«Եզր Ա Փառաժնակերտցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 82.199.220.27 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Kareyac մասնակցի վերջին տարբերակին։
Տող 1.
{{Անաղբյուր}}
{{Անձ}}
'''Եզր Ա Փառաժնակերտցի''' (ծ. թ. անհայտ, գ. Փառաժնակերտ ([[Այրարատ]] նահանգի Նիգ գավառ) – 641, ամփոփվել է Դվինում), Ամենայն հայոց կաթողիկոս 630 թվականից առ 641 թ.։ 633 թվականին Կարինում հանդիպել է բյուզանդական [[Հերակլ Ա]] կայսեր հետ և ստորագրել համաձայնեցված դավանաբանական բովանդակությամբ մի փաստաթուղթ։ Մինչ այդ, ըստ Սեբեոսի, Հերակլ կայսրից խնդրել էր ուղարկել «Գիր հաւատոյ խոստովանութեան» դավանագիրը, որտեղ նզովվում էին բոլոր աղանդավորները, այդ թվում՝ Նեստորը, բայց երեք տիեզերական ժողովների կողքին հիշատակված էր նաև 451-ի Քաղկեդոնի ժողովը։ Ժամանակի հայ նշանավոր աստվածաբան, եպիսկոպոս [[Մաթուսաղա Սյունեցի]]ն և այլ հայ հոգևորականներ, քննելով Հերակլի ուղարկած թուղթը, հանգել են այն եզրակացության, թե այն ընդհանուր առմամբ ուղղափառ է և ընդունելի, միայն թե չի նզովված Քաղկեդոնի ժողովը։ Կաթողիկոսի հրամանով Մաթուսաղան գրել է Հերակլ կայսրին ուղղված դավանաբանական թուղթ, որը նրան է հանձնվել Կարինում։ Այստեղ կայսրը և Կ. Պոլսի Սերգիոս պատրիարքը (610–638) Եզր Ա Փառաժնակերտցուն են ներկայացրել [[Միակամություն|միակամական]] դավանագիր։ Թղթում չէր հիշվում [[Լևոնի տոմար]]ը, [[Քաղկեդոնի ժողով]]ը և, թեպետ բացարձակ մի բնություն չէր քարոզվում, սակայն ուսուցանվում էր մի կամք, մի ներգործություն, որով և անուղղակիորեն ջատագովվում էր մի բնության վարդապետությունը։ Հայ եկեղեցու պատգամավորությունը ստորագրել է Հերակլ կայսրի առաջարկած հավատո խոստովանության գիրը և հույն հոգևորականների հետ հաղորդվել Կարինի Մայր եկեղեցում։ Այդ քայլը պարտադրված էր ժամանակի քաղաքական իրադրությամբ՝ Մեծ Հայքի բյուզանդական մասում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու Հերակլ կայսրի սպառնալիքներին տեղի տալով։ Պատմական իրադրության փոփոխության պատճառով (արաբական արշավանքները և դրանց հետ կապված Բյուզանդական կայսրության սահմանների փոքրացումը)՝ այդ դավանագրի ստորագրումը որևէ երկարատև հետևանք չունեցավ Հայ եկեղեցու համար։