«Այբուբեն-համալիր»–ի խմբագրումների տարբերություն

Հուշակոթող
Content deleted Content added
(Տարբերություն չկա)

18:09, 19 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Հայոց այբուբենին նվիրված Այբբենարան-համալիր... Հեղինակ` Վանիկ Սիմոնյան[1]: Տեղադրված է Սիսիանի համար 5 հիմնական դպրոցի բակում[2]: Կառուցված է 3 մասից: Գլխավոր սյունը ներկայացված է ծառի տեսքով, որը խորհրդանշում է կրթությունը և գիտությունը:

Համալիրի ամբողջական պատկեր, հեղինակ` Իվան (Վանիկ) Սիմոնյան
Այբբենարան-համալիրի գլխավոր սյունը` սյուն-ծառը
Այբբենարան-համալիրի` Վռամշապուհ արքային խորհրդանշող կամարը

Սյան գլխավերևում Մ. Մաշտոցի գլխաքանդակն է` երկինք ուղղված հայացքով. սյուն-ծառը խորհրդանշում է, որ հայկական այբուբենը ծնված է հայ հող ու ջրից և օրհնյալ է Աստծո կողմից: Այբուբենի տառերը երեքական բաշխումով արտահայտված են սյան վրա քանդակված 12 պտուղների մեջ, իմաստն այն է, որ այբուբենը պտուղների ձևով է մատուցվել ժողովրդին, 3 թիվը խորհրդանշում է քրիստոնեական եռամիասնությունը, իսկ 12-ը` 12 առաքյալներին: Ներքևում գիրք է քանդակված: Այն իմաստավորում է գիտությունը, կրթությունը. գիրքը գիտության շտեմարան է, որի վրա քանդակված է Մուշեղ Իշխանի «Հայ լեզուն տունն է հայուն»[3] բանաստեղծական տողը: Կառույցի երկու կամարաձև սյուները խորհրդանշում են հայ երկու մեծերին` Վռամշապուհ արքային և Սահակ Պարթև կաթողիկոսին,

Համալիրի` Սահակ Պարթևին խորհրդանշող կամարը

որոնք, ժամանակից առաջ ընկնելով, փնտրել ու տեսել են հայ ժողովրդի փրկության բանալին` գրերի գյուտի անհրաժեշտությունը, և հովանավորել այդ սուրբ գործը, որոնք այբուբենի ստեղծման ճանապարհն են հարթել ու դարձել կամար[4], իսկ կամարը, իբրև բոլոր ժամանակների համաշխարհային ճարտարապետության և կոմպոզիցիոն կարևոր համակարգ, շինության ծանրությունն իր վրա կրող տարր է համարվում: Կամար բառը փխբ նշանակում է երկինք, երկնակամար, այս.` կամարը` իբրև կոմպոզիցիոն արտահայտչամիջոց, ներկայացնում է մաշտոցյան այբուբենի աստվածային ու կատարյալ լինելը: Ըստ Հր. Աճառյանի` կամար կապել նշանակում է մեծարել, հիշատակը հավերժացնել: Ակնհայտ է, որ այս համալիրի միջոցով հեղինակը հավերժացրել է հայ սուրբ ու հանճարեղ մարդկանց հիշատակը: Կամարաձև սյուների հակառակ կողմում նույն զարդանախշերն են քանդակված. ձևով և չափով միատեսակ այս երկու կամարների համադրվածքը խոսում է այն մասին, որ երկու մեծերը մտածել և գործել են նույն ձևով: Գլխավոր սյան հակառակ կողմում ծառ է քանդակված, ծառն ամբողջանում է բացված ծաղկով. սա ներկայացնում է դպրոցի` որպես կայացած ուսումնական հաստատություն լինելը: Սյան այդ կողմից մեր ուշադրությունը գրավում են քանդակազարդ 12 կոկոններ, որոնք խոսում են հաստատության` ապագայում ունենալիք մի շարք հաջողությունների մասին: Սա քարե Այբբենարան- համալիր է, որտեղ քանդակված է հայ գրերի ստեղծման պատմությունը[5]:

Տե՛ս նաև

Ծանոթագրություններ

[[Կատեգորիա:]]Հուշարձաններ (+)Քանդակագործություն (+)Հայոց այբուբեն (+)Արվեստ (+)Մշակույթ