«Ֆելա Սովանդե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Կենսագրություն ==
Սովանդեն (արտասանվում է' տես-WAHN-deh') ծնվել է Աբեբոկոտայում՝Աբեոկուտայում՝ Լագոսի մերձակայքում, աֆրիկացի եկեղեցական երգերի երաժիշտ, քահանա և ռահվիրա Էմանուել Սովանդեի որդին է: Երեխա ժամանակ նա երգել է Քրիստոսի Մայր տաճարի եկեղեցական երգչախմբում: Սովորել է C.M.S. Քերականության դպրոցում{{ref+|Լագոսի նահանգի Լագոսի արվարձանում գտնվող Բարիգայի CMS քերականական դպրոցը Նիգերիայի ամենահին միջնակարգ դպրոցն է, որը հիմնադրվել է 1859 թվականին:|Ն}} և Լագոսի Թագավորական ({{Lang-en|King's College, Lagos}}) քոլեջում։ Երիտասարդ տարիներին, նրա վրա կարևոր ազդեցություն են ունեցել հայրը և դոկտոր [[Թոմաս Քինգ Էկունդայո Ֆիլիպսը]] (կոմպոզիտոր, երգեհոնահար և երգչախմբի ղեկավար): Այդ ժամանակ Սովանդեն երգում էր երգչախմբում, որտեղ և ծանոթանում է [[Յորուբա]]յի նոր գործերին, որոնք հնչում էին եկեղեցիներում։ Այդ ընթացքում նա ուսանել է Ֆիլիպսին՝ սովորելով երգեհոն նվագել (ներառյալ [[Բախ]]ի և [[եվրոպա]]կան դասական վարպետների գործերը), իսկ «Կազմակերպիչների թագավորական քոլեջ»-ից ստացել է կրթաթոշակ և դիպլոմ (FRCO): Այդ ժամանակ նա նաև նվագախումբ էր, նվագում էր ջազ և հանրաճանաչ բարձրաշխարհիկ երաժշտություն: Այս բոլորը զգալի ազդեցություն ունեցան նրա աշխատանքի վրա:
 
[[1934]] թվականին Սովանդը մեկնում է [[Լոնդոն]]՝ սովորելու եվրոպական դասական և հանրաճանաչ երաժշտություն: [[1936]] թվականին նա մենակատար-դաշնակահար էր [[Ջորջ Գերշվին]]ի «Կապույտ Ռապսոդիա»{{ref+|ամերիկացի կոմպոզիտոր [[Ջորջ Գերշվին]]ի՝ 1924 թվականի երաժշտական ներկայացումը` դաշնամուրի և ջազ նվագախմբի համար|Ն}} երաժշտական ներկայացմանը։ Նա նաև դաշնամուրով դուետներ էր նվագում [[Ֆաթս Ուոլեր]]ի հետ, իսկ Բրիտանական հեռարձակումների կազմակերպության ({{Lang-en| BBC- British Broadcasting Corporation}}) թատրոնում՝ երգեհոնահար էր, Լոնդոնի Քինգսուեյ դահլիճում ({{Lang-en| Kingsway Hall}}) (դժբախտաբար վերջերս քանդված) երգահոն էր նվագում, նաև երգչախմբի ղեկավարն էր, իսկ [[1936]] թվականին Բլեքբիրտսում ({{Lang-en |Blackbirds}}) դաշնակահար էր: [[1939]] թվականին նա երգեհոն նվագեց [[Ադելաիդա Հոլի]]{{ref+|Ադելաիդա Լուիզա Հոլլը Միացյալ Թագավորությունում գործող ջազ-երգչուհի և ժամանցային կազմակերպիչ է:|Ն}} և [[Վերա Մարգրեդ Լին]]ի{{ref+|Անգլիացի ժամանցային երգչուհի, որի երաժշտական ձայնագրությունները շատ տարածված էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին. բացօթյա համերգներ էր տալիս զորքերի համար:|Ն}} որոշ ձայնագրություններում: Ավելի ուշ նա երգեհոնի մասնավոր դասեր վերցրեց՝ [[Էդմունդ Ռուբրա]]յի, [[Ջորջ Օլդրոդ]]ի և [[Ջորջ Քայնինգհեմ]]ի մոտ և [[1943]] թվականին դարձավ թագավորական քոլեջի անդամ՝ արժանանալով [[Լիմպուս]]ի «Harding and Read» մրցանակին: