«Մասնակից:Emma Miqayelyan 19/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

:
(:)
 
Հին Եգիպտոսում կինը կարևոր դեր է խաղացել ժառանգության համակարգում, քանի որ հողային սեփականությունն անցել է կանանց գծով: Դա բխում էր նրանից, որ մայրության փաստն ավելի ակնհայտ է, քան հայրությունը: Ամուսինը կարող էր հողից օգտվել, քանի դեռ ողջ էր կինը, իսկ նրա մահից հետո ժառանգ էր համարվում աղջիկ երեխան: Այս դեպքում կնոջ տարիքը հաճախ նշանակություն չի ունեցել. եղել է, որ կինը եղել է ծեր կինը և երեխա ծնել: Հաճախ, որպեսզի հեռացնի մրցակիցներին, փարավոնը վերցրել է կնոջ բոլոր ժառանգներին: Օրինակ, [[Ռամզես II (Մեծ)|Ռամսես II-ը]] ամուսնացել է [[Իսիտնոֆրետ]] թագուհու հետ, և հետագայում, գահից չզրկվելու համար, ամուսնացել է իր դստեր [[Բենտ-Անատ|Բենտ-Անատի]] հետ:
 
== Ընտանիք ==
 
=== Ամուսնություն ===
Ցանկացած ազատ քաղաքացի ամուսնության իրավունք ուներ։ Եգիպտոսում կինը ամուսնությունից հետո պահպանել է իր անունը, ստացել է տանտիրուհու կարգավիճակ՝ մնալով անձամբ ազատ: Շատ աղջիկներ երազում էին շուտ ամուսնանալու մասին, քանի որ այդ ժամանակ նրանք ազատագրվում էին դուրս ծնողական խնամքից և կարող էին իրեն թույլ տալ ավելի մեծ ազատության:
 
Պարտադիր չէր,որ երիտասարդ կինը գնար ամուսնու տուն. հաճախ ամուսինը տեղափոխվում էր հարսնացուի ծնողների տուն: Դա տեղի էր ունենում՝ ելնելով հարմարավետությունց կամ անձնական շահից, կամ այն դեպքում, երբ հարսնացուն չուներ եղբայրներ:
 
Ամուսնությունը չի օծվել հոգևորականների կողմից, եգիպտացիները հարսանեկան տոնակատարություններ չեն կազմակերպել՝ սահմանափակվելով նվերների փոխանակմամբ: Հաճախ՝ հատկապես ուշ շրջանում, կնքվում էին ամուսնական պայմանագրեր։ Ամուսինն արտասանում էր «Ես քեզ կնության եմ վերցնում» սակրամենտալ արտահայտությունը, իսկ կինը պատասխանում էր «Դու ինձ կնության ես վերցնում»: Հարսնացուի հարազատները նվեր են մատուցել փեսացուին և նրա կողմից «անմեղության փրկագին» ստացել հարսնացուի համար, որը վկայում է ամուսնությունից առաջ կուսության պահպանման կարևորության մասին (թեև դա սկզբունքորեն կարեւոր չէր համարվում): Երկրորդ անգամ ամուսնացող կինը «հարսնացուի նվեր» է ստացել: Հաճախ այդ նվերները կրել են ձևական բնույթ, քանի որ ամուսնությունից հետո ընտանիքները միավորվում էին և վարում էին ընդհանուր տնտեսություն, բայց ամուսնալուծության դեպքում այդ նվիրատվությունը կարող էր վերադարձվել միայն դատարանի որոշմամբ:
 
Հին Եգիպտոսում ամուրիների և միայնակ կանանց կամ այրիների համար խիստ արգելքներ չեն եղել. նրանք կարող էին ընտանիք չունենալ, եթե չէին ուզում:
 
== Ծանոթագրություններ ==