«Ուգո Պրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
=== Արգենտինա ===
 
1940 թվականի վերջին Պրատը տեղափոխվում է [[Բուենոս Այրես]], որտեղ աշխատում է Արգենտինայի ''Editorial Abril'' հրատարակչությունում։ Այնտեղ նա հանդիպում է արգենտինացի կոմիքսների նկարիչների հետ. Խոսե Լուիս Սալինաս (José Luis Salinas), Ալբերտո Բրեչչի ({{lang-en|}}) <sup>{{lang-ru|}}</sup> և Ֆրանցիսկո Սոլանո Լոպեսը ({{lang-en|}}) <sup>{{lang-ru|}}</sup>։Լոպեսը։ Խմբագրությունում Ֆրոնտերները հրապարակել են նրա կոմիքսների վաղ սերիաներից մի քանիսը, ինչպիսիք են՝ ''Junglemen, Sgt. Kirk, Ernie Pike և Ticonderoga''։ Բոլոր այդ սերիաների սցենարները գրվել են Հեկտոր Օստերհելդի կողմից ({{lang-en|}}) <sup>{{lang-ru|}}</sup>, Արգենտինայի խոշորագույն գրողներից մեկը։ Պրատը նաև զբաղվել է նկարչական ուսուցմամբ Պանամերիկյան արվեստի դպրոցում ({{lang-es| ''Escuela Panamericana de Arte''}}) ''Enrique Lipszyc'' ղեկավարության ներքո։ Հաճախ ուղևորվում Է [[Հարավային Ամերիկա]] [[Ամազոնի դաշտավայր|Ամազոնյան դաշտավայր]] և [[Մատու Գրոսու (նահանգ)|Մատու Գրոսա]]։ Իր կյանքի այս ընթացքում Ուգո Պրատը սկսում է գրել «Էնն ջունգլիներից» սեփական կոմիքսների առաջի գիրքը ({{lang-es|}} ''Anna della jungla''), որտեղ հանդես է գալիս և՛ որպես սցենարի հեղինակ, և՛ որպես նկարիչ։ Այս գրքում պատմված պատմությունը շարունակվել է ''Capitan Cormorant'' և ''Wheeling'' սերիաներում։ Գիրքն ավարտվել է Ուգո-ի Իտալիա վերադառնալուց հետո։
 
=== Վերադարձ Իտալիա ===
 
Սկսած [[1959]] թվականի ամառից Փրատը մի ամբողջ տարի ապրում է [[Լոնդոն|Լոնդոնում]], որտեղ բրիտանացի սցենարիստների հետ համատեղ աշխատում է ''Fleetway Publications'' ({{lang-en|}}) <sup>{{lang-ru|}}</sup>։ Այնուհետև, չնայած տնտեսական ծանր իրավիճակին, նա կրկին մեկնում է Արգենտինա։ Եվ, միայն [[1962]] թվականին, Պրատը վերադառնում է Իտալիա, որտեղ սկսում է համագործակցել ''Corriere dei Piccoli'' մանկական կոմիքսների ամսագրի հետ ({{lang-en|}}) <sup>{{lang-ru|}} </sup>, որի համար ադապտացնում է արկածային գրականության դասականների մի քանի գործեր, այդ թվում. [[Գանձերի կղզին|«Գանձերի կղզին»]] և «Առևանգված» [[Ռոբերտ Լուիս Սթիվենսոն|Սթիվենսոնը]]։
 
[[1967]] թվականին Ուգոն ծանոթանում է Ֆլորենցո Իվալդիի հետ, որի հետ սկսում է թողարկել ամսագիր, որի անվանումը («''Sgt. Kirk''») համընկել է կոմիքսների գլխավոր հերոս Հեկտոր Օստերհելդի անվան հետ։ Պրատը ամսագրի առաջին համարում հրապարակում է իր ամենահայտնի «Աղի ծովի բալադ» նովելը ({{lang-it|''Una ballata del mare salato''}}), որտեղ ընթերցողներին ներկայացնում է նոր հերոս՝ Կորտո Մալթեզեին։