«Նարուտո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 79.
Սկսվում է պատմության երկրորդ մասը։ Անցել է երկուս ու կես տարի։ Նարուտոն վերադառնում է Կոնոհա։ Նա իմանում է, որ [[Ակացուկի]] կոչվող կազմակերպությունը սկսել է գործել ու անհայտ նպատակներով ցանկանում է խլել բոլոր պոչանիներին (բիջուներին)։ Նրանց առաջին թիրախը դե իհարկե մեկ պոչանու ջինչուրիկին, Գաղտնի Ավազի գյուղի առաջնորդը՝ Կազեկագեն և Նարուտոյի ընկերը՝ [[Գաարա]]ն է։ Գաարային փրկելու նպատակով Նարուտոն և իր ընկերները ճանապարհ են ընկնում դեպի Գաղտնի Ավազի գյուղը։ Հասնելով գյուղ պարզվում է, որ Գաարայի ավագ եղբայր Կանկուրոն՝ փորձելով հետևել Գաարային առևանգողներին, նրանց հետ մենամարտել է ինչի արդյունքում մահամերձ է։ Վնասվածքները կյանքի համար վտանգավոր չէին։ Վտանգավորը թույնն էր, որով նրան թունավորել եր Գաարային առևանգողներից մեկը՝ Կարմիր ավազի Սասորին։ Սակուրան փայլուն բժշկական հմտություններ ցույց տալով փրկում է Կանկուրոյի կյանքը։ Թիմը ճանապարհ է ընկնում դեպի Ակացուկիի որջը։
 
Հասնելով անտեղայնտեղ պարզվում է, որ Գաարայի մարմնից արդեն հանել են մի պոչանուն և նա մահացել է։ Սակուրան և Չիոն՝ Գաղտնի ավազի գյուղի ծեր խորհրդականներից մեկը, մենամարտի են բռնվում Սասորիի դեմ, իսկ Նարուտոն և Կակաշին Դեյդարայի դեմ։ Չիոն Սասորիի տատիկն էր։ Նա իր թոռանը շատ էր սիրում և ստեղծել էր մի տեխնիկա, որը գիտեր միայն ինքը և մտադրվում էր օգտագործել թոռան համար։ Այդ տեխնիկան թույլ էր տալիս վերակենդանացնել մահացածին, փոխարենը վերցնելով այն օգտագործողի կյանքը։ Մենամարտի արդյունքում Սասորին պարտվում է (չնայած ինչպես Չիոն է նշում նա ինքը թույլ տվեց իրեն հաղթել)։ Չիոն՝ ով ազդվել էր Նարուտոյի խոսքերից, նրա՝ Գաարային փրկելու ուժեղ ցանկությունը տեսնելով որոշում է կայացնում փրկել Գաարայի կյանքը՝ օգտագործելով իր իմացած տեխնիկան և զոհելով իրեն։
 
Գյուղ վերադառնալուց հետո, Կակաշին հիվանդանոց է ընկնում։ Եվ քանի որ Սասկեն էլ չկար և յոթերորդ թիմում այդ պահին միայն Նարուտոն և Սակուրան էին, որոշվում է թիմ Սասկեին փոխարինող բերել։ Թիմին միանում է Սայ անունով մի տղա, ով Դանզո անունով քաղաքական դաժան հայացքներ ունեցող և Երրորդ Հոկագեի քաղաքական հայացքներին դեմ մի մարդու ենթական էր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարուտո» էջից