«Շնչառական շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Շնչառական շարժում Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթված...»:
 
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
Տող 1.
Շնչառական շարժում
Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը: Բջիջներին թթվածնի մատակարարումը և նրանցից ածխաթթու գազի հեռացումն իրականացնում է արյունը: Գազափոխանակությունն արյան և մթնոլորտային օդի միջև իրականացնում են շնչառության օրգանները[1]: Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:
 
Գործընթաց
Շնչառության գործընթացը ներառում է փուլեր[1]՝
 
ներշնչում (մթնոլորտային օդը շնչուղիներով թափանցում է թոքաբշտիկների մեջ),
գազափոխանակություն թոքերում (թոքաբշտերի օդի և արյան մազանոթների միջև),
գազափոխանակություն արյան մեջ (արյան հոսքով թթվածնի փոխադրում բոլոր ծայրամասային օրգաններին, այդ թվում նաև թոքերին, և սրտանոթային համակարգի կողմից կատաբոլիկ գործընթացների ժամանակ առաջացած ածխաթթու գազի հեռացում),
գազափոխանակություն զարկերակային արյան և հյուսվածքների միջև[1],
բջջային շնչառություն, կենդանի օրգանիզմների բջիջներում տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացների համալիր, որի ընթացքում լիպիդների և ամինաթթուների օքսիդացումը մինչև ածխաթթու գազ և ջուր, դիտվում է էներգիայի անջատումով, որն անհրաժեշտ է ադենոզինի տրիֆոսֆաստի (ԱՏՖ) կենսասինթեզի համար և համարվում է բջջում էներգիայի ունիվերսալ աղբյուր:
Կարգավորում
Շնչառությունը կարգավորվում է երկարավուն ուղեղում գտնվող շնչառական կենտրոնի և նյարդային համակարգի տարբեր բաժիններում գտնվող նեյրոնների միջոցով: Հումորալ կարգավորումն իրականանում է, երբ արյան մեջ փոխվում է CO2 և O2 գազերի խտությունը: Թոքերի արյան անոթների պատերի քիմընկալիչների շնորհիվ շնչառության կենտրոն հասած գրգիռները փոխում են շնչառության խորությունը կամ հաճախությունը, և արյան մեջ ապահովվում է գազերի նորմալ բաղադրությունը: Արյան մեջ CO2-ի խտության մեծացման դեպքում շնչառությունը դառնում է ավելի խորը, իսկ O2-ի խտության նվազումից այն հաճախանում է:
 
Գրականություն
Nilsson, Goran E. Respiratory Physiology of Vertebrates (неопр.). — Cambridge: Cambridge University Press, 2010. — ISBN 978-0-521-70302-4. (англ.)
Randall, David. Eckert Animal Physiology (неопр.). — New York: W.H. Freeman and CO, 2002. — ISBN 0-7167-3863-5., human biology 146149 (англ.)
C.Michael Hogan. 2011. Respiration. Encyclopedia of Earth. Eds. Mark McGinley and C.J.Cleveland. National Council for Science and the Environment. Washington DC (англ.)
Вентиляция легких
Ծանոթագրություններ
Физиология дыхания