«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

:Ճիշտն ասած՝ ես ինչ-որ պահի մտածում էի սահմանափակում ավելացնելու մասին (օրինակ՝ գործիքը կարող են օգատգործել 1000+ խմբագրում ունեցողները կամ նման մի բան, տեխնիակպես դա իրականացնելը խնդիր չէ բացարձակ), բայց երևի թե դա ճիշտ լուծում չէ։ [[Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/շատ օգտագործվող չթարգմանված տարրեր|Այս]] էջի պատմությունից երևում է, որ չթարգմանված տարրերի ցանկի թարմացումները նախքան գործիքի ստեղծելը հիմնականում դրական բայթեր են ունեցել, բայց վերջերս ցանկը փոքրանում է։ Իմ համար գործիքի ամենաառաջանային առավելությունը հենց Արփինեի ուղարկած հղումն է, որով մենք կարող ենք տեսնել թե մասնակիցները ինչ են արել (առանց գործիքի արվող խմբագրումները «կորում» են Վիքիտվյալների հսկայածավալ խմբագրումների պատճառով)։ Ես առաջարկում եմ հակառակ ուղղությամբ գնալ․ եթե խմբագիրները պետք է դատայում պիտակ փոխեն, իրենց ցույց տանք գործիքը ու խնդրենք դրանով անել։ Իսկ այս վերջին փոփոխությունների հղումը դնել Հայերեն Վիքիպեդիայի վերջին փոփոխությունների վերևի մասում, ինչի արդյունքում մենք դատայի խմբագրումները (գոնե պիտակների առումով) հետևելու ռեալ հնարավորություն կունենանք։ --[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 15:24, 22 Օգոստոսի 2020 (UTC)
:Խայտառակ սխալներով են կատարվում թարգմանությունները, տառադարձումները։ Տարրեր կան, որ ռուսերեն բառն է քոփի արված, դրված։ Այդքանն ուղղելն անհնար է։ Հուսով եմ՝ վիքիդատայում նորեկ մասնակիցներին խմբագրել սովորեցնողները հասկանում են խնդրի ամբողջ լրջությունը և թե ինչի կարող են հանգեցնել նման սխալ թարգմանությունները Հայերեն Վիքիպեդիայի համար։ Կարծում եմ՝ պետք է շատ արագ սահմանափակել տվյալ գործիքի կիրառումը նորեկների համար, այսպես չի կարող շարունակվել։--[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 18:49, 23 Օգոստոսի 2020 (UTC)
::Ես էլ մի քանիսը նայեցի, խայտառակ պատկեր է։ Րոպե առաջ պետք է դադարեցնել կամ սահմանափակումներ մտցնել, եթե չենք ուզում «անորակության հերթական խմբաքանակը լցվի վիքիհարթակներ»։ Ու ընդհանրապես ինչ-որ բան պետք է մտածել Վիքիդատայում խմբագրելու հետ կապված։ Նորեկ մասնակիցները չպետք է կարողանան այնտեղ խմբագրել։ Եթե Վիքիպեդիայում էլի ինչ-որ կերպ կարելի է պայքարել անորակության դեմ, ապա Դատայում գրեթե անհնարին է, որովհետև գործ ունենք միլիոնավոր էջերի հետ։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 19:08, 23 Օգոստոսի 2020 (UTC)
 
== Երկակի ստանդարտների մոտեցում ==
58 256

edits