«Քաշան (Իրան)»–ի խմբագրումների տարբերություն

քաղաք
Content deleted Content added
Նոր էջ «'''Քաշան''' (ֆարսի՝کاشان)<ref>{{GEOnet3|-3069961}}</ref>, քաղաք Իրան<nowiki/>ի Իսֆահան (Սպահան) գավառի հյուսիսարեւ...»:
(Տարբերություն չկա)

17:09, 18 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Քաշան (ֆարսի՝کاشان)[1], քաղաք Իրանի Իսֆահան (Սպահան) գավառի հյուսիսարեւելյան մասում: 2017 թ. մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 396987 մարդ (90828 ընտանիք)[2]:

Որոշ ստուգաբանների կարծիքով՝ անվանումը ծագում է կասիաններից, ովքեր քաղաքի բնիկ բնակիչներն են, որոնց մասին հիշատակումներ կան Թափե Սիալքում՝ Ք.ա. 9000 տարի առաջ: Այնուհետեւ այն անվանել են «Քաշիան», որն էլ հենց քաղաքի անվանումն է: 12-14-րդ դդ. միջեւ Քաշանը բարձրորակ խեցեղենի եւ հախճասալիկների արտադրության կարեւոր կենտրոն էր: Արդի պարսկերենում հախճասալիկի անվանումը՝ քաշի, ծագում է այս քաղաքի անվանումից:

Քաշանը բաժանված է երկու մասի՝ լեռնային եւ անապատային: Արեւմտյան մասում շրջապատում են Կարկասի լեռնաշղթայի երկու մեծ գագաթները, Գարգաշ սարը՝ հարավ-արեւմուտքում (այստեղ է գործում Իրանի ազգային աստղադիտարանը ամենամեծ աստղադիտակով) եւ Արդեհաալ սարը՝ արեւմուտքում, որը նաեւ հայտնի է «Քաշանի Դամավանդ» անվամբ եւ Արդեհաալ լեռների ամենամեծ գագաթը (Կենտրոնական Իրանում Կարկասի լեռնաշղթայի ավարտվող մասով):

Քաշանի արեւելքից սկսվում է Իրանի անապատի կենտրոնական մասը, որով եւ հայտնի է այս քաղաքը: Բացի այդ, այն նաեւ հայտնի է Մարանջաբի անապատով եւ իջեւանատնով, որոնք աղի լճի շրջակայքում են: Այսօր Մարանջաբը եւ շրջապատող Սահող ավազները սաֆարիների շաբաթավերջի համար հայտնի վայրեր են:

2007 թ. օգոստոսի 9-ին Իրանը Պատմական սռնիի թեւը, Սիալքն ու Քաշանը գրանցեց Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում ապագայում հնարավոր գրանցման համար: Այս վայրերի հստակ սահմանումը Քաշանի հետ գրանցման թեկնածության առաջադրման համար պարզ չէր: 2012 թ. Իրանը հաջողությամբ առանձին թեկնածության առաջադրեց Թեւի այգին Յունեսկոյի ցանկում գրանցելու համար՝ որպես Պարսկական այգիների համաշխարհային ժառանգության վայր: Չնայած դրան՝ Պատմական սռնիի թեւը, Սիալքն ու Քաշանը լիովին մնում են Իրանի նախնական ցուցակում:

Պատմություն

 
Թիմչե-յե Ամին օ Դովլե, Քաշանի շուկան, 19-րդ դ.: Ճարտարապետական այս ոճի շնորհիվ ջերմաստիճանը բնականորեն իջել է, կառավարվել է արեւի լույսը, իսկ ցերեկվա ընթացքում օդափոխվել է շինությունների ներքին մասը:

Քաշանում բնակության ավելի վաղ ապացույցները թվագրվում են Պալեոլիթյան ժամանակաշրջանով, որոնք հայտնաբերվել են Նիասարում, Քաֆթար Խունում եւ Սեֆիդ-Աբում[3]: Միջին պալեոլիթյան ժամանակաշրջանի երկաթե գործիքներ են գտնվել Նիասարի եւ Քաֆթար Խունի տրավերտինի հանքավավայրում: Ուշ պալեոլիթյան խմբերը բնակվում էին Սեֆիդ-Աբի աղբյուրի եւ Քաշանի հարավ-արեւմուտքում[4]:

Հնագիտական գտածոները Սիալք Հիլոքսում, որոնք տարածվում են Քաշանի արեւմուտից 6 կմ. հեռու, բացահայտում են, որ այս շրջանը նախապատմական ժամանակաշրջանում քաղաքակրթության սկզբնական աղբյուրներից էր: Այսպիսով, Քաշանը թվագրվում է Էլամի ժամանակաշրջանով: Սիալքի զիկկուրատը կառուցումից 7000 տարի անց էլ դեռ կանգուն է Քաշանի արվարձանում:

 
Ամին-օ Դոլվե, Պարսկական թագավորական պատվիրակը՝ Նապոլեոն III-ի պալատում

Սիալք Մահան Փաշայում հայտնաբերված հնագույն մշակույթի գտածոներն այժմ գտնվում են Լուվրում՝ Փարիզում, Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում եւ Իրանի Ազգային թանգարանում:

Որոշ հաշվարկներով, Քաշանը երեք իմաստուն մարդկանց վայրն էր, ովքեր հետեւեցին իրենց դեպի Բեթղեհեմ ուղեկցող աստղին՝ տեսնելու Հիսուսի ծնունդը, ինչպես որ պատմվում է Աստվածաշնչում[5] : Չնայած պատմության պատմական վավերականությանը, Քաշանին նրանց բնակավայր բնութագրելը վկայում է վերջինիս հեղինակության մասին, երբ Աստվածաշնչում պատմությունը գրի առան:

Քաշանը Սեֆյանների համար հանգստավայրերից մեկն էր: Բաղ-է Ֆինը կամ Ֆինական բաղնիքն Իրանի ամենահայտնի այգիներից մեկն է, որի լողավազանն ու մրգաստանները նախագծվել են Շահ Աբասի համար՝ դրախտի պարսկական դասական պատկերացման համաձայն: Սեֆյաններին հաջորդած Ղաջարիների արքայատոհմն (Ղաջարիների դինաստիա) էականորեն փոխարինեց եւ վերակառուցեց վերջիններիս շինությունները՝ չնայած որ ծառերն ու մարմարյա ավազանները մնացել են բնականին մոտ: Այգին կառուցվել է 7000 տարի առաջ: Այն նաեւ հայտնի է որպես 1852 թ. Միրզա Թաղի խանի սպանության վայր, ով Նասր ալ-Դին շահի դիվանապետն էր:

1778 թ. երկրաշարժը գետնին հավասարեցրեց Քաշանն ու Շահ Աբասի բոլոր կառույցները: Այժմ Քաշանը բազմաթիվ մեծ տներ ունի, որոնք թվագրվում են 18-19-րդ դարերով եւ պատկերում են Ղաջարների գեղագիտության ամենավառ օրինակները:

 
Քաշան, 17-րդ դ. համայնապատկեր, Ժան Շարդեն

Կլիմա

Քաշանն ունի ցուրտ անապատային կլիմա, ձմռանը ցուրտ է (չնայած՝ ավելի տաք, քան Իրանի այլ քաղաքներում) եւ տաք, երբեմն շատ տոթ է ամռանը: Քաշանը նշանակալիորեն ավելի տաք է, քան Իրանական բարձրավանդակի այլ քաղաքները՝ շնորհիվ իր ցածր տեղադրվածության: Կլիման ինչ-որ չափով հիշեցնում է Ղոմի կլիման:

Հիմնական տեսարժան վայրեր

 
Ֆիննական այգի

Քաշանի ճարտարապետական վայրերը ներառում են.

  • 40 Դոխթարան ամրոցը,
  •  
    Թաբաթաբաեիների տուն, վաղ 1800-ականներ: Ավանդական պարսկական ճարտարապետության փայլուն օրինակ:
    Աբասի տունը,
  • Աթարհա տունը,
  • Ալ-է Յասին տունը,
  • Աղա Բոզորգ մզկիթը,
  • Ամերի տունը,
  • Քաշանի շուկան,
  • Բորուջերդի տունը,
  • Ֆիննական այգին,
  • Ֆիննական բաղնիքը,
  •  
    Ամինոդոլ իջեւանատուն
     
    Սուլթան Ամիր Ահմադի բաղնիք
    Ղայ-ե ջալալին,
  • Ջալալի ամրոցը,
  • Քաշանի Ջամե մզկիթը,
  • Մանուչերիների տունը,
  • Մենար աշտարակը,
  • Մեյդան մզկիթը,
  • Փիրուզ Նահավանդիի մատուռը (իսլամի երկրորդ խալիֆին սպանողը),
  • Սուլթան Ամիր Ահմադի բաղնիքը,
  • Թաբաթաբեի տունը,
  • Թաբրիզիհա մզկիթը,
  • Թեթե Սիալքը եւ
  • Թիմչէ Ամին-օ դոլվեն:

Այսօր

Չնայած որ զբոսաշրջիկներին գրավիչ շատ վայրեր կան Քաշանում, այն դեռ բարեփոխումների կարիք ունի, քանի որ տարեկան մոտ 1000 զբոսաշրջիկ է այցելում այստեղ: Կարեւոր քաղաքներից են Ղամսարն ու Աբյանեն, ուր ողջ տարի կտեսնեք զբոսաշրջիկների: Մոտակա Նիասար քաղաքում կան պատմական նշանակության ձեռակերտ քարանձավ եւ բուխարի:

Քաշանը հայտնի է կարպետների, մետաքսի եւ տեքստիլ այլ արտադրանքներով: Այստեղ են գործում Իրանի կարպետագործության մեխանիզացված գործարանների մեծամասնությունը: Այն ունի նաեւ մարմարի եւ պղնձի հանքերի զարգացող արդյունաբերություն եւ արվարձաններով ներառյալ բնակչության թիվը 400000 է:

Կրթություն

Այժմ Քաշանում ուսանում են ավելի քան 10000 ուսանող Քաշանի համալսարանների տարբեր ֆակուլտետներում (կիրառական գիտություններ, ինժեներիա, արվեստ, իրավաբանություն, բժշկական գիտություններ եւ այլն): Քաշանի քոլեջներն ու համալսարանները ներառում են.

Մատչելիություն

  • 71-րդ մայրուղի,
  • 7-րդ ֆրիվեյ. գտնվում է քաղաքին մոտ:

Քաշանը ֆրիվեյներով կապված է Սպահանին եւ Նաթանզին՝ հարավում եւ Ղոմին, որը մեքենայով մեկ ժամվա հեռավորության վրա է գտնվում հյուսիսում: Քաշանն ունի երկաթուղու կայարան, որը երկրի հյուսիսն ու հարավն իրար միացնող երկաթգծի կայարաններից մեկն է:

Քաշանի օդանավակայանը վերաբացվել է 2016 թ. հունիսի 2-ին՝ Մաշհադի միջազգային օդավանակայանից ԱԹԱ ավիաուղիների թռիչքից 20-ամյա դադարից հետո: Օդանավակայանը մտադիր է թռիչքներ իրականացնել Քիշ կղզի եւ Ղեհշմ (Իրան) եւ Նաջաֆ (Իրաք):

Տես նաեւ

Հղումներ

  1. Կաղապար:GEOnet3
  2. Կաղապար:IranCensus2006
  3. Biglari, F. (2004) The Preliminary Survey of Paleolithic Sites in the Kashan region., In S.M. Shahmirzadi (ed.), The Silversmiths of Sialk (Sialk Reconsideration Project), Report No. 2: 151-168. Archaeological Research Center. Iranian Cultural Heritage Organization,Tehran. (In Persian)
  4. Shidrang, S 2009 A Typo-technological Study of an Upper Paleolithic Collection from Sefid-Ab, Central Iran, In: M. Otte, F. Biglari, and J. Jaubert (eds), Iran Palaeolithic. pp. 47–56, Proceedings of the XV World Congress UISPP, Lisbonne, Vol. 28, BAR International Series 1968
  5. Elgood, Cyril. A Medical History of Persia and the Eastern Caliphate: From the Earliest Times Until the Year A.D. 1932. Cambridge Library Collection - History of Medicine. Cambridge University Press, 2010. 1108015883 p. 34

Արտաքին հղումներ

Կատեգորիա:Իրանական ճարտարապետություն Կատեգորիա:Իրանի անտիկ պատմություն Կատեգորիա:Իրանի տեսարժան վայրեր ըստ քաղաքի Կատեգորիա:Իրանական մշակույթ Կատեգորիա:Իրանի պատմական տարածաշրջաններ Կատեգորիա:Իրանի նահանգներ