«Հիմնական գույներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Հիմնական գույները''' լինում են 3 տեսակի՝ կարմիր, կանաչ և կապույտ: Այս գույները անհնար է ստանալ՝ ինչ-...
(Տարբերություն չկա)

20:55, 26 Մայիսի 2012-ի տարբերակ

Հիմնական գույները լինում են 3 տեսակի՝ կարմիր, կանաչ և կապույտ: Այս գույները անհնար է ստանալ՝ ինչ-որ ուրիշ գույներ խառնելով, այլ, ընդհակառակը, այս երեք գույները խառնելով՝ մենք ստանում ենք մնացած բոլոր գույները: Այս երեք գույները, ինչպես նաև՝ սևը և սպիտակը, որոնք գույներ չեն համարվում, իրար խառնելով՝ կարող ենք ստանալ ցանկացած գույն ցանկացած երանգի: Հիմնական գույները խառնելիս կարող ենք ստանալ երկրորդային գույները՝ երկնագույն, դեղին և պուրպուր:

Գույների կոնտրաստություն

Շրջակա գույները ազդում են մեր գույների ընկալման վրա: Օրինակ՝ դիտարկելով նկարը՝ կարելի է ընդգծել, թէ ինչ տեսք ունի նույն կարմիր քառակուսին տարբեր գույների վրա:

Պատկեր:Guyner 4 hat.png






Սև ֆոնի վրա կարմիր քառակուսին երևում է մեծ և ավելի պայծառ: Սպիտակ ֆոնի վրա, ընդհակառակը, կարմիրը երևում է փոքր: Նարնջագույն ֆոնի վրա կարմիրը երևում է ավելի եթերային, իսկ բաց կապույտի վրա ընդհանրապես կարմիրը ասես ավելի պայծառ լինի:

Գույնի ստացում

Գույնի ստացումը բաժանվում է 2 եղանակի՝ ադետիվ մեթոդ և սուբտրակտիվ մեթոդ:

Ադետիվ մեթոդ

Ադետիվ մեթոդը կամ գույների միախառնելու մեթոդը աշխատում է գլխավոր երեք գույները իրար միախառնելիս: Եթե, օրինակ, միաժամանակ էկրանի վրա ուղղորդել երեք լուսային ճառագայթ (կարմիր, կանաչ, կապույտ), ապա նրանց պայծառությունը (ինտենսիվությունը) կառավարելով՝ կարող ենք ստանալ բոլոր մնացած գույները:

Սուբտրակտիվ մեթոդ

Սուբտրակտիվ մեթոդ դա երկրորդական երկնագույն, դեղին և պուրպուր գույների խառնումից ստացումն է առաջնային գույներ՝ կարմիր, կանաչ և կապույտ: