«Ռուս-հունգարական հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Խնդիր սկսնակների համար
Տող 13.
== Պատմություն ==
 
Դիվանագիտական [[հարաբերություն]]ները հաստատվել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում՝ [[1934]] թվականին, խզվել են [[1941]] թվականի [[հունիս]]ին [[ֆաշիստական Գերմանիա]]յի կողմում [[Հունգարիա]]յի՝ [[ԽՍՀՄ]]-ի դեմ [[պատերազմ]]ի մեջ մտնելու հետևանքով, վերականգնվել են [[1945]] թվականի [[սեպտեմբեր]]ին՝ Հունգարիայում սոցիալիստական վարչակարգի հաստատումից հետո։ Ստորագրվել են համաձայնագրեր փոխմատակարարումների և տնտեսական համագործակցության (1945) վերաբերյալ, առևտրական և ծովագնացության ([[1947]]), բարեկամության, համագործակցության և փոխօգնության ([[1948]]) պայմանագրեր։ Երկու կողմերը մասնակցել են [[Վարշավայի պայմանագրի կազմակերպություն|Վարշավյան դաշինք]]ի ստեղծմանը։ Հարաբերությունները վատթարացան 1956 թվականին, երբ Հունգարիայում [[Հունգարական հեղափոխություն (1956)|զինված ապստամբություն սկսվեց]] կոմունիստական վարչախմբի դեմ, ինչի սակայն ավարտվեծ կոմունիստների կողմից ապստամբության ճնշմամբ։ Այնուհետև ստորագրվել են համաձայնագրեր Հունգարիայի[[Հունգարիա]]<nowiki/>յի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի իրավական ստատուսի ([[1957]]), առողջապահության և բժշկական գիտության ասպարեզում համագործակցության ([[1959]]), սոցիալական ապահովության բնագավառում համագործակցության ([[1962]]), ռադիոհաղորդումների և հեռուստատեսության ([[1964]]), ՀԺՀ-ում ատոմային [[էլեկտրակայան]]ի կառուցման գործում աջակցության ([[1966]]) վերաբերյալ և այլն։ [[1967]] թվականին կնքվել է «բարեկամության, համագործակցության և փոխօգնության» 20-ամյա [[պայմանագիր]]։ Ստորագրվել են համաձայնագրեր մարդատար [[ավտոմեքենա]]ների արտադրության և մատակարարման գործում համագործակցության, մշակութային և գիտական համագործակցության ([[1968]]), ՀԺՀ-ում նավթավերամշակման գործարանի և գազամուղի կառուցման ([[1971]]), կապի ասպարեզում համագործակցելու ([[1972]]) մասին։ Կարևոր համաձայնագրեր էին համարվում [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]]-ին մատակարարվող (մինչև [[1990]] թվականը) որոշ տեսակի գյուղատնտեսական մթերքների ([[1975]]), [[1976]]-[[1980]] թվականների ապրանքաշրջանառության և վճարումների ([[1980]]) վերաբերյալ համաձայնագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև արտադրության մասնագիտացման և կոոպերացման երկարաժամկետ ծրագիրը։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=8}}