«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

::Ես էլ մի քանիսը նայեցի, խայտառակ պատկեր է։ Րոպե առաջ պետք է դադարեցնել կամ սահմանափակումներ մտցնել, եթե չենք ուզում «անորակության հերթական խմբաքանակը լցվի վիքիհարթակներ»։ Ու ընդհանրապես ինչ-որ բան պետք է մտածել Վիքիդատայում խմբագրելու հետ կապված։ Նորեկ մասնակիցները չպետք է կարողանան այնտեղ խմբագրել։ Եթե Վիքիպեդիայում էլի ինչ-որ կերպ կարելի է պայքարել անորակության դեմ, ապա Դատայում գրեթե անհնարին է, որովհետև գործ ունենք միլիոնավոր էջերի հետ։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 19:08, 23 Օգոստոսի 2020 (UTC)
:::Ես, անկեղծ ասած, չեմ էլ պատկերացնում, թե այսքան սխալն ինչպես կարող ենք ուղղել ու որքան ժամանակ է անհրաժեշտ։ Մասնակիցները հասկանու՞մ են, որ Վիքիտվյալներում սխալ թարգմանելով ազդում են Վիքիպեդիայի բազում հոդվածների վրա, և այդ «վնասը» երկար տարիներով կարող է ուղղակի տեսանելի չլինել։ Օրինակ, {{Նշել|LilitMir}} մասնակիցը Վիլենի գավառի տարրում [https://www.wikidata.org/w/index.php?title=Q279583&diff=1263924712&oldid=1245017642 ավելացրել է] ռուսերեն անվանումը։ Հարգելի մասնակից, ինչո՞ւ եք ռուսերեն անվանումը հայերեն տարրի համար ավելացնում։ --[[User:GeoO|<font color = "red"><big>'''ջ'''</big></font><font color = "black">'''եօ'''</font>]] <sup>[[Մասնակցի քննարկում:GeoO|<font color = "black">'''(✡)'''</font>]]</sup> 19:09, 23 Օգոստոսի 2020 (UTC)
:::: Ու ամեն դեպքում չափազանց տարօրինակ է. որևէ մեկը սրա համար պատասխանատվություն չի՞ ստանձնում։ Չեմ կարող հավատալ, որ միանգամից այսքան մարդու մոտ միտք է հղացել Վիքիտվյալներում խմբագրելու, գումարած դրան՝ այսքան անգրագետ ու հանպատրաստից։--[[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]] ([[Մասնակցի քննարկում:A.arpi.a|քննարկում]]) 19:13, 23 Օգոստոսի 2020 (UTC)
 
== Երկակի ստանդարտների մոտեցում ==
34 186

edits