«Մասնակից:Emma Miqayelyan 19/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
=== Հիերոգլիֆիկա, հիերատիկա և դեմոտիկա ===
Մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում՝ Վաղ թագավորության ժամանակաշրջանում, հիերոգլիֆիկան և հիերատիկան դառնում են գրերի լավ հաստատված տեսակներ: Հիերոգլիֆիկ նամակը բաղկացած է առարկաների փոքր նկարներից<ref name=":2">{{Книга|автор=Werner Forman, Stephen Quirke|заглавие=Hieroglyphs and the Afterlife in Ancient Egypt|ссылка=https://books.google.ru/books?id=PoaNQgAACAAJ&dq=Forman+Quirke+Hieroglyphs+and+the+Afterlife+in+Ancient+Egypt&hl=ru&sa=X&ved=0ahUKEwijnpC4v5nYAhXEApoKHWH5DNwQ6AEIJzAA|издательство=University of Oklahoma Press|год=1996|страниц=192|isbn=9780806127514}}</ref>:
[[Պատկեր:Neferetiabet.jpg|250px|մինի|աջից|Կրաքարային կոթողը եգիպտական արքայադուստր Նեֆերեթիաբեթի դամբարանից [[Գիզա|Գիզայում]]]]
Օրինակ, մի հիերոգլիֆ պատկերող փականը նշանակում էր որևէ ձայն: Երբ զուգակցվում էին հիերոգլիֆները, արդեն ցույց էին տալիս վերացական հասկացություններ, ինչպիսիք են՝ վիշտը, երջանկությունը, գեղեցկությունը, չարը: Նարմերի Պալետում, որը կառուցվել է Մ. թ. ա. 3100 թվականին, դոդինաստիկ Եգիպտոսի վերջին փուլում, Նարմերի անունը գրելիս օգտագործվում են սոմայի պատկերներ<ref name=":3">{{Книга|автор=Penelope Wilson|заглавие=Sacred Signs: Hieroglyphs in Ancient Egypt|ссылка=https://books.google.ru/books?id=NfnHKefN-sgC&dq=Wilson+Sacred+Signs:+Hieroglyphs+in+Ancient+Egypt&hl=ru&source=gbs_navlinks_s|издательство=Oxford University Press|год=2003|страниц=180|isbn=9780192802996}}</ref>:
 
Եգիպտացիները հիերոգլիֆները կոչում էին «Աստծո խոսքեր» և դրանք կիրառում էին բարձր նպատակների համար, օրինակ, թաղման տեքստերի միջոցով հաղորդակցվում էին [[Եգիպտական դիցաբանություն|աստվածների և հոգիների]] հետ: