«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

 
Ժողովուրդ ջան, նախագիծ սկսելու համար քննարկում պետք չէ, բայց նման կաղապար չունենք դեռ, այդ պատճառով ուզում եմ նախ վստահ լինել, որ դեմ չեք։ Ուզում եմ նախագծի էջը ստեղծելուց հետո մաթեմատիկայի վերաբերյալ հոդվածների քննարկման էջերում տեղադրել {{կ|Վիքինախագիծ Մաթեմատիկա}} կաղապարը (դեռ ամբողջությամբ չեմ էլ թարգմանալ կաղապարը)։ Նման կաղապարներ կան տարբեր վիքիներում (նաև Անգլերեն և Ռուսերեն Վիքիպեդիաներում)։ Կաղապարը կտեղափոխեմ Անգլերեն Վիքիպեդիայից բոտով, հետևրաբար՝ վերջին փոփոխություններին վտանգ չի սպառնում :)։ Ես մտածում եմ, որ այն բավական հեշտացնում է որևէ թեմայով հոդվածների դասակարգումը, կառավարումը, «ռազմավարական» բարելավումը (օրինակ՝ սկզբում աշխատել կարևոր հոդվածների վրա, բարելավել անաղբյուրները և այլն)։ Հատկապես մաթեմատիկայի թեմայով սա կարևոր է, քանի որ օրինակ ֆիլմերի դեպքում ունենք «Ֆիլմեր այբբենական կարգով» կատեգորիան, որտեղ կան բոլոր ֆիլմերը, իսկ մաթեմատիկայի թեմայով հոդվածները գտնել չափազանց բարդ է, քանի որ ոչ մի նման կատեգորիա չունենք իսկ «Մաթեմատիկա» կատեգորիայի ենթակատեգորիաներում մի քանի սերունդ հետո ինչ ասես հայտնվում է։ Ես չեմ պատկերացնում թե ինչ վնաս կարող է տալ այս կաղապարը նախագծին (վատագույն դեպքում պետք չի գա ու վիքիի խորությունը կբարձրանա նոր ստեղծված քննարկման էջերի ու խմբագրումների հաշվին ։Դ)։ Ընթացքում եթե տեսնենք այս թեմայով օգուտ տալիս է, կարող ենք նման կաղապարներ ունենալ այլ նախագծերի համար ևս։ Այս պահին չգիտեմ՝ քանի հոդվածի մասին է խոսքը, բայց ''ենթադրում'' եմ, որ մեկ-երկու հազարից չի անցնի։--[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 10:44, 22 Օգոստոսի 2020 (UTC)
 
== Աշխատանք hylabels-ում ==
 
Հարգելի՛ խմբագիրներ, խոսքը Վիքիտվյալներին է վերաբերում, բայց քանի որ հիմնական վիքիտարածքը սա է, այստեղ եմ գրում։ Վերջերս ''hylabels'' գործիքում ակտիվություն է, միգուցե խոսքն ինչ-որ նախագծի մասին է, տեղյակ չեմ, ուղղակի հիմնական մի քանի խմբագրից հետո [https://www.wikidata.org/wiki/Special:RecentChanges?hidebots=1&hidecategorization=1&tagfilter=OAuth+CID%3A+1852&limit=500&days=30&urlversion=2 այսպիսի բազմազանությունն], ինչ խոսք, ակնառու էր։ Վերջից գալով ուղղումներ արեցի, բայց մեծամասամբ նկարագրությունը գրված է անվանատարածքում, կամ անունն է նկարագրության դաշտում գրված, կամ ուղղակի ռուսերեն բառն է գրված անվանման մեջ։ Ուզում եմ հասկանալ, թե «նոր» խմբագիրները տեղյա՞կ են կանոներից, կամ աշխատանք տարվու՞մ է նրանց հետ, որովհետև լավ գիտենք, որ Վիքիտվյալների նյութը տարածվում է ողջ հանրագիտարանում։--[[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]] ([[Մասնակցի քննարկում:A.arpi.a|քննարկում]]) 12:23, 22 Օգոստոսի 2020 (UTC)
34 976

edits