«Փոլ Քրուգման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
 
== Ակադեմիական կարիերա ==
1977 թվականի սեպտեմբերին Քրուգմանը դարձել է [[Եյլի համալսարան|Եյլի համալսարանի]] պրոֆեսորի օգնական։ 1979թ. ընդունվել Է [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ|Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի]] ֆակուլտետ։ 1982-1983թթ. Քրուգմանն աշխատել է [[Ռոնալդ Ռեյգան|Ռեյգանի]] [[Սպիտակ տուն|Սպիտակ տանը]]՝ որպես տնտեսական խորհրդատուների խորհրդի անդամ։ 1984 թվականին նա վերադարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ արդեն որպես պրոֆեսոր։ Կրուգմանը դասավանդել է նաև [[Սթենֆորդի համալսարան|Սթենֆորդի համալսարանում,]] Եյլի համալսարանում և [[Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց|Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում]]<ref name="Krugman_CV">{{Cite web|url=https://www.princeton.edu/pr/pictures/g-k/krugman/Krugman-CV.pdf|title=Krugman Curriculum Vitae|archive-url=https://web.archive.org/web/20160304201936/http://www.princeton.edu/pr/pictures/g-k/krugman/Krugman-CV.pdf|archive-date=March 4, 2016|access-date=March 31, 2016|url-status=live}}</ref>:<gallery widths="200" heights="219">
[[Պատկեր:Paul Krugman at the German National Library in Frankfurt.jpg|ձախից|մինի|Փոլ Քրուգմանը կարդում է դասախոսություն Ֆրանկֆուրտում՝ Գերմանիայի ազգային գրադարանում]]
</gallery>2000 թվականին Քրուգմանը ընդունվել է [[Փրինսթոնի համալսարան]] որպես տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր։ Ներկայումս նա աշխատում է նաև [[Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց|Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում]] և երեսուն միջազգային տնտեսական կազմակերպությունների խմբի (G30) անդամ է: 1979 թվականից Նա [[Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրո|Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի]] գիտաշխատող է։ 2010 թվականին Քրուգմանն եղել է Արևելյան տնտեսական ասոցիացիայի նախագահը։ 2014 թվականի փետրվարին նա հայտարարել է, որ դուրս է գալու Փրինսթոնի համալսարանից և 2015 թվականի հունիսին միանալու է [[Նյու Յորքի քաղաքային համալսարան|Նյու Յորքի քաղաքային համալսարանի]] դասախոսական կազմին<ref>{{Citation|title=Changes (Personal/Professional)|last=Krugman|first=Paul|newspaper=The New York Times|date=February 28, 2014|accessdate=July 18, 2014|url=https://krugman.blogs.nytimes.com/2014/02/28/changes-personalprofessional/?_php=true&_type=blogs&_r=0|quote=I have informed Princeton that I will be retiring at the end of next academic year, that is, in June 2015. In August 2015 I will join the faculty of the Graduate Center, City University of New York, as a professor in the Ph.D. program in economics. I will also become a distinguished scholar at the Graduate Center's Luxembourg Income Study Center.|archive-url=https://web.archive.org/web/20140726141130/http://krugman.blogs.nytimes.com/2014/02/28/changes-personalprofessional/?_php=true&_type=blogs&_r=0|archive-date=July 26, 2014|url-status=live}}</ref>:
 
Փոլ Քրուգմանը մեծ քանակությամբ աշխատանքներ է գրել [[Միջազգային տնտեսագիտություն|միջազգային տնտեսագիտության]] մասին, այդ թվում՝ [[Միջազգային առևտուր|միջազգային առևտրի]], [[Տնտեսական աշխարհագրություն|տնտեսական աշխարհագրության]] և [[Միջազգային ֆինանսներ|միջազգային ֆինանսների]] վերաբերյալ: «Research Papers in Economics» ('''RePEc''') նախագիծը այն դասում է աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետների շարքին<ref name="IDEAS" />։ Քրուգմանի՝ «Միջազգային տնտեսագիտություն: Տեսություն և քաղաքականություն», որը գրված է նաև [[Մորիս Օբստֆելդ|Մորիս Օբստֆելդի]] համահեղինակությամբ, միջազգային տնտեսագիտության բակալավրի ավարտական կուրսի ստանդարտ դասագիրք է: Քրուգմանը նաև ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված նյութի համահեղինակ է Ռոբին Ուելսի հետ միասին, վերջինս նշել է, որ շատ ոգևորված է [[Պոլ Սամուելսոն|Պոլ Սամուելսոնի]] դասական գրքի առաջին հրատարակությունից<ref name="paul_samuelson_rip">{{cite news|author=Paul Krugman|title=Paul Samuelson, RIP|date=December 13, 2009|newspaper=The New York Times|quote=One of the things Robin Wells and I did when writing our principles of economics textbook was to acquire and study a copy of the original, 1948 edition of Samuelson's textbook.}}</ref>: Քրուգմանը գրել է տնտեսագիտական, երբեմն էլ միջազգային տնտեսագիտության, [[Եկամտի բաշխում|եկամտի բաշխման]] և [[Պետության քաղաքականություն|պետության քաղաքականության]] թեմաներով աշխատանքներ հանրության լայն շրջանակների համար: