«Վայմարյան հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծանոթագրություններ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 53.
'''Վայմարյան հանրապետություն''' ({{lang-de|Weimarer Republik}}) Գերմանիայի ոչ պաշտոնական անվանումը 1918-ից 1933 թվականներին: Անվանումը գալիս է [[Վայմար]] քաղաքի անվանումից, որտեղ տեղի ունեցավ առաջին [[սահմանադրական ժողով]]ը: Պաշտոնական անվանումը մնաց ''[[Գերմանական Ռայխ]]'', որը տրվել էր 1871 թվականին: Չնայած այն թարգմանվում էր «Գերմանական կայսրություն», ''Ռայխ'' բառը ավելի ճիշտ թարգմանվում է «պետություն», այս տերմինը ինքինին չունի միապետության հետ կապ: Հայերենում սովորաբար երկիրը պարզապես կոչում են Գերմանիա:
 
Գերմանիան ''դե ֆակտո'' դարձավ հանրապետություն 1918 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Կայզեր [[Վիլհելմ II]]-ը հրաժարվեց գերմանական և պրուսական գահերից և չեղարկեց իր որդի [[Վիլհելմ (Գերմանիայի թագաժառանգ արքայազն)|Թագաժառանգ արքայազն ՎիլհելմիՎիլհելմ]]ի ժառանգության իրավուքները և դարձավ ''դե յուրե'' հանրապետություն 1919 թվականի փետրվարին, որբ ստեղծվեց Գերմանիայի նախագահ պատոնը: [[Վայմարյան ազգային ժողով|Ազգային ժողովը]] գումարվեց Վայմարյան հանրապետությունում, երբ նոր սահմանադրությունը հաստատվեց 1919 թվականի օգոստոսի 11-ին: Տասնչորս տարվա մեջ Վայմարյան հանրապետությունը առերեսվեց բազում խնդիրների հետ, այդ թվում հիպերարժեզրկման, քաղաքական էքստրեմիզմի, ինչպես նաև [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում հաղթած դաշնակիցների հետ հարաբերություններում: [[Վերսալյան պայմանագիր|Վերսալյան պայմանագրի]] հետ անհամաձայնություն, ինչպես նաև այդ պայմանագիրը ստորագրած քաղաքական գործիչների նկատմամբ անհանդուրժողականությունը բերեցին քաղաքական անկայունության:
 
1930 թվականից հետո [[Պաուլ ֆոն Հինդենբուրգ|Նախագահ Հինդենբուրգ]]ը վերադարձրեց կանցլերի պաշտոնը, որին հաջորդաբար նշանակվեցին [[Հենրիխ Բրյունինգ]]ը, [[Ֆրանց ֆոն Պապեն]]ը և գեներալ [[Կուրտ ֆոն Շլեյխեր]]ը: [[Մեծ ճգնաժամ]]ը ավելի սրացավ Բրյունինքի տնտեսական քաղաքականության պատճառով` բերելով ահռելի գործազրկություն<ref name="Ursula Buettner 424">Büttner, Ursula ''Weimar: die überforderte Republik'', Klett-Cotta, 2008, {{ISBN|978-3-608-94308-5}}, p. 424</ref>: 1933 թվականին Հինդենբուրգը կանցլեր նշանակեց [[Ադոլֆ Հիտլեր]]ին, քանի որ [[Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն|Նացիստական կուսակցություն]]ը կառավարության կոալիցիայի մասն էր: Նացիստներին բաժին ընկավ տաս նախարարական պորտֆելներից երկուսը: Ֆոն Պապենը նշանակվեց փոխկանցլեր, որի նպատակն էր որպես «''[[Գորշ կարդինալ]]''» վերահսկողության տակ պահել Հիտլերին` լինելով սերտ հարաբերությունների մեջ Հինդենբուրգի հետ: Ամիսների ընթացքում [[Ռայխստագի հրդեհի դիրեկտորիա]]ն և [[Արտակարգ լիազորությունների մասին օրենք (1933)|Արտակարգ լիազորությունների մասին օրենք]]ը երկիրը դրեցին արտակարգ իրավիճակում` սահմանափակելով մարդու իրավունքները և ազատությունը: Հիտլերը իր ձեռքը վերցրեց իշանությունը առանց կառավարության դիմադրության և օրենսդրական մասնակցության: Այս իրադարձություններով ավարտվեց հանրապետությունը, քանի որ ժողովրդավարությունը վերացավ և հիմնադվեց միակուսակցական պետություն, որը կոչվեց [[Նացիստական Գերմանիա]]: