«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

 
Հարգելի՛ խմբագիրներ, խոսքը Վիքիտվյալներին է վերաբերում, բայց քանի որ հիմնական վիքիտարածքը սա է, այստեղ եմ գրում։ Վերջերս ''hylabels'' գործիքում ակտիվություն է, միգուցե խոսքն ինչ-որ նախագծի մասին է, տեղյակ չեմ, ուղղակի հիմնական մի քանի խմբագրից հետո [https://www.wikidata.org/wiki/Special:RecentChanges?hidebots=1&hidecategorization=1&tagfilter=OAuth+CID%3A+1852&limit=500&days=30&urlversion=2 այսպիսի բազմազանությունն], ինչ խոսք, ակնառու էր։ Վերջից գալով ուղղումներ արեցի, բայց մեծամասամբ նկարագրությունը գրված է անվանատարածքում, կամ անունն է նկարագրության դաշտում գրված, կամ ուղղակի ռուսերեն բառն է գրված անվանման մեջ։ Ուզում եմ հասկանալ, թե «նոր» խմբագիրները տեղյա՞կ են կանոներից, կամ աշխատանք տարվու՞մ է նրանց հետ, որովհետև լավ գիտենք, որ Վիքիտվյալների նյութը տարածվում է ողջ հանրագիտարանում։--[[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]] ([[Մասնակցի քննարկում:A.arpi.a|քննարկում]]) 12:23, 22 Օգոստոսի 2020 (UTC)
 
== Երկակի ստանդարտների մոտեցում ==
 
Հարգելի համայնք Ձեզ եմ ուզում ներկայացնեմ մի խնդիր, որը կապված է երկակի ստանդարտների հետ։ Եվ այսպես՝
 
1․ Ըստ Հայերեն Վիքիպեդիայում 27 Դեկտեմբերի 2015 ամսաթվից հետո ստեղծված անաղբյուր հոդվածները ենթակա են ջնջման։
 
2․ Միևնույն ժամանակ 2018 թվականին մանսակցել եմ [[Վիքիպեդիա:CEE Spring 2018]] մրցույթին, որի ժամանակ գործել են [[Վիքիպեդիա:CEE Spring 2018/FAQ
|հետևյալ կանոները]] և հիմնական գործառույթը կայացել է՝ օտարալեզու հոդվածներից հայերեն թարգամանելու մեջ։
 
Հիմա ստացվում է այնպես, որ իմ կողմից 2018 թվականին ստեղծված հոդվածները ժամանակնին համապատասխանել են բոլոր կանոներին՝ ըստ մրցույթի, քանի որ մրցույթը համակարգողի կողմից ոչ միայն դիտողություն չի եղել, այլև ճանաչվել եմ մրցույթը հաղթողներից մեկը։
 
Եվ այժմ ստացվում է այնպես, որ իմ կողմից ստեղծված որոշ հոդվածներ, որոնք համապատասխանել են մրցույթի կանոներին և որոնց քննարկման էջերում էլ տեղադրված է եղել, որ այդ հոդվածները ստեղծվել են «CEE Spring 2018» մրցույթի շրջանակներում, բայց չեն համապատասխանել՝ «Հայերեն Վիքիպեդիայում 27 Դեկտեմբերի 2015 ամսաթվից հետո ստեղծված անաղբյուր հոդվածները ենթակա են ջնջման» սկզբունքին՝ ջնջվել են։
 
Հիմա ուզում եմ հասկանամ ինչո՞ւ են գործում երկակի ստանդարտներ, քանի որ մրցույթը ունի իր կանոնները և առաջադրված հոդվածների մեջ եղել են անաղբյուր հոդվածներ, որոնք էլ ես թարգմանել եմ քանի որ մրցույթի առաջնային մասնակցելու միջոցը եղել է թարգմանություններ անելը։ Այնպես որ, եթե գերակայելու էր «Հայերեն Վիքիպեդիայում 27 Դեկտեմբերի 2015 ամսաթվից հետո ստեղծված անաղբյուր հոդվածները ենթակա են ջնջման» սկզբունքը, ապա լավ կլիներ, որպեսզի այդ սկզբունքի համաձայն էլ մրցույթին առաջարկվող հոդվածների ցուցակում էլ չլինեին անաղբյուր հոդվածներ, որ մասնակիցները անտեղի ժամանակ չվատնեին ու թարգմանեին, որ հետո էլ ջնջվեին այդ հոդվածները։
 
Որպես հավելում նշեմ, որ երկակի ստանդարտների մոտեցման վերաբերյալ ևս այլ գրառում եմ անելու խորհրդարանում, երբ վերջնական կհավաքեմ բոլոր ինձ անհրաժեշտ նյութերը։ Սա նշում եմ, որ հետագայում որևիցե խնդիր չլինի։
1580

edits