«Հյուսիսային պողոտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ֆայլը տեղափոխվել է
No edit summary
Տող 29.
=== Շինարարություն ===
2000 թվականի հունիսի 8-ին Երևանի գլխավոր ճարտարապետ [[Նարեկ Սարգսյան]]ի կողմից քաղաքաշինական խորհրդի քննարկմանը ներկայացվեց իր ղեկավարությամբ մշակված Հյուսիսային պողոտայի կառուցապատման հայեցակարգային ծրագիրը, որը հավանության արժանացավ խորհրդի կողմից և հաստատվեց ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի N774 որոշմամբ<ref>[https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=8178& ՀՀ կառավարության որոշում, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ]</ref>: Այնուհետև, ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի N645 որոշմամբ հաստատվեցին Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումները:
[[Պատկեր:Construction of Northern Avenue in Yerevan.jpg|մինի|Հյուսիսային պողոտայի շինարարությունը, 2006 թվական]]
 
2002 թվականի մարտի 26-ին հաստատվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագիծը (նախագծի հեղինակային խմբի ղեկավար, գլխավոր ճարտարապետ՝ [[Նարեկ Սարգսյան]], նախագծի գլխավոր ինժեներ՝ [[Աշոտ Ալեքսանյան (ճարտարապետ)|Աշոտ Ալեքսանյան]]<ref name=":1" />): Հյուսիսային պողոտայի նախապատրաստական փուլի շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թվականին, իսկ պաշտոնական բացումը կայացել 2007 թվականի նոյեմբերի 16-ին<ref name=":1">[https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=9816 ՀՀ կառավարության որոշում, 1 օգոստոսի 2002 թվականի N 1150-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 645 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ]</ref>: