«Սիմոն Ալաջալով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Բաքու|Բաքվում]]։ Միջնակարգ կրթությունն ստացել է [[Ռոստովի մարզ|Ռոստովում]]։ 1920 թվականին ընդունվել է Նոր Նախիջևանի Գեղարվեստական ուսումնարանը, որտեղ աշակերտել է [[Մարտիրոս Սարյան]]ին և [[Ստեփան Աղաջանյան]]ին։ 1924 թվականին եկել է [[Երևան]], որպես նկարիչ ձևավորող աշխատել Երևանի պետական առաջին թատրոնում, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի և [[Լևոն Քալանթար]]ի հետ։ Այդ թատրոնում ձևավորել է «Առավոտից մինչև կես գիշեր», «Տարտյուֆ», «Ռևիզոր», «Պատվի համար», «Պարտիզպանի շունը», «Թույն», «Օթելլո», «Չար ոգի», «Եկամտավոր պաշտոն», «Մորգանի խնամին», «Տրիլբի», «Պաղտասար աղբար» և այլ բեմադրություններ<ref>{{Cite web|url=httphttps://avproduction.am/?ln=am&page=person&id=3272|title=AV Production - Սիմոն Ալաջալով|website=avproduction.am|accessdate=2020-07-24}}</ref>։
 
1927 թվականին մեկնել է [[Մոսկվա]], մինչև 1931 թվականը սովորել բարձրագույն նկարչական ուսումնարանում։ Այդ տարիներին նրա ձևավորումով Մոսկվայում Ռ. Ստուդիայում բեմադրվել են «Խաթաբալան» և «Ատամնաբույժն արևելյանը»։ Այնուհետև աշխատել է Մոսկվայի և խորհրդային այլ քաղաքների թատրոններում, պահպանելով սերտ կապը [[Հայաստան]]ի հետ։ 1933 թվականին նրա ձևավորմամբ է բեմադրվել «Եգոր Բուլըչովը և ուրիշները» Գաբրիել Սունդուկյանի թատրոնում։ Ձևավորել է նաև Երևանի այլ թատրոնների մի քանի բեմադրություններ։ 1962 թվականին ծննդյան 60-ամյակի առթիվ Երևանում կազմակերպվել է նրա նկարների մեծ ցուցահանդես<ref>{{cite book|author=Գառնիկ Ստեփանյան|title=Կենսագրական բառարան, հատոր Ա|publisher=«Հայաստան»|location=Երևան|year=1973|page=էջ 40-45}}</ref><ref>{{Cite book|title=«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Երևան|last=|first=|publisher=Հայկական հանրագիտարան հրատարակչություն|year=2005|isbn=|location=|pages=}}</ref>: