«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 538.
:Ոչ ոք հավասար հարթության մեջ չի դիտարկում մասնակիցների վճարովի խմբագրումները։ Չնայած երկու դեպքում էլ անձինք վճարովի խմբագրումներ են արել, խմբագրումների բնույթը տարբեր է։ Դրա համար կարևոր է մասնակցային էջում նշել նաև խմբագրումների բնույթը, օրինակ՝ նախագծային խմբագրումներ են, հոդվածներում խմբագրումներ են մասնակիցներին օգնելու համար, պատվերով վերադասի հոդվածի խմբագրումներ են, գումարի դիմաց ինչ-որ կազմակերպության կամ անձի մասին խմբագրումներ են, թե ծառայության դիմաց քննություն անցկացնող անձի մասին խմբագրումներ։ «Պատվերով հոդված գրող» պիտակը Դուք առաջին անգամ օգտագործեցիք այս քննարկման մեջ․ մինչ այդ ոչ մի նման պիտակ չի օգտագործվել։ Մի անգամ էլ եմ նշում, որ այստեղ անհարմարության հարց չէ, այլ կանոնին հետևելու։ Եթե կանոնին հետևելը անհարմարություն է առաջացնում որևէ անձի մոտ՝ ազատ է չկատարել վճարովի ծառայություններ կամ լքել նախագիծը։ Սրա մասին խոսվում է նաև օգտագործման պայմաններում։ --[[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 18:38, 18 Օգոստոսի 2020 (UTC)
:Իմ կարծիքով նման պահանջի կիրառումը ժամանակավրեպ է և անիրագործելի, բացատրեմ ինչու։ Չկա գործընթացի հստակ կանոնակարգում, ովքեր, ինչպես, երբ պիտի բացահայտեն իրենց վճարվելը, ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվելու չբացահայտողների նկատմամբ, ինչպես ենք գտնելու պահանջները խախտողներին, վճարվողներից ովքեր են համարվում բարեխիղճ կամ անբարեխիղճ, Վիքիպեդիայի որ գործողությունների համար վճարումները պետք է բացահայտվեն, հարցերը շատ շատ են և դրանց պատասխանների բացակայությունը կբերի պանաջի ոչ արդյունավետ կիրառմանը։--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 07:42, 19 Օգոստոսի 2020 (UTC)
::{{u|Samo04}} ջան, քանի որ իմ կարծիքով, այս առումով ադմինների կարծիքն է որոշիչ, խնդրում եմ քննարկումն ամփոփելիս նաև դրան անդրադառնաք, ինչպես նաև ինչպես պետք է վարվենք վճարման այն դեպքերի հետ, երբ մասնակիցը կատարի վճարովի խմբագրումներ, բայց մասնակցային էջում որևէ նշում չանի։ Շնորհակալ եմ: [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 17:57, 22 Օգոստոսի 2020 (UTC)
 
== Երաժիշտների, երաժշտական խմբերի և ամսագրերի թարգմանություն ==