«Պեռլիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հայաստանում: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:PerliteUSGOV.jpg|thumb|Պեռլիտ]]
'''Պեռլիտ''', ({{lang-fr|perlite, perle}}՝ մարգարիտ), թթվային հրաբխային [[ապակի]]՝ կազմված [[դաշտային սպաթ]], [[սանիդին]], [[բիոտիտ]], [[հոռնբլենդ]], [[մագնետիտ]] [[միներալ]]ներից։
 
== Կազմություն ==
Պեռլիտի հիմնական բաղադրիչներն են սիլիցիումի երկօքսիդը՝ SiO<sub>2</sub> (65-75 %), ալյումինի օքսիդ՝ AI<sub>2</sub>O<sub>3</sub> (10-16 %), կալիի օքսիդ՝ К<sub>2</sub>О (до 5 %), նատրիումի օքսիդ՝ Na<sub>2</sub>O (до 4 %), [[երկաթի (III) օքսիդ]]՝ Fe<sub>2</sub>O<sub>3,</sub> (մինչև 3 %), [[մագնեզիումի օքսիդ]]՝ MgO (մինչև 1 %), կալցիումի օքսիդ՝ CaO (до 2 %), ջուր՝ H<sub>2</sub>O (2-6 %). Կարող են լինել այ քմիական տարրեր ևս:
 
== Հատկություններ ==
Պեռլիտը մանր է, կեղևավոր (ունի պեռլիտային կառուցվածք), արտաքին տեսքին նման է բնորոշ փայլով մարգարիտների: Այլ հրաբխային ապարներից պեռլիտը տարբերվում է կոնստիտուցիոն ջրի առկայությամբ (ավելի քան 1%): Ծակոտկենությունը կարող է լինել 8-40%: Պեռլիտ կարող է լինել սև, կանաչ, կարմիր-շագանակագույն, շագանակագույն, սպիտակ և բազմերանգ:
 
Հրակայուն է. կիրառման ջերմաստիճանը -200-ից մինչև 900° С. Ունի ջերմա-և ձայնամեկուսացնող հատկություններ, բարձր ներծծողականություն. կարող է մինչև սեփական քաշի 400% - ը հեղուկ կլանել: Էկոլոգիապես մաքուր և ստերիլ նյութ է, ոչ թունավոր, չի պարունակում [[ծանր մետաղներ]]:
 
== Առաջացում ==
Տող 8 ⟶ 16՝
== Կիրառություն ==
Պեռլիտն օգտագործվում է թեթև [[բետոն]]ների (լցանյութ), ջերմա- և էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, [[բյուրեղապակի|բյուրեղապակու]], հեղուկ ապակու և այլ նյութերի արտադրության, գյուղատնտեսության (հողի կառուցվածքը բարելավող բաղադրիչ), [[նավթարդյունաբերություն|նավթարդյունաբերության]] մեջ և այլ բնագավառներում։
 
* Պեռլիտը կարող է օգտագործվել բնական ձևով (շինարարության մեջ), բայց ավելի հաճախ օգտագործվում է մանրացված տարբերակով: Շինարարության մեջ պեռլիտի օգտագործումը թույլ է տալիս բարձրացնել կառուցվածքների ջերմա-ձայնամեկուսացման և հրդեհա-անվտանգության հարցերը, ընդ որում ՝ զգալիորեն կրճատելով կառուցվածքների զանգվածն ու ծավալները: մանրացված պեռլիտը կիրառվում է ինքնուրույն (որպես ավազի և մանրախիճի փոխարինում, հատակի, պատերի, տանիքի համար ջերմամեկուսիչ լցանյութ) կամ այլ շինարարական նյութերի հետ խառնուրդներում (որպես ջերմամեկուսիչ արտադրատեսակների, գաջի, թեթև շինարարական լուծումների, լինոլեումի համար լցանյութերի, ներկերի, չոր շինարարական խառնուրդների պատրաստման բաղադրիչ)։
 
* Պեռլիտը նաև [[Հղկանյութային գործիքներ|հղկանյութային գործիք]] է:
* Սպորտային և առողջարարական կազմակերպություններում, սպորտային վայրերում և գոլֆի դաշտերում պեռլիտը լցվում է է հողի հողի վրա, որի շնորհիվ անձրևի ժամանակ հողը չոր է մնում, իսկ ամռան տապին, իր բարձր ներծծողականության շնորհիվ, հողը չի ջրազրկում:
* Նավթավերամշակման և գազի արդյունաբերության ոլորտում.
 
* Պեռլիտն ավելացվում է նավթի և գազի [[Հորատանցք|հորատանցքերի]] ամրացման համար նախատեսված ցեմենտին։
* [[Բնակարանային տնտեսություն|Բնակարանային կոմունալ տնտեսությունում]] պեռլիտը օգտագործվում է քիմիական աղտոտումից հետո ջրի մաքրման և այն սպառողին հասցնելուց առաջ, [[Կեղտաջրեր|կեղտաջրերի]] մաքրման համար:
* Սննդի արդյունաբերության մեջ. օրինակ՝ գինու, շաքարի օշարակների, գարեջրի, մրգային հյութերի, բուսական յուղերի մաքրման ֆիլտր:
* Էկոլոգիայի մեջ՝ քիմիական և արդյունաբերական աղտոտումներից ջրի և հողերի մակերեսների մաքրում:
* [[Դեղանյութեր|Դեղանյութերի]] արդյունաբերության մեջ՝ դեղագործական պատրաստուկների ֆիլտրացման համար
* Ապակու, [[Մետալուրգիա|մետալուրգիայի,]] քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության (ագրոբիզնեսի) ոլորտներում:
* Ծխախոտի արդյունաբերության մեջ.
 
== Ագրո-պեռլիտի կիրառում ==
Ագրոպերլիտը 1-5 մմ մանրացված պեռլիտն է, որն առավել հարմար է գյուղատնտեսության մեջ հետևյալ նպատակներով օգտագործելու համար.
 
* Սերմերի աճի և սերմերի արմատակալման համար: Արմատակալման ժամանակ ջրի փոխարինումը պեռլիտով թույլ է տալիս խուսափել դրանց փտումից: Բույսերի և ծաղկային մշակաբույսերի սածիլների աճեցման ժամանակ հազվադեպ են նկատվում սնկային հիվանդություններ: Սակայն անհրաժեշտ է իմանալ, որ պեռլիտը չի պարունակում սննդարար նյութեր, և առողջ սածիլ ստանալու համար անհրաժեշտ է պարարտանյութի ջրային լուծույթով ջուր լցնել և հատուկ միկրոֆլորայի ստեղծման համար կիրառել բակտերիալ դեղամիջոցներ: Այս դեպքում պետք է օգտագործել համալիր պարարտանյութեր:
* Ցանքի խառնուրդի համար: Պեռլիտի օգտագործումը որպես սուբստրատի բաղադրիչ (մինչեւ 40 %) թույլ է տալիս զգալիորեն բարելավել ցանքի խառնուրդի բնութագրերը: Արմատները համաչափ են տարածվում հողի մեջ: Բացի հողի օդափոխությունից, պեռլիտը պաշտպանում է արմատային համակարգը արտաքին ջերմաստիճանի տատանումներից: Պեռլիտի օգտագործումը նվազեցնում է հողի խառնուրդի ընդհանուր քաշը , որն առավել կարևոր է մեծ չափերով հողերի համար:
* Բույսերի [[Հիդրոպոնիկա|հիդրոպոնիկ]] աճեցման համար: Պեռլիտը օգտագործվում է մաքուր ձևով կամ որպես սուբստրատի բաղադրիչ, սնուցող լուծույթների վրա բույսերի հիդրոպոնային աճեցման ժամանակ:
* Օդի խոնավությունը բարձրացնելու համար.
* Հողի վերին շերտի ցանքածածկման՝ [[Մուլչացում|մուլչացման]] համար:
* Պեռլիտը բարենպաստ միջավայր է [[Սոխուկ|սոխուկների]], [[Պալար|պալարների]], [[Կոճղարմատ|կոճղարմատների]] պահպանման համար: Տնկանյութը տեղադրվում է 2-7 սմ պեռլիտի շերտերի վրա: Այսպիսով, այն ապահովում է պաշտպանություն փտումից, անբարենպաստ արտաքին ջերմաստիճանային և ջրային ազդեցություններից, վաղաժամ աճից:
 
== Հայաստանում ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պեռլիտ» էջից