«Երևանի պատմության թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
== Պատմությանը ==
Թանգարանը հիմնադրվել է 1931 թ.։ Սկզբում՝ լինելով Երևանի քաղխորհրդի կոմունալ բաժնին առընթեր՝ ''Կոմունալ թանգարան'', իսկ [[1936]] թվականին վերանվանվել է Երևան քաղաքի պատմության թանգարան։ Թանգարանը հիմնադրման պահին զբաղեցրել է Երևանի հրշեջ վարչության շենքի 2-րդ հարկի սենյակներից մեկը։ 1936 թ. թանգարանը տեղափոխվել է [[Կապույտ մզկիթ]]ի շենք, որտեղ գործել է մոտ 60 տարի<ref>[http://www.azg.am/wap/?nl=AM&id=2007040424 ԿԱՊՈւՅՏ ՄԶԿԻԹԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ]</ref>։ 1994-1997 թթ. թանգարանը գտնվել է նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, իսկ 1997-2005 թթ.՝ Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում։
 
<!-- Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին։
2005 թ. թանգարանը հաստատվել է Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենքում, որը Երևանի քաղաքապետարանի հետ կազմում է միասնական ճարտարապետական համալիր: Այսպիսով՝ տևական դեգերումներից հետո հիմնավոր ու հաստատապես, արժանիորեն ու վաստակածի իրավունքով թանգարանը հաստատվեց իր անունին, հարուստ հավաքածուին, կուտակած արժեքներին, մայր քաղաքի վաղնջական պատմությանն արժանի, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ստեղծարար մտքին ու շնորհներին վայել նորակառույց շենքում։ Երևան քաղաքի պատմության թանգարանում այսօր պահպանվում է ավելի քան 87 հազար առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։ Թանգարանում պահվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք պատմում են մայրաքաղաքի և նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնք ստեղծման պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։ Թանգարանին կից գործում է գիտական խորհուրդ, որի անդամներն են եղել ժամանակի խոշորագույն մտավորականներն ու արվեստագետները՝ ճարտարապետներ Ալ. Թամանյան, Թ. Թորոմանյան, Ն. Բունիաթյան, Մ. Մազմանյան, նկարիչներ Մ. Սարյան, Գ. Գյուրջյան, Տարագրոս, քանդակագործ Ա. Սարգսյան, գիտնականներ Ստ. Լիսիցյան, Ե. Շահազիզ, Ս. Բարխուդարյան, Բ. Առաքելյան, Թ. Հակոբյան և այլոք։
 
Տող 14.
 
1938 թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին՝ հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, բացի գեղարվեստական բարձր արժեք ներկայացնելուց, ունեն վավերագրական մեծ նշանակություն։
Թանգարանի դրոշմանիշերի հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Առաջին Հանրապետության տարիներին։ Դրոշմանիշերը ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյան մշակույթը ու հոգևոր կյանքը /նկարիչ՝ Արշակ Ֆեթվաճյան/։ Դրանք տպագրվել են Փարիզում։ Հայկ Գավուքճյանի՝ բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշերի հավաքածուն 1936թ. Նյու-Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։ Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։ Թանգարանի՝ այցելուների հետ տարվող աշխատանքային փորձը մեր օրերում նոր կիրառում է ստացել։ Շարունակվում է պահպանվել և ամրապնդվել թանգարան-դպրոց կապը՝ ստանալով նոր շունչ և նոր երանգ։ Թանգարանը մշտական կապի մեջ է թե’ հնաբնակ, թե’ մատաղ սերնդի երևանցիների հետ։ Տարեցտարի մեծանում է թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունների ցանկը։ Բացի՛ր այս դուռը, մտի’ր ներս, քո գոյությունը խառնիր քաղաքիդ անցյալ, ներկա ու գալիք պատմության ոսկե փոշուն, ապրի’ր, ապրեցրո’ւ քո մեջ հպարտությունը, որ պարզապես հայ ես, երևանցի ես...<ref>[https://archive.168.am/am/news/6765 ''168 Ժամ շաբաթաթերթ'' Երևանի պատմության թանգարանում պահվում է ավելի քան 87 հազար առարկա]</ref>-->
== Պատկերասրահ ==
<gallery mode=packed>