«Վիքիպեդիա:Գնահատում/Անգլո-իսպանական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
* Անգլերենի որոշ հատվածներին չհամապատասխանելու մասով։ Սամվել ջան, մենք գեղարվեստական գրքերի թարգմանությամբ չենք զբաղվում, որը բնագրից շեղվելու դեպքում իր իմաստը կորցնում է (համենայն դեպս ես որևէ տեղ չեմ նշել, որ անգլերեն վիքիպեդիայից թարգմանություն եմ կատարել, որ դու փորձել ես համեմատել)։ Ես պարտավոր չեմ տառացի թարգմանել անգլերենի բովանդակությունը, իսկ քո բերած օրինակը, իմ սուբյեկտիվ կարծիքով, բացարձակ աբսուրդ է։ Նշված հատվածը ես այսպես կթարգմանեի․ ''«․․․Որպես կաթոլիկների պաշտպան՝ նա ձգտում էր ճնշել իր տարածքներում աճող բողոքական շարժումը, որը, ի վերջո, վերաճում է ապստամբության։․․․»''։ Ի՞նչ իմաստային ձևախեղում կա։ Քո մեծբերած հատվածը նաև կոնտեքստից է կտրված։ Մեծջբերում եմ իմ գրած հատվածամասը հոդվածից, իսկ դու նշիր՝ ո՞ր պահն է սխալ․ ''«1560-ական թվականներին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի իշխանությանը պատուհասում են կրոնական հակասությունները, որոնք վերաճում են անջատողական պայքարի։ Մասնավորապես, քննարկվող ժամանակահատվածում իսպանահպատակ Նիդերլանդներում օրեցօր աճում է բողոքականության շարժումը, որն Իսպանիայի կայսերական իշխանության անսասանության դեմ ուղղված կարևորագույն մարտահրավերներից էր։ Իսպանիայի թագավորը, հանդիսանալով Կաթոլիկ եկեղեցու պաշտպան, ձգտում էր հնարավորինս ճնշել իր իշխանության ներքո գտնվող տարածքներում բռնկված բողոքականության շարժումները, որը, ի վերջո, դառնում է Անգլիայի շահերի ոտնահարման պատճառ։»''։
* Չգիտեմ որքանով է արդարացի կարմիր կատեգորիաների համար հոդվածը անարժան համարելը, բայց խնդիր չեմ տեսնում կատեգորիաները կապույտ դարձնելու մեջ։--[[Մասնակից:O'micron|<font color="#0f0f43" face="Arial Unicode">Օmıcrօ</font><font color="#0f0f43" face="Arial Unicode">n</font>]] 14:44, 11 Օգոստոսի 2020 (UTC)
**Հարգելի {{նշել|O'micron}} չեմ ուզում նորից անդրադառնալ նախկին գնահատումներին, եթե «անհիմն» կամ «երկակի» մոտեցումներ ես տեսնում (ինչով շատ խիստ վիրավորում ես), կարող ես առանձին քննարկում բացել և բերել հիմնավորումներ։ Անդրադառնամ հարցադրումներիդ․
** «որքան էլ անհիմն եմ համարում կարմիր հղումներով հոդվածների ողողումը», խնդրում եմ կարդալ [[Վիքիպեդիա:Ներքին հղումներ|Ներքին հղումների]] մասին կանոնի նախաբանը, որտեղ գրած է «Ներքին հղումները ոչ միայն ցանկալի են, այլև՝ անհրաժեշտ։ Դրանց բացակայության դեպում հոդվածը ներկայացվում է վիքիֆիկացման։» նաև խնդրում եմ կարդալ [[Վիքիպեդիա:Կարմիր հղում|կարմիր հղումների]] մասին կանոնը։ Հուսով եմ կարդալուց հետո անհիմն չես համարի։
** «համենայն դեպս ես որևէ տեղ չեմ նշել, որ անգլերեն վիքիպեդիայից թարգմանություն եմ կատարել, որ դու փորձել ես համեմատել», հոդվածի քննարկման մեջ տեղադրված է թարգմանված հոդված կաղապարը, ու ես փորձել եմ համեմատել։ Ես չեմ ասում տառ առ տառ թարգմանի, բայց իմաստային շեղում չպիտի ստանա։ Մոտ ժամանակում առավել հանգամանալից կներկայացնեմ իմաստային շեղումների վառ օրինակներ։--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 05:00, 12 Օգոստոսի 2020 (UTC)