«Էդգարդո Բաուսա»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ}} '''Էդգարդո Բաուսա''' ({{lang-es|Edgardo Bauza}}, {{ԱԾ}}), արգենտինացի ֆուտբոլիստ, մարզիչ։...»: |
(Տարբերություն չկա)
|
05:36, 25 Օգոստոսի 2020-ի տարբերակ
Էդգարդո Բաուսա (իսպ.՝ Edgardo Bauza, հունվարի 26, 1958[1][2][3], Granadero Baigorria, Rosario Department, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, մարզիչ։ Հանդես է եկել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում, դարձել է 1990 թվականի աշխարհի փոխչեմպիոն։
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 26, 1958[1][2][3] (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Granadero Baigorria, Rosario Department, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա | ||
Հասակ | 189 սանտիմետր | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կենսագրություն
Բաուսան իր խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռոսարիո Սենտրալ»-ի կազմում՝ պաշտպանի դիրքում։ Ընդ որում, ակումբի կազմում 310 խաղում նա խփել է 80 գնդակ, ինչն էլ նրան դարձնել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաարդյունավետ պաշտպաններից մեկը: 1980 (Նասիոնալի մրցաշար) և 1986-1987 թվականներին Բաուսան «Ռոսարիո Սենտրալ»-ի կազմում դարձել է Արգենտինայի չեմպիոն: 1990 թվականին նա դարձել է աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում։
Որպես մարզիչ գլխավորել է «Վելես Սարսֆիլդ»-ը, «Կոլոն»-ը, հարազատ «Ռոսարիո Սենտրալ»-ը, Պերուի «Սպորտինգ Կրիստալ»-ը և Էկվադորի «ԼԴՈՒ Կիտո»-ն: 2005 թվականին «Սպորտինգ Կրիստալ»-ը դարձել է Պերուի չեմպիոն, 2007 թվականին «ԼԴՈւ»-ն դարձել է Էկվադորի չեմպիոն, իսկ 2008 թվականին Լիբերտոդորեսի գավաթի հաղթող։ Բաուսան հենց «ԼԴՈւ»-ի կազմում է հասել մեծագույն նվաճումների՝ որպես մարզիչ։ 20113 թվականին Բաուսան հայտարարել է ֆուտբոլից ժամանակավոր հեռանալու մասին[4], սակայն տարեվերջին՝ դեկտեմբերին, հայտնի է դարձել, որ նա նշանակվել է «Սան Լորենսո»-ի գլխավոր մարզիչ։
2014 թվականին «Սան Լորենսո»-ին բերել է ակումբի պատմության մեջ առաջին հաղթանակը Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։
2015 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է բրազիլական «Սան Պաուլու» ակումբի մարզիչ։ Պայմանագիրը ստորագրվել է մինչև 2016 թվականի ավարտը[5]։ Բաուսան դարձել է 4-րդ արգենտինացի մարզիչը «Սան Պաուլու»-ի պատմության մեջ, Հիմ Լոպեսից, Արմանդո Ռենգանեսկիից և Խոսե Պոյից հետո[6]։
2016 թվականի օգոստոսի 1-ին, տարբեր թեկնածուների հետ երկարատև բանակցություններից հետո, Բաուսան նշանակվել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ[7][8][9]։ 2016 թվականի օգոստոսի 4-ին դուրս է եկել Սան Պաուլու ակումբի կազմից «Ատլետիկո Մինեյրո»-ի դեմ Բրազիլիայի առաջնության 18-րդ տուրի տնային խաղից հետո (1:2)[10]։ Էդգարդո Բաուսան 5-րդ մարզիչն է, որը «Սան Պաուլու»-ից գնացել է ազգային թիմ Ժորեկայից (Բրազիլիայի հավաքական), Վիսենտե Ֆեոլայից (Բրազիլիայի հավաքական), Այմորե Մորեյրայից (Բրազիլիայի հավաքական) և Խուան Կառլոս Օսորիոյից (Մեքսիկայի հավաքական) հետո[11]։ 2017 թվականի ապրիլի 11-ին Բաուսան հեռացվել է իր պաշտոնից։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրել է 8 հանդիպում, որոնցից 3-ը հաղթել է, 2-ը ոչ ոքի է խաղացել և 3-ը պարտվել է[12]։
2017 թվականի մայիսին Բաուսան գլխավորել է ԱՄԷ-ի հավաքականը, սակայն աշխատելով ընդամենը երեք հանդիպում՝ տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի հավաքական, որի հետ աշխատել է ընդամենը երկու ամիս:
Տիտղոսներ և ձեռքբերումներ
Որպես խաղացող
- Արգենտինայի չեմպիոն (1980, Նասիոնալ, 1986/87)
Որպես մարզիչ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Бауса оставит пост главного тренера ЛДУ» (ռուսերեն). Чемпионат.com. 18 ноября 2013. Վերցված է 2014-07-20-ին.
- ↑ «Bicampeão da Libertadores, Edgardo Bauza é o novo técnico do São Paulo» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 17.12.2015. Վերցված է 11 August 2016-ին.
- ↑ «Tradição de comando argentino» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 19.12.2015. Վերցված է 11 August 2016-ին.
- ↑ «Edgardo Bauza, el nuevo técnico» (իսպաներեն). Sitio oficial de la Asociación del Fútbol Argentino. 1.08.2016. Վերցված է 11 August 2016-ին.
- ↑ «Patón deixa o comando do São Paulo» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 1.08.2016. Վերցված է 11 August 2016-ին.
- ↑ «Bauza es el nuevo director técnico de la Selección» (իսպաներեն). Clarin. 2016-08-01. Վերցված է 2017-10-26-ին.
- ↑ «Antes de partir, Bauza deixa agradecimento ao torcedor são-paulino» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 5.08.2016. Վերցված է 11 August 2016-ին.
- ↑ «5 treinadores que o São Paulo levou a Seleções» (պորտուգալերեն). Site oficial do São Paulo FC. 1.08.2016. Վերցված է 11 August 2016-ին.
- ↑ Эдгардо Бауса покинул пост главного тренера сборной Аргентины