«Արևելյան Անատոլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
Համաձայն պատմական գիտությունների դոկտոր Է. Դանիելյանի, «Արևելյան Անատոլիա» տերմինի կիրառումն [[Արևմտյան Հայաստան]]ում թուրքերի կողմից իրագործվող մշակութային եղեռնի արտահայտություններից է: «Արևելյան Անատոլիա» տերմինով թուրքական իշխանությունները փորձում են փոխարինել «Արևմտյան Հայաստան» եզրը, ինչ գիտական չէ<ref name="Դանիելյան">[http://www.azg.am/AM/2006061401 «Հարավային Կովկաս» և «Արևելյան Անատոլիա» տերմինների քաղաքականածված սխալ կիրառումը]</ref>:
 
«Անատոլէ» հունարեն նշանակում է արևելք, իսկ անատոլիկոսՙ արևելյան: [[Փոքր Ասիա]]յումՙ [[Կապադովկիա]]յից, [[Լիկաոնիա]]յից և [[Կիլիկիա]]յից արևմուտք [[7-րդ դար|7]]-[[9-րդ դար]]երում, ի թիվս բյուզանդական այլ բանակաթեմերի, գոյություն է ունեցել «Անատոլիկոն» կոչվող բանակաթեմը: Մասնագիտական գրականության մեջ [[Անատոլիա]] անվանումը ավելի լայն իմաստով կիրառվում է միայն Փոքր Ասիայի կապակցությամբ: Իսկ քանի որ Փոքր Ասիան գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ից արևմուտք, ուստի Անատոլիա (իր որևէ հատվածովՙ արևմտյան, կենտրոնական կամ արևելյան) անվան թե՛ գիտական և թե՛ ավելի լայն կիրառումը չի կարող լինել Փոքր Ասիայի սահմաններից դուրս, ուստի չի կարելի տարածել Հայկական լեռնաշխարհի արևմտյան կամ որևէ այլ մասի վրա<ref name="Դանիելյան" />:
 
Շրջանառության մեջ դնելով «Արևելյան Անատոլիա» արտահայտությունը` թուրքերը ու դաշնակիցները ցանկանում են մոռացության տալ արհեստածին [[Թուրքիա]]յի բռնազավթած հայկական հողերի ազգային պատկանելության և պահանջատիրության խնդիրը: Օրինակ, [[Արևմտյան Հայաստան]]ը, որպես հայոց բնօրրանի մի մաս, անտեսված է պատմական [[Մետաքսի ճանապարհ]]ի արդի միջազգային պատմամշակութային ծրագրում, իսկ [[Արևելյան Հայաստան]]ից նշվում են միայն [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] մի քանի պատմական վայրեր<ref name="Դանիելյան" />: