«Վիքիպեդիա:Ենթադրեք բարի մտադրություններ»–ի խմբագրումների տարբերություն

չ (Մանր-մունր)
 
Երբ անհամաձայնություն է առաջանում, փորձեք հնարավորինս բացատրել և լուծել խնդիրը, այլ ոչ թե առաջացնել ավելի շատ կոնֆլիկտներ, և այսպիսով ուրիշներին հնարավորություն տվեք պատասխանել բարեհամբույր: Հիշեք, որ վեճը բխում է տարբեր տեսակետներից և փնտրեք ուղի [[Վիքիպեդիա:Համաձայնություն|համաձայնության]] հասնելու։
 
Եթե անգամ կասկած ունեք բարի մտադրությունների վերաբերյալ․ շարունակեք ենթադրել բարի մտադրություններ ինչքան հնարավոր է։ Եղեք [[Վիքիպեդիա:Քաղաքավարություն|քաղաքավարի]] և հետևեք [[Վիքիպեդիա:Կոնֆլիկնտերի լուծում|կոնֆլիկտների լուծմանը]] և մի [[Վիքիպեդիա:Ոչ մի անձնական վիրավորանք|վիրավորեք]] խմբագիրներին կամ [[Վիքիպեդիա:Խմբագրական պատերազմ|խմբագրական պատերազմներ]]ի մեջ մի մտեք։ Եթե ցանկանում եք հայտնել Ձեր կասկածների մասին որևէ վիքիպեդիացու մասին, ապա այն արեք հստակ փաստարկներով, որպեսզի մարդիկ հասկանան, որ Ձեր կասկածները հիմնավոր են։ Այս կանոնը պարունակում է միայն խորհուրդներ, որոնց ցանկալի է հետևել, չնայած Դուք կարող եք [[Վիքիպեդիա:Անտեսեք բոլոր կանոնները|անտեսել]] դրանք։
 
Զգուշացեք այս սկզբունքը չափազանց ագրեսիվորեն հիշատակելուց: