«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 660.
==Վճարովի խմբագրման դեպքերը Հայերեն Վիքիպեդիայում և Վիքիմեդիա Հայաստան==
 
Հարգելի Վիքիհամայնք՝ ադմինիստրատորներ, խմբագիրներ, համաձայն [https://foundation.wikimedia.org/wiki/Terms_of_Use/en#4._Refraining_from_Certain_Activities Վիքիմեդիա Հիմնադրամի օգտագործման պայմանների] (տե՛ս «Paid contributions without disclosure» բաժինը)՝ վճարվող խմբագրումներ կատարող յուրաքանչյուր խմբագիր պարտավորվում է բացահայտել վճարման փաստը և պատվիրատու կազմակերպությունը։ Սա պարտադիր պայման է Վիքիմեդիա նախագծերում վճարովի խմբագրումներ կատարող «''յուրաքանչյուր»'' անձի համար։
 
Այնուամենայնիվ, Հայերեն Վիքիպեդիայում կան շատ ակտիվ խմբագիրներ (այդ թվում՝ ադմինիստրատորներ), որոնք ներկայումս այս կամ այն կերպ վճարվում են Վիքիմեդիա Հայաստանի կողմից, բայց դրա մասին իրենց մասնակցային էջերում որևէ կերպ չեն նշում։ Այս անձինք ինչպես Վիքիմեդիա Հայաստանի մշտական [https://am.wikimedia.org/wiki/%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4 աշխատակիցներից] են, այնպես էլ Վիքիակումբի համակարգողներից, վիքիմարզիչներից և նախագծային այլ պայմանագրային աշխատողներից։ Առաջարկում եմ և պահանջում՝