«Հայկ նահապետ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 34 բայտ ,  1 տարի առաջ
չ
թե՞ իրականություն
չ (թե՞ իրականություն)
Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է [[Հայկաբերդ]]։ Այդ ամրոցի մնացորդները պահպանվել են մինչ օրս։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով [[Հայկաշեն]]ից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Այս հաղթանակից հետո ապրելով երկար տարիներ, Հայկի [[արև]]ը (հոգին) համբարձվում է երկինք և դառնում [[Օրիոն համաստեղություն]]ը, որը հայերը անվանում են [[Հայկի համաստեղություն]]։
 
== Առասպելաբանություն թե՞ իրականություն ==
Ըստ որոշ հեղինակների՝ չնայած որոշ [[Հայոց առասպելաբանություն|առասպելական]] դրվագների, Հայկի մասին պատմությունը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա և արտացոլում է վաղ, դեռևս նահապետական հայկական [[ցեղախումբ|ցեղախմբերի]] պատերազմները հյուսիսային [[Միջագետք]]ից [[Հայկական լեռնաշխարհ]] ներխուժող ցեղերի դեմ։ Բացի այդ, Հայկի անունը և [[առասպել]]ացված արարքները հիշատակվում են նաև արևմտաիրանական ցեղերի մոտ և գտել են իրենց արտացոլումը [[Ավեստա]]յում Հայոշյանգ (Հուշանգ) անվան տակ։