«Wallows»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Wallows''', ամերիկյան ռոք խումբ, ծագումով Լոս-Անջելեսից: Խմբի անդամներն են՝ Բրեդեն...»:
(Տարբերություն չկա)

20:51, 11 Օգոստոսի 2020-ի տարբերակ


Wallows, ամերիկյան ռոք խումբ, ծագումով Լոս-Անջելեսից: Խմբի անդամներն են՝ Բրեդեն Լեմասթերը, Քոուլ Փրեսթոնը և Դիլան Մինեթը։ Խումբը ինքնուրույն է սկսել թողարկել երգերը 2017 թվականի ապրիլից։ Առաջին երգը «Pleaser»-ն է, որը զբաղեցրել է «Spotify Global Viral 50» հիթ-շքերթում երկրորդ հորիզոնականը։ 2018 թվականին նրանք պայմանագիր են կնքել Atlantic Records լեյբլի հետ և թողարկել են «Spring» մինի-ալբոմը։ Նրանց առաջին ստուդիական ալբոմը՝ «Nothing Happens» թողարկվել է 2019 թվականին և ներառել է «Are You Bored Yet?» սինգլը։

Պատմություն

Խմբի երեք մասնակիցները՝ Բրեդեն Լեմասթերը (կիթառ և վոկալ), Քոուլ Փրեսթոն (հարվածային գործիքներ) և Դիլան Մինեթը (կիթառ և վոկալ) կազմավորել են խումբը դեռ փոքր տարիքում և սկզբում նրանց անվանումը՝ «Join the Band» էր: Հաջորդ տասնամյակի ընթացքում նրանք հանդես էին գալիս միասին, փոփոխելով խմբի անվանումը։ Ինչպես նաև, 2011 թվականին նրանք մասնակցել են «Warped Tour»[1][2]։

2017 թվականի ապրիլին «Wallows» խումբը թողարկել է իր առաջին սինգլ «Pleaser»-ը[3][4], որը, հետագայում, զբաղեցրել է «Spotify Global Viral 50» հիթ-շքերթում երկրորդ, իսկ «KROQ Localals Only» փլեյլիսթում՝ առաջին հորիզոնականը։ 2017 թվականի մայիսին խումբը թողարկել է երկրորդ սինգլը՝ «Sun Tan»[5] և սկսել է կենդանի ձայնով հանդես գալ Լոս-Անջելեսում։ 2017 թվականի սեպտեմբերին նրանք թողարկել են 3-րդ սինգլը՝ «Uncomfortable»։

2017 թվականի Նոյեմբերին «Pulling Leaves Off Trees» սինգլը առաջին անգամ ներկայացվել է Zane Lowe 's Beats 1 ռադիո շոուում[6]։ Այդ ամսվա ընթացքում խումբը հայտնել է նրանց առաջին հյուսիսամերիկյան շրջագայության մասին, որը կտևի 2018 թվականի հունվարից մինչև մարտ ամիս[7]։ Շրջագայությունը սկսել է հունվարի 24-ին Սան Ֆրանցիսկոյում[1][8]։ 2018 թվականի փետրվարին խումբը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Atlantic Records-ի հետ և ապրիլին պլանավորում են նոր EP «Spring» թողարկել։ Ինչպես նաև նրանք թողարկել են նոր սինգլ՝ «Pictures of Girls»[9]։

2018 թվականի մարտին South by Southwest-ում նրանք ավարտել են իրենց հյուսիսամերիկյան շրջագայությունը[7][10]։ Ավելի ուշ, նույն ամսվա ընթացքում, նրանք թողարկել են «Spring »ալբոմի երկրորդ սինգլը՝ «These Days». EP-ն թողարկել է 2018 թվականի ապրիլի 1-ին Atlantic Records-ը, պրոդյուսերը եղել է Ջոն Կոնքլթոնը[11][12]։

2019 թվականի փետրվարի 1-ին Clairo-ի հետ միասին խումբը թողարկել է «Are You Bored Yet?» սինգլը։ Հետագայում թողարկվել է նաև տեսահոլովակը՝ Նոյ Սենթինեոյի և Քեյթլին Դևրի մասնակցությամբ[13]։

2020 թվականի փետրվարին Wallows խումբը ճանապարհվել է «Nothing Happens Tour» շրջագայությունը, որը «Nothing Happens Tour 2019»-ի շարունակությունն է՝ 15 հավելյալ կանգառներով[14]։ Խումբը համագործակցել է տեղի ոչ առևտրային, բարեգործական ընկերությունների հետ, ինչպիսիք են Project Lazarus и Ռոլի ԼԳԲՏ-կենտրոն[15]։ Ամեն համերգից առաջ նրանք հրապարակում էին իրերի ցանկ, որոնք մասնակիցները կարող են նվիրաբերել Wallows կրծքանշանի փոխարեն։

Խմբի անդամները

  • Դիլան Մինեթը՝ վոկալ, ռիթմ-կիթառ, ստեղնաշարային (2017–..)
  • Բրեդեն Լեմասթերը — վոկալ, սոլո-կիթար, բաս-կիթառ (2017–..)
  • Քոուլ Փրեսթոն — հարվածային գործիքներ, բեք-վոկալ (2017–..)

Սկավառակագրություն

Անվանում Մանրամասն Ամենաբարձր դիրքը շքերթներում
Billboard 200[16]
Nothing Happens
  • Թողարկման ամսաթիվը: Մարտի 22, 2019
  • Լեյբլ: Atlantic Records
  • Ձևաչաձ: թվային ներբեռնում, CD, կասետա, LP
75
EP
Անվանում Մանրամասն
Spring
  • Թողարկման ամսաթիվը: Ապրիլի 22, 2019
  • Լեյբլ: Atlantic Records
  • Ձևաչաձ: թվային ներբեռնում, CD, վինիլ, LP

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Spuhler, Robert (2018-01-17). «Breakout band Wallows kicks off headlining tour in SF». San Francisco Chronicle. Վերցված է 2018-04-09-ին.
  2. Hudelson, Molly (2017-11-21). «Wallows release new single 'Pulling Leaves Off Trees'». Substream Magazine. Վերցված է 2018-04-09-ին.
  3. Elizabeth, De (2017-04-13). «13 Reasons Why's Dylan Minnette Announces Band's First Single». Teen Vogue. Վերցված է 2018-04-09-ին.
  4. Gore, Sydney (2017-04-13). «'13 Reasons Why' You're Going To Love Wallows». Nylon. Վերցված է 2018-04-09-ին.
  5. Ersoy, Laura (2017-05-22). «Wallows - Sun Tan». Euphoria. Վերցված է 2018-04-09-ին.
  6. Howard, Lindsay (2017-11-16). «Hear Wallows' Breezy New Track 'Pulling Leaves Off Trees'». Variance. Վերցված է 2018-04-09-ին.
  7. 7,0 7,1 Otero, Gabriela (2017-11-29). «NEW ARTIST DISCOVERY: Young Alt-Rock Trio Wallows Releases New Single & 2018 Tour Dates». Ones to Watch. Վերցված է 2018-04-09-ին.
  8. Jackson, Hannah (2018-02-03). «Indie Act Wallows Ignites Velvet Jones». Daily Nexus. Վերցված է 2018-04-09-ին.
  9. Hudelson, Molly (2018-02-27). «Wallows sign to Atlantic Records; release 'Pictures Of Girls'». Substream Magazine. Վերցված է 2018-04-09-ին.
  10. Howard, Lindsay (2018-03-26). «Listen to Wallows' Summery New Track 'These Days'». Variance. Վերցված է 2018-04-09-ին.
  11. Gore, Sydney (2018-04-06). «Wallows Lead Us To Believe That Spring Is Really Here». MTV. Արխիվացված է օրիգինալից 2018-04-06-ին. Վերցված է 2018-04-09-ին.
  12. Helman, Peter (2018-04-05). «Wallows – '1980s Horror Film'». Stereogum. Վերցված է 2018-04-09-ին.
  13. «YouTube». www.youtube.com. Վերցված է 2019-02-03-ին.
  14. «Wallows Announce 2020 Tour, Release Animated Felt Video for ‘Treacherous Doctor’». Billboard. 2019-09-30. Վերցված է 2020-03-11-ին.
  15. 97X Videos (2020-02-21). «Wallows share stories of tour life, a bus FIRE and alternative band names!». Youtube. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. «Wallows Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2019-04-02-ին.

Արտաքին հղումներ