«Վլադիմիր Թաիրով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 8.
Թաիրովի մանկության տարիները անցել են հարազատ գյուղում: 10 տարեկանում մահանում է նրա մայրը, նա 4 եղբայրների և 2 քույրերի հետ տեղափոխվում են [[Բաքու]]՝ քեռու մոտ: Ձմռանը սովորում է առևտրական ուսումնարանում, իսկ ամառային ամիսներն անց է կացնում հարազատ գյուղում: [[1915]] թվականին ընդունվում է [[Կիև]]ի առևտրական ինստիտուտը: [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին ինստիտուտը էվակուացվել են [[Սարատով]]: Այստեղ Թաիրովը երկու ամսով ձերբակալվում է սոցիալ դեմոկրատական շարժման մասնակից լինելու պատճառով: Բանտից ազատվելուց հետո տեղափոխվում է [[Մոսկվա]] և ընդունվում առևտրային ինստիտուտը (այժմ Գ.Ա. Պլեխանովի անվան ժող-տնտեսության ինստիտուտ): Ինստիտուտը ավարտելուց հետո նրան նշանակել են Մոսկվայում գործող 4-րդ բանակի պետական հանձնակատար: Նա եղել է [[ՌԽՖՍՀ]]-ի պետական բանկի կառավարիչը և միաժամանակ Մոսկովյան քաղսովետի ֆինանսների անդամ:
 
[[1918]] թվականին Թաիրովը ընդունվել է [[ԽՍՀՄ Զինված ուժեր|Կարմիր բանակի]] շարքերը և պայքարել է Կամշինյան դիվիզիայի 10-րդ բանակում: 1918 թվականի [[հոկտեմբեր]]ին նրան նշանակել են Կամշինկինի մարզի զինվորական հեղափոխության հարավային Ֆրոնտի խմբի ղեկավար: [[1919]] թվականի [[հունիս]]ին եղել է 9-րդ և 10-րդ բանակի շտաբի կոմիսար: Թաիրովը երկու անգամ վիրավորվել է Բալաշով և Կամշին քաղաքների ազատագրման ժամանակ: Արիության և խիզախության համար Թաիրովը կրկնակի պարգևատրվել է Կարմիր Դրոշի Շքանշանով: [[1922]] թվականին խիզախ հրամանատար Թաիրովը աշխատել է լեգենդար Բուդեննիի բանակում, որպես քաղաքական կոմիսար: Այդ նույն տարում Թաիրովը բաժանվել է թագավորական բանակից և ընդունվել Մ.Վ. Ֆրունզեի անվան Զինվորական ակադեմիան, և այն ավարտելուց հետո նշանակվել [[ԽՍՀՄ]]-ի դեսպանը Չինաստանում: Երկար ժամանակ աշխատել է նաև [[ֆրանսիա]]կան դեսպանատանը: Տիրապետել է [[Ռուսերեն|ռուսաց]], [[վրացերեն]], [[ֆրանսերեն]], [[պարսկերեն]] և [[անգլերեն]] լեզուներին: Մեկ տարուց հետո ճակատագրի բերումով Թաիրովը եղավ [[Խաբարովսկ]]ում, որտեղ դարձավ հեռավոր արևելքի Կարմիր բանակի զիվորական խորհրդի անդամ, որտեղ աշխատում էր լեգենդար հրամանատար մարշալ Վ.Կ. Բլուխերը: [[1935]] թվականին Թաիրովին նշանակում են ԽՍՀՄ-ի դեսպանը [[Մոնղոլիա]]յի Ժողովրդական հանրապետությունում, որտեղ աշխատեց 2 տարի: Սովետական կառավարությունը բարձր գնահատեց Թաիրովի աշխատանքը կապված դեսպանի աշխատանքի հետ և [[1937]] թվականի [[հունվարի 26]]-ին նրան պարգևատրեցին Լենինի շքանշանով<ref>{{Cite web|url=http://www.knowbysight.info/6_MID/00319.asp|title=Полномочное представительство РСФСР - Миссия - Посольство СССР в Монголии|archiveurl=https://web.archive.org/web/20090227235243/http://www.knowbysight.info/6_MID/00319.asp|archivedate=2009-02-27|accessdate=2015-06-30|deadlink=yes}}</ref>: 5 ամիս անց Թաիրովին հետ կանչեցին Մոսկվա և 1937 թվականի [[հունիսի 4]]-ին չհասնելով [[Կազան]]ի կայարան նրան կնոջ հետ ձերբակալեցին:
 
{{DEFAULTSORT:Թաիրով, Վլադիմիր}}