11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելուին վրացիների ծագումը ներկայացնելիս նշում է որ, Հայկը որդին է Թորգոմի։ Ըստ նույն պատմիչի՝ Թորգոմը ուներ 8 զավակ։ Կովկասյան բոլոր ժողովուրդները, ըստ նրա, սերում են Թորգոմի զավակներից, նրանց մեջ առաջինը հայերի նախահայր Հայկն է, երկրորդ զավակը վրացիների նախահայր Քարթլոսն է (Kartlos), ապա՝ աղվանների և մյուսների։ Վրացիները Հայաստանը անվանում են Սոմխեթի (Սոմխիթի)։ Այս եզրույթը վրացի և հայ ուսումնասիրողները լուրջ ուսումնասիրել են, սակայն նրանց եզրակացությունները բավարար չեն և համահունչ չեն ինչպես [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], այնպես էլ [[Լեոնտի Մրովելի]]ի կողմից հիշատակվող Հայկ/Հայոս անվան և Հայաստան երկրի անվան ծագման ավանդաբանության հետ։
'''Ծանուցում''' – ''Հայերի կողմից տրվող Վրացի անվանումը բառացի նշանակում է Վերին երկրի /Վիրք/ բնակիչներ և ոչ մի աղերս չունի նրանց Քարթլի /Քարթլոս նահապետի անունից/ ինքնանվանման հետ: Նույն սկզբունքով վրաց կողմից հայերին տրվող Սոմեխի անվանումը, որը բառացի նշանակում է Սամցխե /հայերեն՝ Գոդերձական/ երկրից այն կողմ ապրող բնակիչներ (երբեմն նաև՝ Հարավային երկրի /''სამხრეთი - samkhreti/ բնակիչներ''), իրականում ոչ մի աղերս չունի Հայեր /Հայկ նահապետի անունից/ ինքնանվանման հետ:''
== Հայկի նախնիները (աստվածաշնչյան տեսակետ) ==
== Առասպելաբանություն ==
Ըստ որոշ հեղինակների՝ չնայած որոշ [[Հայոց առասպելաբանություն|առասպելական]] դրվագների, Հայկի մասին պատմությունը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա և արտացոլում է վաղ, դեռևս նահապետական հայկական [[ցեղախումբ|ցեղախմբերի]] պատերազմները հյուսիսային [[Միջագետք]]ից [[Հայկական լեռնաշխարհ]] ներխուժող ցեղերի դեմ։ Բացի այդ, Հայկի անունը և [[առասպել]]ացված արարքները հիշատակվում են նաև արևմտաիրանական ցեղերի մոտ և գտել են իրենց արտացոլումը [[Ավեստա]]յում Հայոշյանգ (Հուշանգ) անվան տակ։
== <Հայկ և Բել> առասպելի իրադարձությունների ժամանակագրության վերաբերյալ ==
=== Ղևոնդ Ալիշանի վարկած ===
Ըստ մատենագրական տվյալների, 428թ հայոց շարժական (աշխարհիկ, քաղաքական) տոմարի Նավասարդի 1-ը համընկել է հուլյան տոմարի օգոստոսի 11-ի հետ: Ղևոնդ Ալիշանն այս փաստը հիմք ընդունելով (թեև դրա համար ոչ մի հիմնավորում չկա), համարեց, որ Հայոց աշխարհիկ-շարժական տոմարի տարեմուտը օգոստոսի 11-ն է:
Ալիշանը թույլ է տալիս ևս մի կամայականություն: Հին եգիպտացիները 1460 տարին մեկ մի տարի իրենց ժամանակագրության հաշվարկից հանում էին և դրանով ուղղում իրենց տոմարը (այն ինչ հիմա մենք ենք անում 4 տարին մեկ փետրվարի 29 մտցնելով): Եգիպտացիներն այդ 1460-ամյա պարբերաշրջանը կոչում էին Սոտիսի շրջան (Սոտիս-ը Սիրիուս աստղի անվանումն է): Ալիշանը ենթադրեց, թե Հայոց մեջ ևս պիտի գործածվեր այդ պարբերաշրջանը, այն մտցրեց իր հաշվարկների մեջ և կոչեց Հայկյան շրջան: Հայոց մեջ այս պարբերաշրջանի գործածության մասին ոչ մի վկայություն չունենք:
Նա 428թ 1460 տարով հետ գնաց, հասավ մ.թ.ա. 1032թ և համարեց, թե այդ ժամանակ ոչ մի արժանահիշատակ դեպք տեղի չի ունեցել, հետևաբար Հայոց օրացույցը չէր կարող այդ ժամանակ հիմնադրվել (սա ևս սխալ մոտեցում է):
Ալիշանը 1460 տարով էլ է հետ գնում և հանգում մ.թ.ա. 2492թ-ին ու հեվելով <Հայկի և Բելի> մասին Խորենացու հաղորդած ավանդազրույցի և Հին կտակարանի ժամանակագրության վրա, եզրակացնում է, որ սա է Հայոց տոմարի սկիզբը, քանի որ մ.թ.ա. 2492թ օգոստոսի 11-ին Հայկը հաղթեց Բելին:
=== Մ.Վ. Դյակոնովի աշխատությունների վրա հիմնված վարկած ===
Մ.թ.ա. VI հազարամյակի վերջերին - III հազարամյակի սկզբներին Միջագետքի առավել հին հայտնի պետ. կառույցը հիմնել է Քիշի I թագավորական դինաստիան, որը դարձել է Միջագետքյան ցեղերի միավորման կենտրոն, սակայն մ.թ.ա. XXVIII – XXVII դդ-ում ՈՒրուկի դեմ պայքարում (կիսաառասպելական կառավարիչներ Էնմերկարի, Լուգուլբանդի, Գիլգամեշի օրոք) կորցրել է իր տիրապետությունը: Մ.թ.ա. XXIVդ. (Լուգուլզագեսի թագավորի օրոք) ՈՒրուկը /Արեք/ իր գերիշխանության ներքո միավորել է Միջագետքի քաղաք պետությունները (ՈՒրուկի I թագավորություն):
Մ.թ.ա. XXII դ. Սարգոն Աքքադացին իր տիրապետությունը տարածեց ամբողջ Միջագետքի վրա և Աքքադը դարձավ Մերձավոր Արևելքում գերիշխող տերություն: Աքքադն ավելի հզորացավ Սարգոնի թոռան՝ Նարամ-սինի օրոք /2238-2202/: Մ.թ.ա. XXII դ. վերջին ՈՒրուկի թագավոր ՈՒտիխեգալը կրկին Միջագետքի իշխանությունը վերցրեց իր ձեռքը: Նրա մահից հետո իշխանությունն անցել է ՈՒրի III թագավորության հիմնադիր ՈՒր-Նամմուին:
'''Գրականություն''' – ''И.М. Дьяконов, Общественный и государственный строй древнего Двуречья. Шумер, М., 1959г.''
=== Եզրահանգում ===
Հայկական լեռնաշխարհում առաջին ձևավորված պետական կառույցների մասին տեղեկատվությունն ի հայտ է գալիս սկսած մ.թ.ա. XXVIII – XXVII դդ-ում ՈՒրուկի I թագավորական դինաստիայի ժամանակաշրջանից (Արատտա): Հետագայում Հայկական լեռնաշխարհի պետական կառույցների մասին տեղեկատվություններ են հանդիպում XXIV - XXII դ.դ. – ում (Արմի կամ Արմանում երկիր), ավելի ուշ Միտանի, հետագայում Հայասա և այլն: Այսինքն Հայկական լեռնաշխարհի մասին տեղեկատվությունները բացակայում են մ.թ.ա. VI հազարամյակի վերջերին և III հազարամյակի սկզբներին Միջագետքի Քիշի I թագավորական դինաստիայի օրոք:
Համեմատական վերլուծություն անցկացնելով եղած փաստերի, ինչպես նաև <Հայկի և Բելի> մասին Խորենացու հաղորդած ավանդազրույցի ու Հին կտակարանի ժամանակագրության հետ, կարելի է հանգել այն մոտավոր եզրակացությանը, որ Բաբելոնի աշտարակաշինության ու Հայկի և Բելի հետ կապված դեպքերը մեծ հավանականությամբ տեղի են ունեցել մ.թ.ա. VI հազարամյակի վերջերի և III հազարամյակի սկզբների միջև ընկած ժամանակահատվածում:
== Ժառանգներ ==
|