«Եկատերինյան պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ) - → ), , )- → ), , ) — → ) , oգտվելով ԱՎԲ
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 47.
 
== Պատմություն ==
Պալատի պատմության և ճարտարապետության մեջ իրենց արտացոլումն են գտել ոչ միայն պալատի վերապրած դարաշրջանների ճարտարապետական ուղղությունները, այլ նաև տվյալ ժամանակաշրջանի ռուսական տիրակալների անձնական հակումները: Պալատի կառուցումը սկսվել է 1717 թվականին գերմանացի ճարտարապետ [[Իոհան Ֆրիդրիխ Բրաունշտեյն|Յոհան Ֆրիդրիխ Բրաունշտեյնի]] գլխավորությամբ՝ որպես Եկատերինա I-ի ամառային նստավայր: 1724 թվականի օգոստոսին շինարարության ավարտի կապակցությամբ պալատում տոնակատարություն են կազմակերպում, որի ընթացքում «13 թնդանոթից երեք անգամ կրակ են արձակել»: Հանդիսությանը ներկա էր կայսրը: Առաջին նախագծով պալատըպալատն հիրենիցիրենից ներկայացնում էր XVIII դարի սկսզբի ռուսական ճարտարապետությանը բնորոշ երկհարկանի ոչ մեծ շինություն՝ հոլանդական ոճով՝ «16 շքասրահներով»:
 
1743 թվականին նոր գահ բարձրացած Ելիզավետ Պետրովնան հանձնարարում է ռուս ճարտարապետ [[Միխայիլ Զեմցով]]ին և [[Անդրեյ Վասիլևիչ Կվասովին]] ընդարձակել և կառուցապատել պալատը: Կվասովի հետ միաժամանկ հրավիրվում է նաև [[Սավվա Չևակինսկի]]ն, որն ըդարձակում է պալատը՝ գրեթե հասցնելով ներկայիս երկարությանը: Նրա նախագծով է իրականացվում եկեղեցու, Գահական դահլիճի ինտերիերը, բակային առանձնաշենքերը: Այդպիսով, Ելիզավետա Պետրովնայի օրոք պալատը ստանում է այժմյան տեսքն ու ոճը: 1752 թվականի մայիսին նա հանձնարարում է ճարտարապետ [[Վարֆոլոմեյ Ռաստրելլի|Վարֆոլոմեյ Ֆրանչեսկո Ռաստրելլիին]] կրկին վերակառուցել պալատը: Չորս տարի տևած վերակառուցողական և շինարարական հսկայածավալ աշխատանքից հետո հայտնվեց այժմյան պալատը՝ կատարված [[Ռուսական բարոկկո]]յի ոճով: Ավելի քան 100 կգ ոսկի է ծախսվել ճակատային նոր հարդարանքների և տանիքի բազմաթիվ քանդակների ոսկեզօծման համար: Փառահեղ ճակատի առջև փռված էր ոչ պակաս վեհասքանչ «ճիշտ» զբոսայգին: 1756 թվականի հուլիսի 30-ին 325 մետրանոց պալատը ի ցույց դրվեց հիացած ռուս մեծատոհմիկներին և օտարերկրյա հյուրերին:
 
Ավանդաբար պալատը կապում են [[Եկատերինա II|Եկատերինա Մեծի]] անվան հետ, թեև կայսրուհին համարում էր այդ «հարած կրեմը» հնաոճ: Հանգուցյալ Ելիզավետա կայսրուհու կամքի համաձայն՝ Եկատերինան աառաջինառաջին հերթին կարգադրեց ոսկեզօծել զբոսայգու արձանները: Երբ դրանց մի մասը մշակեցին, Եկատերինան, իմանալով նրանց աշխատանքի արժեքը, հրամայեց դադարեցնել աշխատանքը: Իր հուշերում նա հանդիմանում է իր նախորդիննախորդի շռայլությունը: Իր թագավորության ընթացքում նա վերակառուցում էր պալատը և զբոսայգին իր ճաշակով՝ դարձնելով ապրելու համար հարմար և համեստ:
 
=== Վերակառուցում ===