«Դանինգ-Կրյուգերի էֆեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Դաննինգ-Կրյուգերի էֆեկտի գծապատկեր.png|mini|400px|right|Դանինգ Կրյուգերի կոր<br>(գրաֆիկը ցուցադրական բնույթ ունի։)]]
'''Դանինգ-Կրյուգերի էֆեկտ''', ճանաչողական կողմնակալություն, երբ ցածր ունակություններով անձինք տառապում են երևակայական գերազանցությամբ և սխալմամբ իրենց մտավոր կարողությունները գնահատում են շատ ավելի բարձր, քան իրականում է։ [[Դեյվիդ Դանինգ|Դանինգը]] և [[Ջասթին Կրյուգեր|Կրյուգերը]] այդ շեղումը վերագրում են ցածր ունակություններով անձանց մետաճանաչողական անկարողությամբ՝ հստակ գիտակցել իր անտեղյակությունը և գնահատել դիմացինի ճշմարտացիությունը։ Նրանց ուսումնասիրությունները հանգել են հետևյալ եզրակացություններին՝ բարձր կարողությամբ անձինք կարող են թերագնահատել իրենց հարաբերական իրավասությունը և կարող են թյուրիմացաբար ենթադրել, որ խնդիրները, որոնք հեշտ են իրենց համար նույնպես հեշտ են ուրիշների համար<ref name="Kruger">{{Cite journal|last=Kruger|first=Justin|last2=Dunning|first2=David|year=1999|title=Unskilled and Unaware of It: How Difficulties in Recognizing One's Own Incompetence Lead to Inflated Self-Assessments|journal=Journal of Personality and Social Psychology|volume=77|issue=6|pages=1121–34|doi=10.1037/0022-3514.77.6.1121|pmid=10626367}}</ref>։
 
Դանինգը և Կրյուգերը ենթադրել են, որ էֆեկտը ցածր կարողություններով մարդկանց ներքին պատրանքն է և բարձր ունակություններով օժտված մարդկանց արտաքին ընկալման թերագնահատումն է։ Անկարող մարդկանց արժեքային խեղաթյուրումը իրենց մասին սխալ կարծիքից է, իսկ բանիմաց մարդկանց արժեքային խեղաթյուրումը բխում է ուրիշների մասին սխալ կարծիքից<ref name="Kruger"/>։