«Դոնի Ռոստով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 252.
 
=== Գրադարաններ ===
[[Файл:РНД-Зональная научная библиотека.jpg|l]]2012 թվականի հունվարի դրությամբ գործել է 43 գրադարան, 8 գրադարանատեղեկատվական կենտրոն, իրավական տեղեկատվության հանրային 1 կենտրոն։ Ռոստովի Կենտրոնական գրադարանների համալիրի գույքային ֆոնդում ընդգրկված է 47 շենք՝ 11.3 հազար քմ ընդհանուր մակերեսով: Քաղաքային գրադարանների ընթերցողները ավելի քան 200.0 հազար քաղաքացիներ են, նրանց տրվում է տարեկան մոտ 4,5 միլիոն փաստաթուղթ․ գրադարաններ այցելությունների քանակը գերազանցում է 1,5 միլիոնը: Հիմնական ընթերցասերների համակազմը՝ երեխաները և երիտասարդությունը, կազմում է ռոստովյան քաղաքային գրադարանների օգտատերերի ընդհանուր թվի ավելի քան 70% -ը:
 
Քաղաքի մշակութային խոշոր կենտրոններից մեկը [[Դոնի պետական հանրային գրադարան|Դոնի պետական ​​հանրային գրադարանն]] է` մշակույթի և տեղեկատվության բնագավառում տարածաշրջանային մշակութային հաստատությունների շրջանում առաջատարը, քաղաքային գրադարանների աջակցության համակարգում ռեսուրսային կենտրոնը և գրադարանի մասնագետների շարունակական կրթություն ապահովողը: Գրադարանը հիմնադրվել է 1886 թվականի հունվարին՝ 1992 թվականից ստանալով [[Դոնի պետական հանրային գրադարան|Դոնի պետական ​​հանրային գրադարանի]] կարգավիճակ: Այստեղ անց են կացվում կինոփառատոներ, գործում են ավելի քան 20 բաժանորդագրություններ և ակումբներ գրադարանի օգտագործողների համար, կազմակերպվում են գեղարվեստի անհատական ​​և հավաքական ցուցահանդեսներ, կիրառական արհեստագործության, մանկական նկարների, լուսանկարչական, գրքերի թեմատիկ ցուցահանդեսներ: