«Աշոտ Զորյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Աշոտ Զորյանը ծնվել է [[1905]] թվականին, [[Կիրասոն]]ում: Սովորել է [[Վիեննա]]յի նկարչական դպրոցում, [[1928]] թվականին ավարտել է [[Հռոմի գեղարվեստի ակադեմիա]]ն)։ Հաստատվել է [[Ալեքսանդրիա]]յում, [[1941]] թվականին տեղափոխվել է [[Կահիրե]]<ref>{{Cite web|url=httphttps://avproduction.am/?ln=am&page=person&id=4025&name=%D4%B1%D5%B7%D5%B8%D5%BF_%D4%B6%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6|title=AV Production - Աշոտ Զորյան|website=avproduction.am|accessdate=2020-07-13}}</ref>։
 
Գեղանկարիչ Աշոտ Զորյանը հարուստ ընտանիքից է եղել. հայրը փաստաբան էր: Պատանին հիշում է, թե ինչպես են թուրքերը հորը առոք-փառոք նստեցրել ձիու վրա ու տարել. որպես հեղինակավոր փաստաբանի խնայում, փրկում են նրա կյանքը, բայց հետո, իհարկե, սպանել են: Հայրը վերջին անգամ տեսելով տղային, ասել է՝ զիս չմոռնաս: Սարսափներով լի մանկություն ու պատանեկություն է ունեցել Զորյանը: Հազարավոր աքսորյալների թվում իր ընտանիքի այլ անդամների հետ քշվում է Շապին-Գարահիսար, որտեղ նրան և քույրերից մեկին լեռնական թուրքերը գնում են՝ իրեն որպես հովիվ, իսկ քրոջը որպես աղախին ծառայեցնելու համար: Հովվի իր աշխատանքը հնարավորություն կընձեռի առնչվելու բնության հետ, որն էլ կդառնա նրա մշտական «ուսուցիչը»: Սակայն իրեն «որդեգրած» այդ ընտանիքի հոր անակնկալ մահը ստիպում է մյուս անդամներին՝ նրան վաճառել մեկ ուրիշ թուրք անզավակ ընտանիքի, որտեղ թրքացնելով «Հուսեյն» անունն են տալիս նրան: Ի վերջո 1929 թվականի աշնանը նա տեղափոխվում է Եգիպտոսի Ալեքսանդրիա ծովափնյա քաղաք, իսկ 1941 թվին տեղափոխվել է Կահիրե, որտեղ էլ անցկացրել է իր ստեղծագործական գործունեության երրորդ փուլը<ref>{{Cite web|url=https://www.panorama.am/am/news/2013/11/05/a-zoryan/412465|title=Ակադեմիական ոճից մինչև ֆովիզմ… Աշոտ Զորյան (լուսանկարներ)|last=LLC|first=Helix Consulting|website=www.panorama.am|language=en|accessdate=2020-07-13}}</ref><ref>{{Cite web|url=https://www.azg.am/AM/culture/2016101401/|title=ՉՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՆԱՉՎԱԾԸ. ԱՇՈՏ ԶՈՐՅԱՆ|last=Daily|first=A. Z. G.|website=AZG Daily|accessdate=2020-07-13}}</ref>: