«Ռիո Կոբրե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գետ | Название = Ռիո Կոբրե | Национальное название =es/Rio Cobre | Изображение...»:
 
No edit summary
Տող 23.
|Категория на Викискладе = Rio Cobre
}}
'''Ռիո Կոբրեն''' ({{lang-es|Rio Cobre}}) գետը հոսումգտնվում է [[Ճամայկա|Ճամայկայի]] հարավ-արևելքիարևելյան Սենտ Քեթրինա մարզում: Այն հոսում է դեպի [[Կարիբյան ծով]]:
== Նկարագրություն ==
Գետի անվանման աղբյուրներն անհայտ են: Գետի ակունքները մեծամասամբ սեզոնային անանուն առվակներն են: Այս վտակներից ամենաբարձրը գտնվում է ծովի մակարդակից մոտ 530 մ բարձրության վրա: Ընդհանրապես գետը հոսում է դեպի հարավ:Բոկ-Ուոկի և Սպանիշ Թաունի միջև ընկած հատվածում այն ​​հոսում է նեղ կիրճով, որը գետի հոսքը դարձնում է առավել ուշագրավ և հետաքրքիր: Գետի երկարությունը 50.9 կմ է<ref>[http://www.my-island-jamaica.com/rivers_in_jamaica.html my-island-jamaica.com]</ref>:
== Կամուրջներ ==
[[Պատկեր:Hakewill, A Picturesque Tour of the Island of Jamaica, Plate 02.jpg|left|thumb|Ջեյմս Հաքուելի նկարում պատկերված է Թուջե կամուրջը (կառուցված 1822 թվականին)]]
 
Ռիո Կոբրե գետի վրա կան մի քանի կամուրջներ: Դրանցից ամենահինը Ֆլետ բրիջն է (հարթ կամուրջ), որը կառուցվել է 1774 թվականին և այժմ հատվում է Ա 1 մայրուղով<ref>Long, Edward History of Jamaica (London: Frank Cas & Co. Ltd.) 1970</ref>;
Թուջե կամուրջը կառուցվել է 1801 թվականին: Այս կամրջի կառուցման առաջարկությունն առաջին անգամ քննարկվել է 1766 թվականին, քննարկումները շարունակվել են մինչև 1796 թվականը, Վեհաժողովի պալատում էլ որոշվել էր կառուցել քարե կամուրջ: Սակայն տեխնիկական դժվարությունները հանգեցրեցին չուգուն կամուրջի կառուցմանը: Սա հնարավորություն տվեց բարձրացնել շրջակա տարածքի վերևի ճանապարհը, ինչը հատկապես կարևոր է անձրևոտ սեզոնի ընթացքում, քանի որ պարբերաբար ջրհեղեղի էին ենթարկվում մոտակա բնակավայրերն ու հողերը<ref name="Hakewill">{{cite book |last1=Hakewill|first1=James|title=A Picturesque Tour of the Island of Jamaica|date=1825|publisher=Hurst and Robinson| location=London|page=16| url=https://en.wikisource.org/wiki/A_Picturesque_Tour_of_the_Island_of_Jamaica|accessdate=25 June 2016}}</ref>: Կամրջի կառուցման համար կիրառվեցին այդ ժամանակաի նորագույն տեխնիկական և տեխնոլոգիական միջոցներն ու հնարքները<ref name=" IBST">{{cite web|title=The Iron Bridge at Spanish Town {{!}} Completed projects {{!}} Friends of the Georgian Society of Jamaica|url=http://fgsj.org.uk/projects/10-the-iron-bridge-at-spanish-town|website=fgsj.org.uk|accessdate=25 June 2016}}</ref>: 87 տոննա քաշ ունեցող չուգուն բաղադրիչները արտադրվել են Ուեստ Յորկշիում: Անհրաժեշտ եղան 43 ձիու քարշակով ֆուրգոններ, որպեսզի դրանք տեղափոխվեն շինհրապարակ<ref name=" IBST"/>: Կամուրջը գործում էր մինչև 2000 թվականը, սակայն, անվերջ փոթորկի ենթարկվելով, կամուրջը ենթարկվում էր կոռոզիայի, որն էլ կարող էր քայքայման պատճառ հանդւսանալ: Այդ պատճառով էլ սկսվեցին կամրջի վերականգնողական աշխատանքները: Կամրջի վերակառուցումն ավարտվեց 2010 թվականին<ref name=" IBST"/>:
== Տես նաև ==
* [[Ջամայկայի գետեր]]
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}