«Մասնակից:Emma Miqayelyan 19/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Գրավոր նյութերի պահպանում ===
Անապատում կառուցված ստորգետնյա եգիպտական դամբարանները, թերևս, առավել հարմար պայմաններ էին ապահովում պապիրուսային փաստաթղթերի պահպանման համար: Օրինակ, կան շատ լավ պահպանված հուղարկավորության պապիրուսներ՝ [[Հին եգիպտական Մեռյալների գիրք|«Մեռյալների գիրք»]], որոնք տեղադրում էին դամբարաններում: Լավ պահպանված գրական պապիրուսների մեծ մասը վերաբերում է այս Նոր թագավորության ժամանակաշրջանին: Այդ խոնավ միջավայրը անբարենպաստ էր պապիրուսային փաստաթղթերի երկարաժամկետ պահպանման համար<ref>{{Книга|автор=Stephen Quirke|заглавие=Egyptian Literature 1800 BC: Questions and Readings|ссылка=https://books.google.ru/books?id=SjKQQgAACAAJ&dq=Quirke,+S.+Egyptian+Literature+1800+BC,+questions+and+readings&hl=ru&sa=X&ved=0ahUKEwj1_sTbxpnYAhVFYZoKHS3aBRAQ6AEIKjAA|издательство=Golden House|год=2004|страниц=226|isbn=9780954721862}}</ref>: Հնագետները պապիրուսային փաստաթղթերի ավելի մեծ քանակություն են հայտնաբերել անապատային բնակավայրերում՝ ոռոգման կառույցներ չունեցող բնակավայրերում, ինչպիսիք են Էլեֆանտինան, էլ - Լահուն և էլ -Խիբան:
[[Պատկեր:Egyptian harvest.jpg|200px|մինի|ձախից|Գյուղացիները պապիրուս են հավաքում]]
Քարերը հաճախ կրկին օգտագործվել են որպես շինանյութ, եւ օստրակոններով թանաքը պահպանվել է միայն չոր միջավայրերում<ref name=":10">{{Книга|автор=John Tait|заглавие=Never Had the Like Occurred: Egypt's View of its Past|ссылка=https://books.google.ru/books?id=vqYYDQAAQBAJ&dq=Tait+W.+Introduction%E2%80%94'...Since+the+Time+of+the+Gods'+//+'Never+Had+the+Like+Occurred':+Egypt's+View+of+Its+Past&hl=ru&source=gbs_navlinks_s|ответственный=|издание=|место=|издательство=Routledge|год=2016|страницы=|страниц=380|isbn=9781315423470|isbn2=}}</ref>: Եթե պապիրուսային գլանափաթեթները եւ փաթեթները սովորաբար պահվում էին արկղերում, ապա օստրակոնները սովորաբար աղբ էին նետում: Հայտնաբերվել են նամակներ, հիմներ, հորինովի պատմվածքներ, բաղադրատոմսեր, անդորրագրեր եւ կտակներ: Պենելոպե Ուիլսոնը հնագիտական այդ գտածոները համեմատում է ժամանակի աղբանոցի կամ թափոնների կոնտեյների հետ: Նա նշում է, որ Դեյր Էլ Մեդինայի բնակիչները շատ գրագետ են եղել հին եգիպտական չափանիշներով, և նախազգուշացնում է, որ նման գտածոները լինում են միայն «հազվագյուտ հանգամանքներում և որոշակի պայմաններում»: Ջոն Թեյթն ընդգծում է, որ «եգիպտական նյութերը պահպանվել են շատ անհավասար <...> այդ անհավասարությունը վերաբերում է ինչպես ժամանակին, այնպես էլ տարածքին»: Նա նշում է, որ այն ժամանակ, երբ որոշ տեքստեր պատճենահանվել են մի քանի անգամ, մյուսները հայտնի են եղել միայն մեկ օրինակով: Օրինակ, Միջին թագավորության դարաշրջանի «Հեքիաթ նավաբեկության ենթարկվածի մասին» տեքստի միայն մեկ ամբողջական օրինակ կա<ref name=":11">{{Книга|автор=Fischer-Elfert, H.-W.|заглавие=Representations of the Past in the New Kingdom Literature|ссылка=https://books.google.ru/books?id=vqYYDQAAQBAJ&pg=PT174&dq=Representations+of+the+Past+in+the+New+Kingdom+Literature&hl=ru&sa=X&ved=0ahUKEwjTy5_iyJnYAhWGd5oKHa1dDekQ6AEIKjAA#v=onepage&q=Representations%20of%20the%20Past%20in%20the%20New%20Kingdom%20Literature&f=false|ответственный=J. W. Tait|издание=Never Had the Like Occurred': Egypt's View of Its Past|место=London|издательство=|год=2003|страницы=119—138|страниц=|isbn=1844720071|isbn2=}}</ref>: Սակայն, այս հեքիաթը նաև հայտնվում է սրբապատկերների վրա՝ հատվածների տեսքով: Շատ այլ գրական ստեղծագործություններ պահպանվել են միայն դրվագներով կամ կորցրած բնօրինակների թերի պատճեններում:
 
=== Եգիպտերենի փուլերը ===