«Լևոն Արոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 202.
[[2001]] թվականին մշտական բնակություն հաստատելով [[Գերմանիա]]յում՝ Լևոնը հրաժեշտ չտվեց [[Հայաստանի շախմատի ֆեդերացիա]]յին. նա շարունակում էր ներկայացնել [[Հայաստան]]ը, սովորում էր [[Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ|Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ]]ի շախմատի բաժնում, մասնակցում էր Հայաստանի շախմատային կյանքին, հատկապես երկրի [[Շախմատի Հայաստանի առաջնություն|առաջնության]]ը:
[[Պատկեր:Aronian Sarkissjan 2008 Dresden.jpg|մինի|Լևոն Արոնյանը շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, 2008 թ., Դրեզդեն|220px]]
[[2002]] թվականի սեպտեմբերին 62-րդ առաջնությունն ավարտվեց Արոնյանի հաղթանակով, նա դարձավ 31-րդ չեմպիոնը։ Հոկտեմբերին Հայաստանի հավաքականը պետք է մասնակցեր [[Բլեդ]]ում ([[Սլովենիա]]) կայանալիք [[Շախմատային օլիմպիադա|համաշխարհային օլիմպիադային]]: Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի չեմպիոնը պետք է համալրեր [[Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական|հավաքականի]] կազմը։ Լևոնը բարձրվերադարձել տրամադրությամբ վերադարձավէ Գերմանիա և սկսեցսկսել սպասել նախաօլիմպիական հավաքին մասնակցելու հրավերի։
 
Ֆեդերացիայի հանձնարարությամբ [[Սմբատ Լպուտյան]]ը հեռախոսով հայտնեց, որ Լևոնը հավաքական չի հրավիրվում, քանի որ նրա ներկայությունը կարող է կազմաքանդել հավաքականը, և որ Լևոնի բնավորությունը շատ վատն է։ Դա էր պատճառը, որ նեղացած Լևոն Արոնյանը դիմեց Գերմանիայի շախմատի ֆեդերացիային՝ խնդրելով փոխել իր շախմատային քաղաքացիությունը։