի, [[Թալին]]ի շրջանների նոր կազմակերպված սովետական տնտեսություններում։ Հայրենիք վերադարձած սփյուռքահայերը գործուն մասնակցություն են ցուցաբերում Սովետական Հայաստանի ժողովրդական տնտեսության, գիտության ու մշակույթի զարգացմանը։
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=207}}
 
== Նախապատմություն ==
[[Կատեգորիա:Մեծ եղեռն]]
=== Հայ ժողովրդի ծագում ===
[[Կատեգորիա:Հայրենադարձություն]]
{{Հիմնական|Հայ ժողովրդի էթնոգենեզ}}
 
[[Հայեր]]ը էթնիկական խումբ են, որը ծագել է [[Արևմտյան Ասիա]]յում՝ [[Անատոլիա]]յի, [[Կովկաս]]ի, [[Իրանական բարձրավանդակ]]ի և [[Բարեբեր մահիկ]]ի միջև գտնվող [[Հայկական լեռնաշխարհ]]ում։ Տարածաշրջանի մեծ մասը ներկայումս բաժանված է [[Հայաստան]]ի, [[Ադրբեջան]]ի, [[Վրաստան]]ի, [[Իրան]]ի և [[Թուրքիա]]յի միջև։
 
[[Վանի թագավորություն]]ը՝ [[Սատրապական Հայաստան]]ին նախորդող պետական կազմավորումը, մ.թ․ա. 9-րդ դարում միավորել է լեռնաշխարհի ցեղերին, ինչը, ի վերջո, հանգեցրել հայ ժողովրդի առաջացմանը։ [[Հայոց լեզու|Հայոց լեզվի]] տարածմանը զուգընթաց լեռնաշխարհը դարձել է ավելի ու ավելի միատարր։
 
Դրան հաջորդած հայկական թագավորությունները հայկական լեռնաշխարհի նկատմամբ ունեցել են ինքնիշխանություն, բայց նաև հաճախ են ընկել օտարերկրյա կայսրությունների իշխանության տակ։ Սակայն գտնվելով օտար տիրապետության տակ՝ Հայաստանը որպես հարկատու կամ վասալ պետություն հաճախ պահպանել է իր ինքավար աշխարհաքաղաքական կազմավորման կարգավիճակը և հազվադեպ է գտնվել այն ժամանակվա իշխող կայսրությունների անմիջական վերահսկողության ներքո։ Դա թույլ է տվել զարգանալ և բարգավաճել՝ ունենալով հայկական ինքնատիպ մշակույթ, ինչը հանգեցրել է սեփական յուրահատուկ [[Հայոց այբուբեն|այբուբենի]] և [[Հայ առաքելական եկեղեցի|քրիստոնեության սեփական ճյուղի]] ստեղծմանը։
 
=== Օտար տիրապետություն ===
{{Հիմնական|Իրանական Հայաստան (1502-1828)|Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում}}
 
Հայերի հիմնովին ենթարկվելը օտար տիրապետության սկսվել է XI դարում, երբ պատմության թատերաբեմ են իջել [[Սելջուկ-թյուրքեր]]ը, իսկ դրան հաջորդել է արդեն [[Մոնղոլական կայսրություն|Մոնղոլական կայսրության]] օրոք տեղի ունեցած [[Մոնղոլական արշավանքներ|մոնղոլական արշավանքներ]]ը, երբ Հայաստանում հայկական ինքնավարությունը սկսել է կտրուկ նվազել։ [[Լենկթեմուրի կայսրություն|Լենկթեմուրի ստեղծած կայսրության]] ժամանակ՝ 14-րդ դարում, մնացել են միայն հայկական ինքնավարության անջատ օջախները, որոնցից էր [[Արցախի պատմություն|Արցախը]]։
 
Անկայունության հարյուրամյակներից հետո [[Հայկական լեռնաշխարհ]]ի քաղաքական իրավիճակը վերջապես կայունացել է․ այն բաժանվել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] և [[Իրան]]ի միջև, որոնցից առաջինը իշխում էր [[Արևմտյան Հայաստան|արևմտյան]] մասի, իսկ երկրորդը՝ [[Արևելյան Հայաստան|արևելյան]]։ Երկու կայսրությունների մրցակցությունը հաճախ Հայկական լեռնաշխարհում վերածվել է [[Թուրք-պարսկական պատերազմներ|պատերազմների]]։
 
=== Տեղահանումներ և արտաքսումներ ===
{{Հիմնական|Հայերի բռնագաղթն Իրան (1603-1604)|Հայոց ցեղասպանություն}}
{{Տես նաև|Նոր Ջուղա}}
 
Հայերը հետապնդումների, բռնի տեղահանումների և տեղահանումների են ենթարկվել իրենց պատմության մեջ մի քանի անգամ, երբ գտնվում էին օտարի գերիշխանության տակ։ 578 թվականին բյուզանդական [[Մորիկ]] կայսրը շուրջ 30 000 հայերի արտաքսել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Նա խորհուրդ է տվել իր պարսկական գործընկերոջը անել նույնը<ref>{{Cite book|last=Cohen, Robin, 1944-|title=Global diasporas : an introduction|publisher=|year=2008|isbn=978-0-415-43550-5|edition=Second|location=London|pages=49|oclc=180470689|quote=[...], the Byzantine Emperor Maurice [...] [i]n AD 578 [...] transported 10,000 Armenians to Cyprus, 12,000 to Macedonia and 800 to Pergama — these deportations being the origins of the Armenian diaspora. Maurice was no great lover of his fellow Armenians. As he wrote to the Persian king: “The Armenians are a knavish and indolent nation. They are situated between us, and are a source of trouble. I am going to gather mine and send them to Thrace; you send yours to the east. If they die there, it will be so many enemies that will die; if, on the contrary, they kill, it will be so many enemies that they kill. As for us, we shall live in peace. But if they remain in their own country, there will never be any quiet for us.”}}</ref><ref>[http://archive3.ankakh.com/article/62961/%e2%80%8bbyvozandia ԲՅՈՒԶԱՆԴԻԱ, ankakh.com]</ref>․
 
{{քաղվածք|Մեր և ձեր միջև խոտոր և անհնազանդ մի ազգ կա, որը միշտ պղտորում է: Ահա արի, ես իմ մասի մարդկանց հավաքեմ և ուղարկեմ Թրակիա, դու էլ քո մասից մարդիկ հավաքիր և հրամայիր Արևելք տանել, եթե նրանք մեռնեն՝ մեր թշնամիները կմեռնեն, եթե նրանք սպանեն, ապա մեր թշնամիներին կսպանեն, և մենք խաղաղ կապրենք: Որովհետև, եթե դրանք իրենց երկրում մնան, մենք հանգիստ լինել չենք կարող|<ref>[http://www.hayzinvor.am/50685.html «…ԱՅԴ ԱԶՆՎԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ», hayzinvor.am]</ref>}}
 
Հաջորդ դարերի ընթացքում Հայաստանում մուսուլմանական տիրապետությունը նույնպես արագացրել է հայերի աստիճանական արտագաղթը։ Մի քանի դար անց օսմանների և իրանցիների միջև ծագած հակամարտությունները հանգեցրել են [[Հայկական լեռնաշխարհ|Հայկական լեռնաշխարհից]] հայերի կամավոր և բռնի արտագաղթերի<ref name=":2">{{Cite book|last=Bournoutian|first=George A.|title=The 1829-1832 Russian surveys of the Khanate of Nakhichevan (Nakhjavan) : a primary source on the demography and economy of an Iranian province prior to its annexation by Russia|publisher=Mazda Publishers|year=2016|isbn=978-1-56859-333-3|location=Costa Mesa, California|pages=12|oclc=939245002|quote=In 1604, during the Irano-Ottoman war, Shah `Abbas not only forcibly deported the Armenians of Julfa to Iran, but also ordered a large part of the population of Yerevan and Nakhichevan to be moved south of the Aras (Arax) River and settled in Azarbayjan. [...] In addition, the above centuries of conflict, voluntary and forced emigration had reduced the Armenian population of Nakhichevan to a mere minority.}}</ref>։ Ժամանակակից դարաշրջանում հայերի առաջին խոշոր բռնի տեղահանություններից մեկը տեղի է ունեցել XVII դարի սահմանագծին, երբ իրանական [[Աբբաս I Սեֆի|Աբաս I]] արքան հայերի բռնի կերպով գաղթեցրել է իր կայսրության ներքին շրջաններ: [[Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում|Օսմանները Հայաստանի]] տարածքով պարբերաբար հարձակումներ են գործել Աբաս I-ի տիրապետության վրա։ Իր պետության սահմաններում մեծ բանակներ պահելու և այնտեղի հայերի պարենով սնվելու հնարավորությունից հակառակորդին զրկելու համար Աբաս I-ը որոշել է ամայացնել այդ հողերը, իսկ այնտեղի բնիկ հայերին տեղափոխել իր տերության խորք<ref>{{cite book|title=The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars|last=Panossian|first=Razmik|publisher=Columbia University Press|year=2006|isbn=9780231139267|location=New York|page=[https://archive.org/details/armeniansfromkin00razm/page/122 122]|authorlink=Razmik Panossian|url=https://archive.org/details/armeniansfromkin00razm/page/122}}</ref>: Նա նաև օգտագործել է դա որպես իր թագավորությունը հարստացնելու միջոց՝ հայերին տեղափոխելով մայրաքաղաք՝ [[Սպահան]], քանի որ հայերը հարգված վաճառականների հռչակ էին վայելում<ref>{{Cite book|last=Tournefort|first=Joseph Pitton de|title=Relation d'un voyage du Levant|publisher=|year=1717|isbn=|location=Lyon|pages=251–253|quote=“Quoiqu'il en soit les Arméniens ne se mêlent que de leur commerce,& s'y appliquent avec toute l'attention dont ils sont capables. Non seulement ils sont les maîtres du commerce du Levant[...]” (Whatever the case, Armenians only get involved in their commerce, and they apply their full attention as much as they are capable. Not only are they the masters of commerce of the Levant[...]) – “Cha-Abbas travailla efficacement à deux choses pour le bien de son Royaume : il le mit à couvert des insultes des Turcs, & il l'enrichit beaucoup par l'établissement du commerce. Pour empêcher les Turcs que les Persans appellent Osmalins , de pénétrer avant dans les Etats , il crut qu'il étoit néceslaire de leur ôter le moyen d'entretenir de grandes armées sur ses Frontières ; & comme l'Arménie est une des principales, sur laquelle les Turcs se jettoient ordinairement, il la dépeupla autant qu'il le jugea nécessaire à son déssein.”<br/>"[Shah Abbas worked effectively for two things for the good of his Kingdom: he put put the cover on the insults of the Turks, & he enriched it very much by the establishment of commerce. To prevent the Turks, which the Persians called Osmalins [Ottomans], from penetrating into the States, he thought it necessary to remove them the means of maintaining large armies on his Frontiers; & since Armenia is one of the principals, upon which the Turks threw themselves regularly, he depopulated it as much as he judged it necessary for his goal.]}}</ref>։ Մոտավորապես 300 000 հայեր [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալությունից]], [[Բայազետ|Բայազետից]], [[Վան|Վանից]] և [[Նախիջևան (քաղաք)|Նախիջևանից]] տեղափոխվել են [[Իրանական Ադրբեջան]] և Սպահան<ref name=":2" /><ref>{{Cite book|title=The heritage of Armenian literature|date=©2000-2005|publisher=Wayne State University Press|others=Hacikyan, A. J. (Agop Jack), 1931-, Basmajian, Gabriel., Franchuk, Edward S., Ouzounian, Nourhan.|isbn=0-8143-2815-6|location=Detroit|pages=[https://archive.org/details/heritageofarmeni00ajha/page/4 4–5]|oclc=42477084|quote=In the summer of 1604, at the news of an Ottoman counteroffensive, Abbas ordered the entire Armenian population of Bayazit (Beyazit), Van, and Nakhijevan to be displaced, as part of a scorched earth policy. The number of Armenians removed from this area between 1604 and 1605 is estimated at close to 300,000. Thousands perished crossing the Araxes River. Most of the displaced Armenians were gradually settled in various parts of Persia. However, one group, composed mostly of merchant families from Julfa, was settled near Isfahan, the Safavid capital, and a new town was built for them, which they called New Julfa.|url=https://archive.org/details/heritageofarmeni00ajha/page/4}}</ref>:
 
Մինչև 20-րդ դարի սկիզբը հայերը շարունակում էին Օսմանյան Հայաստանի տարածքի մեծ մասում կազմել ամենամեծ էթնիկ խումբը (բայց ոչ կրոնական մեծամասնությունը)<ref>Arnold Toynbee's re-calculated population values of the Ottoman Empire in 1912. See here: [https://commons.wikimedia.org/wiki/File:Arnold_J._Toynbee_Armenian_statistics_1912.png]. As explained in the footprint: The analysis excluded certain portions of a province where "Armenians are minor". In the "vilayet of Van", (vilayet is a province in the Ottoman Empire) there were two portions (portions in modern use correspondes to county). Arnold Toynbee to find the ratio of Armenians in "Van," removed the values originating from portions of Van (listed in the foot print) where Armenians were in minority in this province. The presented table shows the re-calculated values of the stated provinces using values where Armenians are not in minority. This graphic was first prepared in 1913 by the Armenian politician Marcel Leart (Krikor Zohrab).</ref>։ Տարածաշրջանի ժողովրդագրությունը զգալիորեն փոխվել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] քաղաքականության պատճառով, որի արդյունքում Բալկանյան պատերազմների ժամանակ Բալկաններից եկող մահմեդական փախստականները վերաբնակեցվում էին Արևմտյան Հայաստանում<ref>{{Cite web|url=https://journals.openedition.org/ejts/4396#ftn5|title=Forced Population Movements in the Ottoman Empire and the Early Turkish Republic: An Attempt at Reassessment through Demographic Engineering|last=Şeker|first=Nesim|date=2016|website=OpenEdition|archive-url=https://web.archive.org/web/20180422141504/https://journals.openedition.org/ejts/4396|archive-date=2018-04-22|url-status=|access-date=2018-05-28|quote=The resettlement of Muslim-Turkish refugees was not an end in itself but part of a broader project of ‘nationalizing’ or ‘Turcifying’ the Ottoman lands. This project had two main aspects : forcing ‘disloyal’ elements to migrate and resettling supposed ‘loyal’ refugees into evacuated places. It was with these goals that the Unionist leadership inaugurated a campaign against the Ottoman Greeks to disrupt their economic activities and to uproot them through coercive measures on the eve of the First World War (Dündar 2008 : 191–248). The implementation of this policy against the Armenian population during the War demonstrates all aspects of the Unionist demographic mentality. Legitimized by security concerns, measures ranging from murder and massacre to religious conversion, assimilation and seizure of property were undertaken simultaneously, illustrating political, demographic and economic aspects of demographic engineering. A similar mentality was at work in the resettlement of the Muslim refugees. The Unionists made solid preparations to organize their resettlement in such a way that they would efficiently assimilate into the Turkish population. For example, they enacted the Law for the Settlement of Immigrants, which led to the formation of the General Directorate for Settlement of Tribes and Refugees. The resettlement of Albanian and Bosnian refugees who were expelled from the Balkans and of the Kurds fleeing before the Russian troops demonstrates that the Unionist government did not want to see any non-Turkish group forming a majority in a particular region and constituting more than 5–10 % of the population. The Directorate was also in charge of linguistic and ethnological research on ethnic and religious minorities in Anatolia such as Kizilbashes, Bektâshis, Ahîs, Armenians, Alevis, Kurds and Turcomans, unequivocally for political goals. It is estimated that approximately half of the Anatolian population, approximately 8 million souls, had to move during the First World War due to the Committee of Union and Progress’s deportation and resettlement policy (Dündar 2006 : 37–42).}}</ref>։ Տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակի փոփոխության պատճառ է դարձել նաև օսմանյան հայերի դեպի [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Ռուսական Հայաստան]] արտագաղթը, որը սկսվել է 19-րդ դարի կեսերից<ref name=":0">{{Cite book|title=The Armenians : past and present in the making of national identity|date=2005|publisher=RoutledgeCurzon|last=Herzig|first=Edmund|last2=Kurkchiyan|first2=Marina|isbn=0203004930|location=New York|pages=66|oclc=57482057|quote=During each of the wars involving Russia, Armenians suffered as a result of pillaging and attacks by irregulars opposing the new northern power. Christian Armenians were often accused of sympathy for the Christian Russians, and, though in fact many preferred Ottoman or Persian rule, a massive wave of Armenians abandoned their homes and fled to Russian-controlled territory. As many as 40,000 from Persia and 100,000 from the Ottoman Empire left for Russian-controlled territory after the end of the 1826–8 Russo-Persian and 1828–9 Russo-Ottoman wars.}}</ref>, երբ Իրանական Հայաստանի մեծ մասը բռնակցվել է [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] կողմից։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ տեղի ունեցած [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] արդյունքում Օսմանյան Հայաստանի հայ բնակչության հսկայական մասը դադարեց գոյություն ունենալ՝ կրճատվելով և հասնելով աննշան թվերի։ Մնացածներից շատերը թաքցրել են իրենց ինքնությունը կամ ձուլվել են<ref>{{Cite book|title=Secret nation : the hidden Armenians of Turkey|last=Avedis|first=Hadjian|isbn=9781786733719|location=London|oclc=1037014324|date = 2018-04-30}}</ref>։ Ողջ մնացածները կազմավորել են [[Հայկական Սփյուռք]]ը՝ աշխարհասփյուռ հայության համայնքը։
 
=== Ժամանակակից իրավիճակ ===
 
Հայ ժողովրդի նվիրվածությունը իր հայրենիքին [[Հայկական սփյուռք|Սփյուռքում]] պահպանվել է հայկական համայնքների և հայկական դպրոցների ստեղծման միջոցով, որտեղ դասավանդվել է նրանց պատմությունը: Հայաստան հայրենադարձությունը դարձել է Սփյուռքի նպատակներից մեկը<ref>{{Cite web|url=http://www.mindiaspora.am/en/Department_of_Repatriation_and_Investigations|title=RA Ministry of Diaspora – Department of Repatriation and Investigation|website=www.mindiaspora.am|access-date=2018-05-28}}</ref>, սակայն 1920 թվականին Հայաստանի ընդգրկումը [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] կազմում, 1991 թվականին [[Հայաստանի անկախացման գործընթաց|Հայաստանի անկախացումից]] հետո քաղաքական և տնտեսական անկայունությունը, 1988 թվականից շարունակվող տարածքային հակամարտությունը հարևան Ադրբեջանի հետ և նրա դիրքը երկու թշնամական երկրների ([[Թուրքիա]]յի և [[Ադրբեջան]]ի) միջև պատճառ են հանդիսացել այն բանի համար, որ սփյուռքահայերը չցանկանան լքել հյուրընկալող երկրների հարմարավետ պայմանները Հայաստանի համար, ինչը հանգեցնում է ձուլման և երիտասարդ սերնդի մոտ իր էթնիկ ծագման նկատմամբ հետաքրքրության կորստի, ինչը հայերի շրջանում երբեմն անվանում են [[Սպիտակ ցեղասպանություն]])<ref>{{Cite book|title=The Armenian Genocide legacy|publisher=|last=Demirdjian|first=Alexis|last2=Suny|first2=Ronald Grigor|isbn=9781137561633|location=Houndmills, Basingstoke, Hampshire|pages=266|oclc=934504087|quote=[...] the Diaspora communities where younger Armenians come into contact with non-Armenians. This enhances fears that Armenian identity will slowly disappear through a process of ‘white genocide’, and in turn results in the belief that Armenian Diaspora communities are in danger.|date = 2016-04-04}}</ref>:
 
== Հայաստանը Ռուսական կայսրության կազմում (1829-1917) ==
{{Տես նաև|Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում}}
 
[[Պատկեր:ArmenianOblast.jpg|thumb|upright=1.25|Հայկական մարզ, 1828–1840.]]
[[Պատկեր:Ethnic map of Asia Minor and Caucasus in 1914.jpg|thumb|upright=1.25|Տարածաշրջանի [[Ժողովրդագրություն|ժողովրդագրական]] քարտեզը՝ ըստ 1914 թվականի տվյալների {{Legend|#8cc3c1|Հայեր}}]]
 
=== Նախապատմություն ===
{{Հիմնական|Թուրք-պարսկական պատերազմ (1578-1590)|Թուրք-պարսկական պատերազմ (1603–1618)}}
 
XVI դարում Օսմանյան կայսրությունը Իրանից նվաճել է Անդրկովկասը, որը հետ է գրավվել միայն XVII դարի սկզբին։ Օսմանյան ծանր հարկերից տառապող աղքատ տեղաբնակ հայերը և սեփական համոզմունքների համար հետապնդվող շիա մահմեդականները ողջունել են Իրանին՝ որպես ազատարարների։ 1603 թվականին օսմանների հակահարձակման մասին լուրը հասել է Իրանի շահ Աբասին, որը հրամայել է հայերին բռնագաղթեցնել Երևանի նահանգից (մոտավորապես ժամանակակից Երևան և դրան հարող Իգդիր, Նախիջևան և Մակու գավառներ), մասնավորապես Ջուլֆա քաղաքից, ինչպես նաև Վան նահանգից՝ հետևելով «այրված հողի» ռազմավարությանը, որի արդյունքում հակառակորդը զրկվում էր պարենավորումից: Հաշվարկված է, որ 1605 թվականին տեղահանված հայերի թիվը հասել է 300 000-ի<ref>{{Cite book|url=https://archive.org/details/heritageofarmeni00ajha/page/5|title=The heritage of Armenian literature|date=2000–2005|publisher=Wayne State University Press|last=Hacikyan|first=A. J.|last2=Basmajian|first2=Gabriel|last3=Franchuk|first3=Edward S.|last4=Ouzounian|first4=Nourhan|isbn=0814328156|location=Detroit|page=[https://archive.org/details/heritageofarmeni00ajha/page/5 5]|oclc=42477084|quote=When Shah Abbas the Great (1587–1629) acceded to the throne, he tried to recapture lost territory. He forced the Ottomans out of Transcaucasia and regained a number of cities; he had similar successes in the province of Nakhijevan, including Julfa. The local Armenians, who had been laid destitute by heavy Ottoman taxes, and the Shi'ite Moslems who had been persecuted for their beliefs, welcomed the Persians as liberators. For the Armenians, however, a greater tragedy awaited. In 1603, at the news of an Ottoman counteroffensive, Abbas ordered the entire Armenian population of Bayazit, Van, Nakhijevan to be displaced, as part of a scorched earth policy. The number of Armenians removed from this area between 1604 and 1605 is estimated at close to 300,000.}}</ref>։ Հաջորդ հարյուրամյակների ընթացքում թուրքական և քրդական մի քանի քոչվոր ցեղեր բնակություն են հաստատել այդ տարածաշրջաններում և հիմնել [[Հյուսիսային Իրանի խանություններ|խանություններ]]։
 
19-րդ դարում [[Իրան|Իրանի]] ([[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|1804-1813]] և [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|1826-1828]]) և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] ([[Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)|1828-1829]] և [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-1878]]) դեմ մղված պատերազմների արդյունքում Ռուսաստանը ձեռք է բերել ամբողջ [[Անդրկովկաս]]ը՝ ներառյալ Արևելյան Հայաստանի մեծ մասը։
 
=== Հայկական մարզ ===
{{Տես նաև|Հայկական մարզ}}
 
Այն բանից հետո, երբ Ռուսական կայսրությունը Իրանից բռնակցել է Անդրկովկասը, նրանք Երևանի խանության փոխարեն ստեղծել են Հայկական մարզը։ 1826 թվականին խանության բնակչությունը կազմում էր 110 120 մարդ, որոնցից 20 073 (~18,22%) հայեր էին<ref>Bournoutian, George A. (1980). "The Population of Persian Armenia Prior to and Immediately Following its Annexation to the Russian Empire: 1826-1832". The Wilson Center, Kennan Institute for Advanced Russian Studies., p. 12.</ref><ref>Bournoutian, George A. (1980). "The Population of Persian Armenia Prior to and Immediately Following its Annexation to the Russian Empire: 1826-1832". The Wilson Center, Kennan Institute for Advanced Russian Studies., p. 63.</ref>։ Ռուսական կայսրությունը Անդրկովկասում գոյություն ունեցող հայ համայնքի հետ միասին նպաստել է հայերի՝ Օսմանյան կայսրությունից դեպի նոր գրավված տարածքներ հայրենադարձությանը։ Մոտ 40 000 մարդ [[Ղաջարական Պարսկաստան|Ղաջարական Իրանից]] և 90 000-ը [[Օսմանյան կայսրություն]]ից ներգաղթել են Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք<ref name=":0" />։
 
=== Հայ գաղթականները Օսմանյան կայսրությունից ===
{{Տես նաև|Երևանի նահանգ|Կարսի մարզ|Ելիզավետպոլի նահանգ}}
 
Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները մուսուլմանական կայսրություններում քրիստոնյաների նկատմամբ անվստահության զգացում են առաջացրել, հատկապես [[Օսմանյան կայսրություն]]ում։ Այդ զգացումն էլ ավելի է ուժեղացել քրիստոնյա ժողովուրդներից [[Բալկաններ]]ում կրած մշտական անհաջողությունների պատճառով: Հայերը հաճախ մեղադրվել են դավաճանության մեջ, ինչը հանգեցրել էր նրան, որ [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրությանը]] դիմակայող առաջատար անկանոն զորքերը թալանում էին հայերի և հարձակվում նրանց վրա, ինչպես նաև կազմակերպում զանգվածային կոտորածներ, որոնցից են [[Համիդյան կոտորածներ]]ը և [[Հայոց ցեղասպանություն|Մեծ Եղեռնը]]:
 
Չնայած որոշ հայեր գերադասում էին օսմանյան կամ պարսկական գերիշխանություն, Ռուսական կայսրության կազմի մեջ գտնվող [[Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում|Արևելյան Հայաստանի]] հայերը արևմտահայերի շրջանում բարձրացնում էին ազգային ենթագիտակցության մակարդակը և ապստամբությունների կոչ անում։ Շատերը տեղափոխվել են [[Անդրկովկաս]], որպեսզի միանան հեղափոխական կազմակերպություններին, որոնք ձգտում էին վերականգնել Արևմտյան Հայաստանի անկախությունը։ Հենց սա դարձավ օսմանյան ղեկավարությանը ցեղասպանություն կատարելու դրդող գործոններից մեկը, որի նպատակն էր վերացնել Արևմտյան Հայաստանի հայկական բնակչությանը։ Անդրկովկասում հայ փախստականների ներհոսքը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ 1914 թվականից ի վեր սկսվել է իրագործվել Հայոց ցեղասպանությունը։
 
== Հայաստանի առաջին հանրապետություն (1918-1920) ==
 
1917 թվականին [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] անկումից հետո Անդրկովկասի հայությունը 1918 թվականին հռչակել է [[Հայաստանի առաջին հանրապետություն|Հայաստանի առաջին հանրապետության]] անկախությունը։ Կարճատև կյանք ունեցած պետությունը իր գոյության ամբողջ ընթացքում բոլոր կողմերից գտնվել է պատերազմի մեջ։ Քանի որ Օսմանյան կայսրությունը անկում էր ապրել, Փարիզի խաղաղության կոնֆերանսում քննարկում էր նոր սահմանների հարցը։ Խորհրդաժողովը համաձայնել է, որ Օսմանյան կայսրությունը պետք է հրաժարվի Անդրկովկասում իր բոլոր տարածքային հավակնություններից, սակայն այն հարցը, թե Օսմանյան կայսրության որ տարածքներն են հանձնվելու Հայաստանի առաջին հանրապետությանը, այդքան էլ պարզ չէր, քանի որ նրա հայ բնակչությունը ոչնչացվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ<ref>{{Cite web|url=http://www.conflicts.rem33.com/images/Armenia/restoration%20and%20terr%20issue/T3.html|title=armenicum|website=www.conflicts.rem33.com|quote=They agreed that Turkey had to surrender all of her territorial claims to the Caucasus but were not sure what part of Turkish Armenia could be awarded to the Armenian Republic providing the absence of the Armenian population there following the massacres of 1915 and 1918.|access-date=2018-05-29}}</ref>: Բացի այդ, հայերը նույն ժամանակ բախվել են նաև տարածաշրջանի մուսուլմանական ապստամբությունների, որը հայտնի է Թուրք-թաթարական ապստամբություններ անվամբ (առաջացել էր, օրինակ, Կարսի հանրապետությունը)։ Ի վերջո [[Սևրի պայմանագիր|Սևրի պայմանագրով]] Արևմտյան Հայաստանի մեծ մասը հանձնվել է Վիլսոնյան Հայաստանին, որը Օսմանյան կառավարությունը ստորագրել է, բայց այդպես էլ չի իրագործել։
 
Մինչ որոշ հայեր փորձում էին հայրենադարձել [[Արևմտյան Հայաստանն Օսմանյան կայսրության կազմում|Արևմտյան Հայաստանը]], Հայաստանի առաջին հանրապետությունը այդպես էլ չի կարողացել օրինական ճանապարհով ձեռք բերված հողերը վերահսկողության տակ վերցնել, քանի որ հարևան Վրաստանի և Ադրբեջանի հետ հակամարտությունների մեջ էր գտնվում։ Բացի այդ, [[Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք|Քեմալ Աթաթուրքի]] կողմից [[Անկարա|Անկարայում]] ձևավորված թուրքական ազգայնական նոր կառավարությունը մերժել է Սևրի պայմանագիրը, և 1920 թվականի ամռան վերջին թուրք ազգայնականները վերագրավել են Հայաստանին հանձնված տարածքները, իսկ այդ տարածքներում բնակվող մուսուլման բնակչությունը պատրաստ էր զենք վերցնել Սևրի պայմանագրի դրույթների կատարմանը խոչընդոտելու համար, քանի որ նրանք Արևմտյան Հայաստանը համարում էին իրենց հողը։
 
Վերջ ի վերջո, քանի որ Հայաստանի առաջին հանրապետությունը ներառվել է [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Միության]] կազմում, [[Լոզանի պայմանագիր|Լոզանի պայմանագրի]] ստորագրմամբ Արևմտյան Հայաստանը մնացել է [[Թուրքիայի Հանրապետություն|Թուրքիայի]] կազմում, ինչը ի դերև է հանել հայրենադարձության ձգտող հայ փախստականների հույսերը։ Պայմանագիրը փոխել է Օսմանյան կայսրության նախկին տարածքներում՝ օրինակ՝ [[Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ|Սիրիայում և Լիբանանում]], ապաստանած ողջ մնացած հայերի կարգավիճակը, Լոզանի պայմանագրի դրույթների թվում կար պահանջ, որ նախկին Օսմանյան կայսրության տարածքներում այժմ բնակվող [[Անատոլիա|Անատոլիայի]] փախստականները քաղաքացիության իրավունք ունեն։ 1924 թվականին լիբանանահայերը զանգվածաբար նատուրալիզացվել են, ինչից ի վեր հայերն այդպես էլ չեն կարողացել հայրենադարձվել Արևմտյան Հայաստան<ref>{{Cite web|url=https://ejournals.bc.edu/ojs/index.php/levantine/article/view/5363/4822|title=LEBANESE ARMENIANS; A DISTINCTIVE COMMUNITY IN THE ARMENIAN DIASPORA AND IN LEBANESE SOCIETY|last=Abramson|first=Scott|date=2013|website=The Levantine Review|page=193|quote=The Treaty of Lausanne not only confounded the hope of the Armenian refugees who aspired to repatriation, it changed their status in their host countries too. Among its provisions was the requirement that refugees from Anatolia now living in former Ottoman territories be entitled to citizenship. For the French mandatory authorities in Lebanon and their Maronite protégés, for whom augmenting Lebanon’s Christian sector was a major desideratum, this clause was providential. So in 1924, in the teeth of opposition from Lebanon’s Sunni Muslims, Lebanese Armenians were naturalized en masse.}}</ref>։
 
== Հայկական ԽՍՀ (1920-1991) ==
{{Տես նաև|Հայկական ԽՍՀ}}
 
[[Հայոց ցեղասպանություն]]ից հետո մեծ թվով հայեր փախել էին [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հարևան երկրներ՝ [[Սիրիա]], [[Եգիպտոս]], [[Լիբանան]] և այլն՝ ձևավորելով մեծ հայկական համայնքներ: 1939 թվականին [[Ֆրանսիա]]յի կողմից [[Ալեքսանդրետտա]]յի սիրիական տարածքի զիջումը [[Թուրքիա]]յին առաջացրեց հայերի՝ դեպի [[Լևանտ]] տեղափոխության երկրորդ ալիքը։
 
1940-ական թվականներին [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն]]ը կազմակերպել է հայրենադարձության միջազգային արշավ։ Մեծ թվով սփյուռքահայեր հայրենադարձվել են [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ին հաջորդած տարիներին։
 
=== ԽՍՀՄ-ի տարածքային պահանջները Թուրքիայի նկատմամբ ===
{{Տես նաև|ԽՍՀՄ-ի տարածքային պահանջները Թուրքիայի նկատմամբ}}
 
1945-1953 թվականներին [[Խորհրդային Միություն]]ը դիտարկում էր [[Արևմտյան Հայաստան]]ում իր սահմանների ընդլայնման մի քանի տարբերակներ։ Այդ տարբերակների մի մասն իր մեջ ներառում էր արևմտահայ պատմական տարածքների ձեռքբերումը և սփյուռքահայերի հայրենադարձությունը, սակայն այդ տարածքային պահանջները մերժվել են Իոսիֆ Ստալինի մահից հետո։
 
=== Եգիպտոս ===
{{Տես նաև|Հայերը Եգիպտոսում}}
 
[[Եգիպտոս]]ում բնակություն հաստատած հայերն ապրել են բարգավաճության մեջ, սակայն [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո մի քանի հազար մարդ արձագանքել է [[Խորհրդային Հայաստան]] վերադառնալու կոչին և հայրենադարձվել<ref>{{Cite web|url=https://openresearch-repository.anu.edu.au/bitstream/1885/9257/4/04Chapter3_Kirkland.pdf|title=ARMENIAN MIGRATION, SETTLEMENT ANDADJUSTMENT IN AUSTRALIA WITH SPECIAL REFERENCE · TO THE ARMENIANS IN SYDNEY|last=Kirkland|first=James Ray|date=March 1980|website=Australian National University {{!}} Open Research Library|access-date=2018-05-29|quote=The general prosperity of the Egyptian Armenian community continued throughout the World War II period and, following the War, resulted in only a few thousand persons answering the call for repatriation to Soviet Armenia.}}</ref>։
 
=== Լիբանան ===
{{Տես նաև|Հայերը Լիբանանում}}
 
1946-1949 թվականների միջև ընկած ժամանակահատվածում [[Լիբանան]]ի նախագահ [[Բիշարա էլ Խուրի]]ի վարչակազմը օգնություն է ցուցաբերել լիբանանահայերին և սիրիահայերին, որոնք ցանկանում էին հայրենադարձվել [[Խորհրդային Հայաստան]]<ref name=":1">{{Cite web|url=https://ejournals.bc.edu/ojs/index.php/levantine/article/view/5363/4822|title=LEBANESE ARMENIANS; A DISTINCTIVE COMMUNITY IN THE ARMENIAN DIASPORA AND IN LEBANESE SOCIETY|last=Abramson|first=Scott|date=2013|website=The Levantine Review|pages=212–213|access-date=2018-05-29|quote=[...] Bishara al- Khoury’s administration between 1946 and 1949 provided assistance to Lebanese and Syrian Armenians who wished to immigrate to Armenia during Soviet Armenia’s international repatriation campaign of those years. [...] In fact, so comfortable did Armenians feel in Lebanon that many of those who left Lebanon for Soviet Armenia in the forties under the USSR’s Armenian repatriation drive actually returned to live in Lebanon.}}</ref>: Այնուամենայնիվ, հայերն իրենց ավելի հարմարավետ էին զգում Լիբանանում, և նրանցից շատերը, որոնք 1940-ական թվականներին լքել են Լիբանանը և Խորհրդային Միության հայերի հայրենադարձության արշավի շրջանակներում հայրենադարձվել Խորհրդային Հայաստան, հետագայում վերադարձել են Լիբանան, քանի որ Լիբանանը համարվում էր ''«երկրորդ Հայաստան»''<ref name=":1" />։
 
== Հայաստանի երրորդ հանրապետություն (1991-այժմ) ==
{{Տես նաև|Հայաստան|Արցախ}}
 
Հայաստանի Հանրապետության գլխավոր խնդիրներից մեկը նրա բնակչության թվաքանակի պահպանումն է։ Չնայած հայրենադարձության վերջին աճին՝ Հայաստանից հեռացող հայերի թիվն անընդհատ աճում է։
 
=== ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կարգ ===
{{Հիմնական|Հայաստանի սահմանադրություն}}
 
[[Հայաստանի Հանրապետություն]]ը ջանքեր է գործադրել արտասահմանում բնակվող էթնիկ հայերի կողմից հայկական քաղաքացիություն ստանալը պարզեցնելու ուղղությամբ՝ ներառելով Հայկական սփյուռքի անդամների վերադարձի իրավունքը, իսկ 2007 թվականից թույլատրելով [[երկքաղաքացիություն]]ը: Հայաստանում ապրել և աշխատել ցանկացող այն սփյուռքահայերը, որոնք ցանկանում են ազատվել զինվորական ծառայությունից, նույնպես կարող են դիմել ռեզիդենտի հատուկ կարգավիճակ ստանալու համար, որը նրանց տալիս է հատուկ անձնագիր և նույն իրավունքները, ինչ բոլոր քաղաքացիներին, բացառությամբ ընտրությունների ժամանակ ձայնի իրավունքի և հայկական անձնագրով երկրներ մուտք գործելու իրավունքից: [[Հայոց ցեղասպանություն]]ը վերապրածները պարզեցված կարգով ստանում են հատուկ անձնագրեր և նրանցից մուտքի վճար չի գանձվում<ref>{{Cite web|url=http://www.mfa.am/en/residency/|title=Special residency status – Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia|last=LLC|first=Helix Consulting|website=www.mfa.am|language=en|access-date=2018-05-31|quote=Those granted Special Residency Status will be issued Special Armenian Passports and will no longer be required to obtain entry visas for traveling to Armenia. While in Armenia, they will enjoy the full protection of the Armenian law, as well as the rights and obligations of Armenian citizens, except for the right to vote and to run for office, enroll in political organizations. They will be exempt from military service in the Armenian National Army. Please note, that Special Passport will not waive visa requirements for other CIS countries. For travel to those and other countries the bearer of Special Passport should use his/her national passport. The survivors of the Armenian Genocide are granted Special Passports through a facilitated procedure, and the application fee is waived.}}</ref>։
 
=== Սիրիայի քաղաքացիական պատերազմ (2011-այժմ) ===
{{Տես նաև|Հայերը Սիրիայում|Սիրիայի քաղաքացիական պատերազմ}}
 
[[Սիրիայի քաղաքացիական պատերազմ|Սիրիայում քաղաքացիական պատերազմի]] սկսվելուց ի վեր 16 623 սիրիահայեր ապաստան են գտել [[Հայաստան]]ում, որոնցից 13 000-ը մնացել և հայրենադարձվել են (2015 թվականի հուլիսի դրությամբ): ՀՀ կառավարությունն առաջարկում է պաշտպանության մի քանի տարբերակ՝ ներառյալ հայկական ծագում ունեցողների պարզեցված {{comment|հպատակագրում|նատուրալիզացիա}} (15 000 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն), ապաստանի տրամադրման արագացված ընթացակարգերը և պարզեցված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կացության թույլտվությունները:
 
Ըստ [[Հրանուշ Հակոբյան]]ի՝ [[Սիրիա]]յում մնացել է ընդամենը 15 000 հայ, մնացածները հաստատվել են Հայաստանում կամ [[Արցախ]]ում, ևս 8 000-ը մեկնել են [[Լիբանան]], իսկ մյուսները՝ [[Եվրոպա]], [[ԱՄՆ|Միացյալ Նահանգներ]] և [[Կանադա]]: Սակայն, ըստ հայկական հիմնադրամների մոտավոր հաշվարկների, Սիրիայում մնացել է շուրջ 35 000 հայ։
 
[[Ադրբեջան]]ը մտահոգություն է հայտնել Արցախի Հանրապետության վիճելի տարածքում սիրիահայերի վերաբնակեցման կապակցությամբ:
 
=== Թավշյա հեղափոխություն ===
{{Տես նաև|Թավշյա հեղափոխություն (Հայաստան)}}
 
[[Պատկեր:Demonstration, Republic Sq. Yerevan, Apr 20, 2018.jpg|thumb|Թավշյա հեղափոխության ցույցերից մեկը [[Հանրապետության հրապարակ (Երևան)|Հանրապետության հրապարակում]], 2018 թվականի ապրիլի 20]]
 
[[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] կառավարության [[Կոռուպցիան Հայաստանում|կոռուպցիան]] քննադատության է ենթարկվել, քանի որ եղել այն գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու է Սփյուռքը մեկուսացել Հայաստանից։ Սակայն 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության հաջողությունը, որի նպատակներից մեկն է կոռուպցիայի դեմ պայքարը, դիտարկվում է որպես շրջադարձային պահ Հայաստանի պատմության մեջ, և հույս կա, որ Հայաստանի մասին այդ բացասական կարծիքները կփոխվեն և հայրենադարձների նոր ալիք կառաջացնեն։ Այդ փոփոխությունների գիտակցումը Սփյուռքում ուժեղացվել է [[Հայկական սփյուռք|Սփյուռքում]] մի քանի հայտնի հայերի կողմից, որոնց շարքում է «[[System Of A Down]]» ռոք խմբի անդամ [[Սերժ Թանկյան]]ը։
 
2018 թվականի մայիսի 20-ին՝ [[Թավշյա հեղափոխություն (Հայաստան)|Թավշյա հեղափոխությունից]] հետո, ՀՀ նախագահ [[Արմեն Սարգսյան]]ը [[Հարավային Կալիֆոռնիայի համալսարան]]ի Հայագիտության համալսարանի կողմից կազմակերպված «Armenia Tomorrow: Citizen Diplomacy at Work» համաժողովի ժամանակ դիմել է ողջ աշխարհի հայ երիտասարդ սերնդին՝ կոչ անելով նրանց հայրենադարձվել<ref>{{cite web|publisher=CivilNet|title=Time to Recognize Armenia as Homeland for All Armenians: Armen Sarkissian|date=2018-05-22|url=https://www.youtube.com/watch?v=JvLassGnlfE|accessdate=2018-05-28|via=YouTube}}</ref>։
 
== Սփյուռք և հասարակական կազմակերպություններ (1915-այժմ) ==
{{Տես նաև|Հայկական սփյուռք|Համաշխարհային հայկական կոնգրես}}
 
Հայ համայնքներն ու դպրոցներն ամբողջ աշխարհում հաճախ են կազմակերպում այցելություններ [[Հայաստան]], որպեսզի երիտասարդ սերունդի մեջ պահպանվի իրենց հայրենիքի հանդեպ կապվածության զգացումը:
 
[[Հայկական բարեգործական ընդհանուր միություն|Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)]], որն աշխարհի խոշորագույն և ամենաազդեցիկ հայկական կազմակերպությունն է, օգնում է պահպանել և առաջ տանել հայկական ինքնությունն ու ժառանգությունը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով՝ տարեկան սպասարկելով շուրջ 500 000 հայերի ավելի քան 30 երկրներում: Հայկական այլ հասարակական կազմակերպություններ, որոնցից է [[Հայ երիտասարդական դաշնակցություն]]ը (ՀԵԴ), նույնպես օգնում են պահպանել հայկական ինքնությունը Սփյուռքում:
 
Էդել Հովնանյանի կողմից 2003 թվականին հիմնադրված «[[Դեպի Հայք]]» անվամբ ևս մեկ միջազգային ոչ առևտրային հասարակական կազմակերպություն սփյուռքահայերին օգնություն ցուցաբերելու ծառայություններ է մատուցում անձնական կապերի զարգացման և հայ ինքնության զգացումի վերականգնման գործում<ref>{{Cite web|url=https://www.birthrightarmenia.org/en/about-us|title=About Us|website=Birthright Armenia|archive-url=https://web.archive.org/web/20160701201417/http://www.birthrightarmenia.org:80/en/about-us|archive-date=2016-07-01|url-status=|access-date=2018-06-11}}</ref>: «Դեպի Հայք»-ն կամավորների որակավորման բարձրացման ծրագիր է, որը մասնակիցներին առաջարկում է նաև տուրիստական կրթաթոշակներ՝ Հայաստանի զարգացմանը աջակցելու համար։ Մասնակցության համար թեկնածուները պետք է ունենան հայկական ծագում և գտնվեն որոշակի տարիքային տիրույթում։
 
2012 թվականի օգոստոսին ստեղծվել է «[[Repat Armenia]]» (հայերեն՝ «Վերադարձ Հայաստան») կազմակերպությունը, որը ծառայություններ է մատուցում սփյուռքահայերին իրենց հայրենադարձության ընթացքում օգնություն ցուցաբերելու համար։ Նրանց նպատակն է խրախուսել մասնագետների և ձեռներեց մարդկանց ու ընտանիքների հայրենադարձությունը Հայաստան՝ օգնելու հայ ազգի զարգացմանը։ Նրանք նաև ազդեցություն ունեն կառավարության քաղաքականության վրա և օգնում են Հայաստանում ստեղծել բարենպաստ միջավայր հայրենադարձության համար։
 
Այս բոլոր կազմակերպություններն իրենց ջանքերն են ներդրել սփյուռքահայերին իրենց հայրենիքում վերամիավորելու համար՝ հույս ունենալով, որ նրանք մի օր կհայրենադարձվեն։
 
== Տես նաև ==
 
*[[Հայաստանի ժողովրդագրություն]]
*[[Հայկական սփյուռք]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանտուփ}}
 
== Արտաքին հղումներ ==
 
* [https://www.birthrightarmenia.org/en Birthright Armenia], a non-governmental, non-profit organization that allows Diaspora Armenians to experience daily life in Armenia.
* [http://repatarmenia.org Repat Armenia], a non-governmental, non-profit institution promoting Armenian repatriation with staff based in [[Yerevan]] and a network of supporters worldwide.