«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 691.
::::[[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ջան, կներեք միջամտելու համար, սակայն [[ՎՊ:ՆԱԽԱԳԻԾ|սա էլ]] նայիր:--[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] <sup>([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քնն.]])</sup> 20:35, 14 Օգոստոսի 2020 (UTC)
::Հարգելի [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]], կարծում եմ, ոչ մեկի համար դժվար չէ դնել կաղապարն ու ամրագրել, որ վճարվում է։ Այստեղ խնդիրն այն է, թե ինչքան է վճարվում և ինչքան ժամանակով, և արդյոք դրա համար արժե՞ կաղապար դնել։ Քննարկման ժամանակ խոսք է գնացել Տավուշի մարզպետարանի կողմից վճարումների մասին, ուզում եմ անդրադառնալ դրան։ Մարզպետարանի հանձնարարությամբ մեզ վճարում են դպրոցները՝ ելնելով իրենց բյուջեից։ Հավատացնում եմ Ձեզ, դա այնպիսի ծիծաղելի թիվ է, որի համար հաստատ վճարման կաղապար դնել չարժե․ ես ինքս նախընտրում եմ ասել, որ կամավոր եմ ներդրումներ կատարում։ Ամռան ընթացքում մեկ ամսով եղել եմ նաև վիքիմարզիչ, մեկ ամսվա համար դնե՞մ կաղապարը։ Շնորհակալ կլինեմ պարզաբանումների համար։ --[[Մասնակից:Avagyanasya|Avagyanasya]] ([[Մասնակցի քննարկում:Avagyanasya|քննարկում]]) 11:15, 15 Օգոստոսի 2020 (UTC)
:::Հարգելի {{u|Avagyanasya}}, այստեղ դժվար կամ հեշտ լինելու խնդիր չէ, այլ կանոնին հետևելու։ Կանոնը կա՝ անհրաժեշտ է հետևել։ Շատ ցավում եմ, որ Ձեզ տրամադրվող փոխհատուցումը ծիծաղելի թիվ է, ես կցանկանայի, որ փոխհատուցումը լիներ այնքան, որքան Դուք խելամիտ կհամարեիք։ Բայց ամեն դեպքում, լինի դա ծիծաղելի թիվ, թե՝ ոչ։ Եթե վճարվում եք կամ ստանում եք ցանկացած այլ տեսակի փոխհատուցում կոնկրետ կատարված խմբագրումների համար, ապա խնդրում եմ կաղապարը դնել։ Նաև, ինչպես հասկացա, անցյալում կատարվածի համար պետք չէ որևէ կաղապար դնել, քանի որ կանոնը հիմա ենք փորձում գործի դնել։ Բայց հետագայում, եթե նորից լինեք մարզիչ, խնդրում եմ կաղապարը ավելացնել։ Շնորհակալ եմ։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 18:14, 15 Օգոստոսի 2020 (UTC)
:Ողջույն վիքիհամայնք ջան: Ինքս վիքիմարզիչ եմ: Վերջին ժամանակներս դասընթացների շրջանակներում մասնակիցներին որևէ գործիք ներկայացնելու նպատակով խմբագրումներ կատարել եմ բավականին հաճախ, աշխատել եմ նաև իրենց ավազարկղերում: Գաղտնիք չէ այս ամենը ոչ ադմինների, ոչ էլ համայնքի մյուս ներկայացուցիչների համար: Սակայն ցանկացած հոդվածում վրիպում նկատելիս, ցանկացած մասնակցի օգնելու նպատակով, հոդվածներ բարելավելիս և ստեղծելիս միշտ էլ խմբարել եմ կամավոր: Կաղապարը դնելու պարագայում ոչ միայն վիքիդասընթացների մարզիչների, այլ նաև ցանկացած այլ վճարովի ծրագրերի մասնակիցների և համայնքի համար ևս կա և լինելու է այս խնդիրը՝ տարբերել/առանձնացնել կամավոր խմբագրումները վճարովի աշխատանքի համար կատարված խմբագրումներից: Լավագույն տարբերակ եմ համարում առանձին մասնակցային հաշվի ստեղծումը, ինչպես վերևում նշել էր [[Մասնակից:Voskanyan|Voskanyan-ը]], որտեղ էլ կդրվի կաղապարը և կնշվի տվյալ մասնակցի կամավոր խմբագրումների մասնակցային հաշիվը նույնպես:--[[Մասնակից:Violmsyan|Violmsyan]] ([[Մասնակցի քննարկում:Violmsyan|քննարկում]]) 17:49, 15 Օգոստոսի 2020 (UTC)