«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 487.
::Եթե չենք ջնջում, ուրեմն հանենք պիտակները, մինչև որ ընդհանուր եզրակացության կգանք։ Եթե ջնջում ենք, ապա պետք է հասկանանք, թե ինչ չափորոշիչներով, որ դրանով առաջնորդվելով քննարկենք մյուս, նմանատիպ հոդվածները։--[[User:Beko|<font face="Helvetica="black">'''Բեքո'''</font>]][[User talk:Beko|<sup><span style="color:blue;cursor:help">Քննարկում</span></sup>]] 09:45, 16 Օգոստոսի 2020 (UTC)։
:::Կարող ենք սպասել մինչև մոտ սեպտեմբեր (ջնջման քննարկումները ըստ կանոնակարգի մեկ ամիս կարող են տևել), բայց այս պարագայում հարյուրավոր հոդվածները ջնջելու համար բավարարա կոնսեսուս չեմ տեսնում ես, քանի որ մեր մոտ, ցավոք, լռությունը անհամաձայնության նշան է հիմնականում։ --[[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ([[Մասնակցի քննարկում:ԱշոտՏՆՂ|քննարկում]]) 10:22, 16 Օգոստոսի 2020 (UTC)
:Հարգելի' մասնակիցներ, շնորհակալ եմ արձագանքի համար։ Սպասում էի, որ մի քանի մասնակիցներ կարծիք հայտնեն, նոր ես գրեմ իմ տեսակետը, որովհետև ջնջման ներկայացման նախաձեռնողներից մեկը ես եմ։ [[Վիքիպեդիա:Հինգ սյուներ|Վիքիպեդիայի Հինգ սյուներ]]ից մեկն ասում է, որ Վիքիպեդիան հանրագիտարան է։ Հանրագիտարան և ոչ թե տեղեկատու։ Ժողովուրդ ջան, արդեն մի քանի տարի է Հայերեն Վիքիպեդիայում առաջնային է որակը և ոչ թե քանակը, իսկ մինչ այս բոլորս էլ ընդունում ենք, որ շատ դեպքերում վազում էինք նաև քանակի հետևից՝ այդքան էլ ուշադրություն չդարձնելով որակի վրա։ Ուստի ստեղծվել են ժամանակին, այս կամ այն նախագծի շրջանակներում հոդվածներ, որոնց նշանակալիությունը ապացուցված չէ։ [[Մասնակից:ԱշոտՏՆՂ|ԱշոտՏՆՂ]] ջան, ես հասկանում եմ, որ դու կարող ես սուբյեկտիվ տեսակետ ունենալ այս կամ այն երևույթի վերաբերյալ (նշանակալիություն, աղբյուրներ և այլն), սակայն ինչքան կարևոր են աղբյուրները, նույնքան կարևոր է նաև նշանակալիությունը։ Ցույց տվեք ինձ մի փաստ, որ այդ մարդիկ, որոնց հոդվածները ջնջման են ներկայացվել (և դեռ ահագին էլ կան, որ պետք է ներկայացվեն), արել են որևէ նշանակալի գործողություն։ Իմ կարծիքով չկան։ Ինչ վերաբերում է աղբյուրներին։ Կարող են մի քանի գրքեր նշվել գրականության բաժնում։ Բայց դա դեռ փաստ չի, որ այդ մարդիկ նշանակալի են։ Եթե նշանակալի գործողություն արած լինեին, կարծում եմ աղբյուրներում դրանք նշված կլինեին, ավելի ուշ էլ աղբյուրներից կգրվեին նաև Վիքիպեդիայում։ Կամ պետք է դրանք ուսումնասիրվեն ու նշանակալի փաստերը առանձնացվեն, ինչի արդյունքում հոդվածն իրավունք կստանա մնալու, կամ պետք է ջնջվեն։ Ինձ համար գրականության ցանկում առկա գրքերը անձին ամենևին նշանակալիություն չեն հաղորդում։ Հաջորդը նշվում է, որ եթե վստահելի աղբյուրում նշված է այդ անձի կամ երևույթի մասին, ուրեմն նշանակալի է։ Այդ դեպքում հարց ''Աթարբեկյանի անասնապահական սովետական տնտեսություն'' կամ ''Ալավերդու սոցիալ-դեմոկրատական խմբակ'' հոդվածներն ինչո՞ւ ջնջվեցին, եթե որպես աղբյուր նշված էր ՀՍՀ-ն։ Բոլորս էլ ընդունում ենք, որ ՀՍՀ-ն վստահելի աղբյուր է, այդ դեպքում ինչու ջնջվեց։ Ես լրիվ կողմ եմ ջնջմանը, որովհետև այո ժամանակավրեպ էին և այո կորցրել էին նշանակալիությունը։ Նույնն էլ այս բժիշկների դեպքում է։ Ըստ հոդվածներում առկա տեղեկատվության, նրանք որևէ նշանակալի գործողություն չեն արել։ Մենք պետք է առաջնորդվենք նշանակալիության կանոնակարգով։ Նորից եմ ասում Վիքիպեդիան հանրագիտարան է և ոչ թե Սփյուռ տեղեկատու։ Հիմա հաջորդ հարցս։ Եթե ի հայտ գա մի գիրք, որտեղ ներկայացված լինեն նաև Ցեղասպանության զոհերի ցանկերն ու նմանատիպ մի երկու տվյալ, հիմա ինչ իրենց հոդվածներն էլ պետք է ստեղծե՞նք։ Ժողովուրդ ջան, հանրագիտարանը իր առաջ խնդիր չունի անցյալի ամբողջ տեղեկատվությունը պահելու։ Կարող են ստեղծվել առանձին կայքեր, որտեղ կարող է հավաքվել այդ ամբողջ տեղեկատվությունը։ Մի խոսքով այսքանն էի ուզում ասել, ժողովուրդ ջան։ Շնորհակալություն։ --[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 11:30, 16 Օգոստոսի 2020 (UTC)
 
== <s> Նոր քվեարկություն՝ «[[Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ]]» </s> ==