«Ջուլիան Շնաբել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Ջուլիան Շնաբել | բնագիր ԱԱՀ = Julian Schnabel | պատկեր = Jul...
(Տարբերություն չկա)

19:18, 27 Մայիսի 2012-ի տարբերակ

Ջուլիան Շնաբել ծնվել է 1951, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ: Դեռ պատանեկան տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրաունսվիլ, Թեքսաս: 1973 թվականին գեղարվեստի բակալավրի կոչում է ստացել Հյուսթոնի համալսարանում, որն ավարտելուց հետո դիմում է ներկայացրել Նյու Յորքի Ամերիկյան արվեստի ՈՒիթնի թանգարանի անկախ ուսումնական ծրագրին: Դիմումին կից կար հացի երկու կտորի արանքում սենդվիչի նման դրված նրա աշխատանքի լուսապատկերը: Շնաբելին իսկույն ընդունեցին: Մաքառելով արվեստի աշխարհում` բուֆետի խոհարար է աշխատել և հաճախել Max's Kansas City ռեստորան-գիշերային ակումբը` միաժամանակ աշխատելով իր գործերի վրա: 1975 թվականին բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Հյուսթոնի Ժամանակակից արվեստի թանգարանում: Նկարչի գործունեությանը զուգահեռ` նկարահանել է երեք ֆիլմ, որոնց սցենարի հեղինակն է. «Բասկիա». կենսագրական ժապավեն նկարիչ Ժան-Միշել Բասկիայի մասին, «Քանի դեռ գիշերը չի իջել»` կուբացի բանաստեղծ Ռեյնալդո Արենասի ինքնակենսագրական գրքի էկրանացումը, որի պրոդյուսերն է նաև, «Սկաֆանդրը և թիթեռը»` Ժան-Դոմինիկ Բոբիի հուշագրության կինոտարբերակը:

Ջուլիան Շնաբել
Julian Schnabel
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1951 (72 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
ԿրթությունՀյուստոնի համալսարան և Saint Joseph Academy?
ԵրկերՍկաֆանդրը և թիթեռը, Basquiat? և Before Night Falls?
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, լուսանկարիչ, գծանկարիչ, ռեժիսոր, վիզուալ արտիստ, նկարիչ-փորագրող, քանդակագործ և գծագրող
Աշխատանք1979 - ցայսօր
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԵրեխաներVito Schnabel? և Stella Schnabel?
ԿայքIMDb
 Julian Schnabel Վիքիպահեստում

Ֆիլմոգրաֆիա

  • 1996 - Բասկիա
  • 2000 - Քանի դեռ գիշերը չի իջել
  • 2007 - Սկաֆանդրը և թիթեռը
  • 2007 - Բեռլին (վավերագրական)
  • 2010 - Միռալ

Մրցանակներ

 
Ռուլա Ջեբեռեալը (ձախից), Ջուլիան Շնաբելը և Ֆրեյդա Պինտոն (աջից) «Միռալ» ֆիլմի պրամյերային 2010 թվականի հոկտեմբերին
  1. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու