«Մասնակից:Emma Miqayelyan 19/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

== Հեղինակներ ==
Հին եգիպտական գեղարվեստական գրականությունը գրավոր չի գրանցվել մինչեւ Միջին թագավորության տասներկուերորդ դինաստիայի սկիզբը: Հին Թագավորության տեքստերը հիմնականում օգտագործվել են աստվածային պաշտամունքի համար: Միջին թագավորության տեքստերը գրվել են զվարճանքի եւ մտավոր հետաքրքրասիրության բավարարման նպատակների հետ:
Փարքինսոնը եւ Մորենցը նաեւ կարծում են, որ Միջին թագավորության գրավոր ստեղծագործությունները Հին թագավորության բանավոր գրականության արտագրություններ են:
[[Պատկեր:Minnakht 01.JPG|200px|մինի|ձախից|Հիերոգլիֆներ. մ.թ.ա 1323—1319 թվականներ]]
Առնվազն հայտնի է, որ որոշ բանավոր բանաստեղծություններ տեղափոխվել են գրավոր գրականություն: Օրինակ, պատգարակներ տեղափոխողների երգերը գրավոր պահպանվել են Հին թագավորության գերեզմաններում: Ավելին, որոշ հեղինակներ, հնարավոր է, որ կրկնօրինակել են հին նախատիպերի բնորոշ ոճը: Գեղարվեստական սյուժեները հաճախ ոչնչացվել են ժամանակի և տարածության մեջ. գեղարվեստական գրականության մեջ ժամանակակից սյուժեների կիրրառումը համեմատաբար ուշ երևույթ էր: Օրինակ, Միջին թագավորության հեղինակները գրում էին իմաստության մասին հորինված տեքստեր, որոնց գործողությունները տեղի էին ունենում Հին թագավորության ոսկե դարում (օրինակ՝ «Կագեմնիի ուսմունքները», «Պտղահոտեպի ուսմունքները» և «Նեֆերտի»-ի նախաբանը) կամ կարող էին ստեղծել ավելի քաոսային մթնոլորտում ծավալվող գործողություններ (օրինակ՝ «Մերիկարի խրատ» և «Պերճախոս գյուղացին»): Կան նաև այնպիսի սյուժեներ, որոնք արծարծում են հավերժական թեմաներ՝ սեր, մահ:
 
Պարկինսոնը գրում է, որ գրեթե բոլոր գրական տեքստերը գրվել են կեղծանուններով, իսկ հաճախ կեղծ կերպով վերագրվել են պատմության այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են փարավոնները և վիզիրիները: Միայն գրականագիտական ժանրերի ստեղծագործություններն է ճիշտ վերագրել պատմական անձանց։ Նման ժանրերի տեքստերը, ինչպիսիք են պատմողական պատմվածքները, երբեք չեն գրվել հայտնի պատմական անձի անունով: Թեյթը պնդում է, որ դասական ժամանակաշրջանում եգիպտացի գրողներն իրենց կարծիքն են հայտնել տեքստերի հեղինակային իրավունքները դպիրների դերի մասին, սակայն ուշ շրջանում կրոնական էլիտան տաճարներում վերահսկել է հեղինակային բոլոր իրավունքները:
[[Պատկեր:The Heqanakht letters.jpg|200px|մինի|աջից|Միջին թագավորության XI դինաստիայի Հեքանահթի պապիրուսներից մեկը]]
Մի քանի բացառություններ կան կեղծանունների օգտագործման կանոններից: Մասնավոր և երբեմն օրինակելի նամակների հեղինակները սովորաբար խոստովանում էին, որ գրվածքը իրենց է պատկանում: Մասնավոր նամակները դատարանում կարող էին օգտագործվել որպես ապացույցներ, քանի որ յուրաքանչյուր մարդու ձեռագիրը եզակի էր համարվում: Փարավոնի կողմից ստացված կամ գրված մասնավոր նամակները երբեմն Միապետության պատվին քարե հուշարձանների հիերոգլիֆներով են գրվել, և քարե կոթողների վրա գրված փարավոնյան հրամանագրերը հաճախ հրապարակվել են:
 
== Գրական ժանրեր և թեմաներ ==
[[Պատկեր:Loyalist Teaching-beginning.jpg|200px|մինի|ձախից|Ուսուցողական տեքստի պատճեն]]