«Մասնակից:Emma Miqayelyan 19/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

=== Դավաճանություն ===
Վեստկարի պապիրուսում խոսվում է մի կնոջ մասին, ում ամուսնուն դավաճանության համար ողջ-ողջ այրել են: [[Գաստոն Մասպերո|Գաստոն Մասպերոյի]] «Հանրաճանաչ հեքիաթներ» ժողովածուում ներկայացվում է ֆերմեր Բաթի մասին հնագույն լեգենդը, որին հրապուրել է նրա եղբոր կինը՝ Անոպան: Դավաճան կինը խաբեությամբ ստիպում է ամուսնուն հաշվեհարդար տեսնել: Միայն եղբոր սպանությունից հետո Բաթը բացահայտում է անհավատարիմ կնոջ խաբեությունը և նրան նետում է որպես շներին կեր:
 
=== Ամուսնալուծություն ===
Այս կամ այն պատճառով ամուսնալուծություն պահանջել կարող էին թե՛ տղամարդը, թե՛ կինը: Ամուսնալուծության նախաձեռնողը ստիպված է եղել իր ունեցվածքի կեսը հանձնել հակառակ կողմին: Եթե ամուսնալուծվում էր տղամարդը, ապա նա ստիպված էր նախկին կնոջը պահել մինչև նրա հաջորդ ամուսնությունը: Երեխաները հանձնվում էին մոր խնամքին: Որոշումն ընդունվել է առանց որևէ վարչական կամ կրոնական կառույցների միջամտության: Ամուսնալուծության հիմնական պատճառներից մեկը կնոջ չբերությունն էր:
 
== Ծանոթագրություններ ==