«Գրիգոր Դարանաղցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Գրիգոր Դարանաղցի''', Կամախեցի, Կամախացի (մոտ [[1576]], Դարանաղյաց գավառի [[Կամախ]] քաղաք- [[1643]], Ռոդոստո), նշանավոր եկեղեցական, ժամանակագիր։ Սովորել է Բաբերդում։ [[1590]]-[[1597]] թվականներին՝ [[Սեպուհ]] լեռան Լուսավորիչ վանքի կրոնավոր։ Եղել է Արևելյան Հայաստանում, Ղրիմի հայկական գաղութում, Երուսաղեմում, Կոստանդնուպոլսում։ Երկար տարիներ Ռոդոստոյի (Կրետե կղզու) հայոց հոգևոր առաջնորդն էր։ [[1634]]-[[1640]] թվականներին գրել է «Ժամանակագրութիյուն» (միակ ձեռագիրը պահպանվում է Երուսաղեմում), որի մեջ նկարագրվող իրադարձությունների ականատեսն է եղել։ Գրիգոր Դարանաղցու երկը հարուստ նյութ է պարունակում Զալալիների շարժման վերաբերյալ, ըստ որում հեղինակը փորձել է բացահայտել այդ շարժումների հասարակական դրդապատճառներն ու հետևանքները։ Երկում կարևոր տեղեկություններ կան Օսմանյան կայսրության ներքին դրության, հայերի վիճակի վերաբերյալ։