«Հանելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Խնդիր սկսնակների համար
Տող 4.
 
== Հայկական հանելուկներ ==
Հանելուկը հայ բանահյուսության և գրականության հնագույն տեսակներից է, գրականության մեջ մշակվել է [[5-րդ դար]]ից, չափածո մեկ կամ մի քանի տողից կազմված սեղմ [[բանաձև]] է, մեծ մասամբ՝ հարց։ Խոր [[հնադար]]ում լայն կիրառություն է ունեցել իբրև մարդու մտավոր հասունությունը և հնարամտությունը փորձելու միջոց, իսկ մեր ժամանակներում վերածվել է մանկական ժամանցի։ Հանելուկներում պահպանվել են առասպելաբան, պատկերացումներ, կենցաղային շատ իրողություններ, որով դրանք ձեռք են բերել [[պատմամշակութային արժեք։արժեք]]։ [[Հայ բանահյուսություն|Հայ բանահյուսության]] բանաձևային տեսակներից են հնչյունախաղերի վրա կառուցված շուտ ասելուկները, մանկական հանգավոր ասելուկները, խաղերգերը (հաճախ՝ երկխոսային), փաղաքշանքի, սպառնալիքի, հիշոց-հայհոյանքի բանաձևերը և [[դարձվածք]]ները։ Հանելուկը մեկ կամ մի քանի առարկայի այլաբանական պատկեր է՝ արտահայտված բոլորովին ուրիշ առարկաներով կամ երևույթներով: Հանելուկները երեխաների մեջ կենդանի հետաքրքրություն են առաջացնում որպես պարզ այլաբանություններ, որոնց հիմքում ընկած են շրջապատից վերցրած ծանոթ ու հայտնի առակների հիմնական հատկանիշները: Հանելուկը արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողերից բաղկացած գեղեցիկ պատկեր է, որն << Ի՞նչն է >>, << Այն ի՞նչն է, ի՞նչը>>, << Ի՞նչն է, որ >> հարցերով մի անձն առաջադրում է մյուսին:
 
[[12-րդ դար]]ում [[Ներսես Շնորհալի]]ն հորինել է մի քանի հարյուրի հասնող հանելուկներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հանելուկ» էջից