«Մասնակից:Lianushghazaryan/Ավազարկղ3»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
 
'''Բարբարա Մարիա Սիմոնետա Պոլաստրինի''' ({{lang-it|Barbara Maria Simonetta Pollastrini}}, {{ԱԾ}}), [[Իտալացիներ|իտալացի]] [[քաղաքական գործիչ]], Պրոդիի երկրորդ կառավարության իրավունքների և հնարավորությունների հավասարության նախարար (2006-2008):
 
== Կենսագրություն ==
 
Ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 30-ին [[Դարֆո Բոարիո Թերմե]] համայնքում՝ [[Բուրժուազիա|բուրժուական]] ընտանիքում: Ավարտել է Բոկոնիի համալսարանը, դիպլոմային աշխատանքը գրել է [[Շառլ Ֆուրիե]]ի մասին, հետագայում որոշ ժամանակ դասավանդել է համալսարանում: Երիտասարդական ձախակողմյա շարժման վերելքի ժամանակ՝ 1968 թվականին՝ միացել է իտալացի [[Մաոիզմ|մաոիստական]] կոմունիստների միությանը, որն ավելի հայտնի է իր կենտրոնական օրգանի ''Servire il popolo''-ի («Ծառայել ժողովրդին») անվանմամբ, գլխավորել է դրա միլանյան բաժանմունքը, հետագայում տեղափոխվել Իտալական կոմկուսակցությունը: 1980-ական թվականների վերջից սկսած [[Միլան]]<nowiki/>ում գլխավորում էր [[Իտալական Կոմունիստական Կուսակցություն|Իտալական Կոմունիստական Կուսակցությունը]]:
 
«Մաքուր ձեռքեր» գործողության շրջանակներում 1993 թվականի սեպտեմբերի 30-ին պաշտոնապես մեղադրվել է ԻԿԿ-ի ապօրինի ֆինանսավորման մեջ, սակայն 1996 թվականի ապրիլի 16-ին լիովին արդարացվել է<ref name="CMG">{{cite web|url=http://cinquantamila.corriere.it/storyTellerThread.php?threadId=POLLASTRINI+Barbara|title=Barbara Pollastrini|date=2014-07-30|work=Cinquantamila giorni|publisher=Corriere della Sera|archiveurl=|archivedate=|accessdate=2016-07-06|author=Giorgio Dell’Arti, Massimo Zanaria|lang=it}}</ref><ref>{{cite web|url=http://www.ilgiornale.it/news/l-ex-ds-paladina-dei-dico.html|title=L’ex Ds paladina dei Dico|date=2007-12-10|work=|publisher=il Giornale|archiveurl=|archivedate=|accessdate=2016-07-08|author=|lang=it}}</ref>:
 
1992 թվականից 1994 թվականներին Պատգամավորների պալատում անդամակցել է Ժողովրդավարական կուսակցության 11-րդ գումարման ձախակողմյա ուժին: 2001 թվականի մայիսի 30-ից 2006 թվականի ապրիլի 27-ը եղել է Ձախակողմյա ժողովրավարներ-Ձիթապտղի ծառ կուսակցության 14-րդ գումարման անդամ է, իսկ 15-րդ գումարումից սկսած՝ Ժողովրդավարական կուսակցության անդամ:
 
2006 թվականի մայիսի 17-ից 2008 թվականի մայիսի 8-ը զբաղեցնում էր Պրոդիի երկրորդ կառավարության Իրավունքների և հնարավորությունների հավասարության նախարարի պաշտոնը<ref>{{cite web|url=http://storia.camera.it/deputato/barbara-maria-simonetta-pollastrini-19470930/governi#nav|title=Barbara Pollastrini (Barbara Maria Simonetta Pollastrini)|date=|work=Incarichi di governo|publisher=Camera dei Deputati (Portale storico)|archiveurl=|archivedate=|accessdate=2016-07-06|author=|lang=it}}</ref>:
 
[[Ռոզի Բինդի]]<nowiki/>ի հետ միասին պատրաստել է օրինագիծ՝ հայտնի ''Diritti e doveri delle coppie conviventi'' անվանմամբ, որը կարգավորում էր դե ֆակտո ամուսնությունները՝ ներառյալ նույն սեռի ներկայացուցիչների ամուսնությունը, սակայն այն չի ընդունվում խորհրդարանի կողմից՝ մինչև 2008 թվականի արտահերթ ընտրությունները: Նախագծի վերանայման ընթացքում արդարադատության նախարար Կլեմենտե Մաստելան դեմ քվեարկեց օրինագծին<ref name="CMG" />:
 
2012 թվականի դեկտեմբերի 30-ին Միլան քաղաքում և Միլան շրջանում Ժողովրդավարական կուսակցության ներկուսակցական քվեարկության արդյունքում, հավաքելով 4527 քվե, հաղթել է ընտրությունները, իսկ 2013 թվականի փետրվարի 24-25-ին կատարված ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական ընտրությունների տեղական կուսակցության ղեկավարը<ref>{{cite web|url=http://archivio.agi.it/articolo/4c6bdd489cc340243518516fc1e8dfcc_20121230_pd-primarie-a-milano-pollastrini-la-piu-votata/?query=barbara_pollastrini|title=Pd: primarie, a Milano Pollastrini la più votata|date=|work=|publisher=[[:it:Agenzia giornalistica Italia|AGI]]|archiveurl=|archivedate=|accessdate=2016-07-08|author=|lang=it}}{{Недоступная ссылка|date=Май 2019|bot=InternetArchiveBot}}</ref>:
 
== Անձնական կյանք ==
Առաջին ամուսնությունը կայացել է սոցիոլոգ Ռենատո Մանհեյների հետ, երկրորդը՝ բանկիր [[Պիետրո Մոդիանո]]յի, որը SEA ընկերության տնօրենների խորհրդի գլխավորն էր և միլանական օդանավակայանների կառավարիչը: 1999 թվականին տարել է [[հիստերէկտոմիա]]:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* {{cite web|url= https://www.facebook.com/barbara.pollastrini.7/|title= Barbara Pollastrini |author = |date = |work= |publisher= [[Facebook]] |accessdate= 2016-07-08|lang= it|archiveurl= |archivedate= }}
* {{cite web|url= http://storia.camera.it/deputato/barbara-maria-simonetta-pollastrini-19470930/gruppi#nav|title= Barbara Pollastrini (Barbara Maria Simonetta Pollastrini) |author = |date = |work=Gruppi parlamentari |publisher= Camera dei Deputati (Portale storico) |accessdate= 2016-07-06|lang= it|archiveurl= |archivedate= }}
* {{cite web|url= http://www.camera.it/leg17/29?shadow_deputato=34180&idpersona=34180&idlegislatura=17|title= POLLASTRINI Barbara - PD |author = |date = |work= |publisher= [[Палата депутатов Италии|Camera dei Deputati]] |accessdate= 2016-07-08|lang= it|archiveurl= |archivedate= }}
{{Արտաքին հղումներ}}