«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 706.
Այս հարցի վերջնական լուծումը տեսնում եմ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կանոնակարգի մշակմամբ ու այն կիրառության մտցնելով։ Պետք է հստակ տարանջատել պատվերով (վճարովի) հոդված գրողի կարգավիճակն ու Հայերեն Վիքիպեդիայի զարգացման համար դրամական միջոցներ ստացողներին, քանի որ հիմնականում պատվերով հոդվածներ գրողների նպատակը ոչ թե Վիքիպեդիայի զարգացումն է, այլ իրենց հետաքրքրող/պատվիրված թեմայի մասին գրելը։ Չի կարելի x քաղաքական գործչից գումար ստացած և նրա մասին հոդված գրած խմբագրին ու օրինակ Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած վիքիդասընթացներ ծրագրի դասավանդողներին նույն հարթության մեջ դիտարկել։ Նաև կարևորում եմ նույն իրավիճակում երկակի ստանդարտների կիրառումը բացառելը։ Քանի որ այս թեման գործնականում և հիմնականում վերաբերվում/վերաբերվելու է Վիքիմեդիա Հայաստանին, որի ավանդը Հայերեն Վիքիպեդիայի կայացման, զարգացման և ներկա տեսքի հասնելու գործում հսկայական է և ակնհայտ, ապա բոլորին կոչ եմ անում այս թեմային անդրադառնալիս այնպես անել, որ անհարմարություններ չստեղծվի այդ կազմակերպության գործունեության համար ու այսպես ասած խուսափենք այդ կազմակերպության ծրագրերում, նախագծերում վճարովի աշխատանք կատարող խմբագիրներին «պատվերով հոդված գրող» կամ նմանատիպ տգեղ պիտակներ կամա թե ակամա ուղղելուց։ Պետք է հետևողականորեն լինել, որ նախկինում դրամական վարձատրություն ստացած խմբագիրները նույնպես իրենց մասնակցային հաշիվներում գրեն իրենց կատարած աշխատանքի մասին, որպեսզի այս հարցում նույնպես խուսափենք երկակի ստանդարտներից։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 07:27, 16 Օգոստոսի 2020 (UTC)
:[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ջան, խնդրում եմ քննարկման մեջ այլ ենթատեքստ չմտցնել։ Ես հետևում եմ այս քննարկմանը, և որևէ մեկը որևէ մեկին կամա թե ակամա «պատվերով հոդված գրող» չի անվանել կամ պիտակել։ Խնդրում եմ այնպիսի բաներ չգրել, որը կարող է բացասական ազդակ լինել և բացասաբար ազդել կազմակերպության նախագծերի շրջանակում վճարվող անձանց ենթագիտակցության վրա, որպեսզի վերջիններս բացասաբար տրամադրվեն այս քննարկմանը։ Կան օգտագործման պայմաններ, մասնակիցները դա են քննարկում։--[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 08:13, 16 Օգոստոսի 2020 (UTC)
::[[Մասնակից:Lilitik22|Լիլիթ]] ջան, խնդրանքդ իհարկե կընդունեմ, բայց չմոռանանք որ սա քննարկում է, որտեղ կարելի է հայտնել մտահոգությունները։ Իմ ասածը լրիվ այլ բանի մասին էր։ --[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 08:32, 16 Օգոստոսի 2020 (UTC)
 
== Երաժիշտների, երաժշտական խմբերի և ամսագրերի թարգմանություն ==