«Օձապար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Серпантин (дорога)» էջի թարգմանությամբ
(Տարբերություն չկա)

12:39, 9 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Օձապար, օձագալար(ք)[1], սերպանտին ( ֆր.՝ serpentin, լատին․՝ serpens, serpentis - «օձ» [2][3] բառից), օձաժապավենի նման[4] գալարապտույտ ճանապարհ (կամ նրա հատվածները՝ կտրուկ ոլորներով և հանգույցներով)։ Օձապարը լեռնալանջերի վրա ծրագծի ուղղության կտրուկ փոփոխության համար կիրառվող կոր է։ Գետահովտային ընթացքի դեպքում ճանապարհի ուղղության կտրուկ փոփոխության համար կիրառվող կորը կոչվում է օձագալար, արտաքինից նմանվում է օձապարին[5]։

Օձագապար` Տրանսֆեգերաշի մայրուղու հատվածում

Շատ բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տեղանքում ավտոմոբիլային ճանապարհների անցկացման ժամանակ ճանապարհի տրված թեքություններ ստանալու համար ստեղծում են հատուկ տեսակի կորեր՝ համաչափ օձապարեր[6]՝ շրջադարձերի մեծ անկյուններով և անցման կորերով, ինչը թույլ է տալիս իրականացնել գծի զարգացում՝ մեծ երկարության վրա կտրուկ վերելքներն ու իջեցումները հաղթահարելու նպատակով։ Նման կորացումները կոչվում են օձապարեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օձապարի շրջադարձի անկյունը շատ մեծ է, կորը տեղադրում են ոչ թե անկյունի ներսում, այլ դրսից։

Օձապարերի տեսակներ

Օձապարերը հիմնականում լինում են երկու տեսակի՝

  • I տեսակի, որոնց օժանդակ կորերի ուռուցիկությունները տեղակայված են տարբեր ուղղություններով. դրանք կարող են լինել համաչափ և անհամաչափ.
  • II տեսակի, որոնց օժանդակ կորերը տեղակայված են մեկ ուղղությամբ. դրանք կարող են լինել լիարժեք — հիմնական կորի կենտրոնը շեղված է շրջադարձի անկյան գագաթի համեմատ, և կիսաօձապար — հիմնական կորի կենտրոնը գտնվում է գծի վրա, որը ուղղահայաց է շրջադարձի անկյան կողմերից մեկին[7]:

Օձապարի հիմնական տարրերը

Լիարժեք օձապարը հանգույցը բաղկացած է հետևյալ հիմնական տարրերից՝ հիմնական կորից, դրա շառավղից, կենտրոնական անկյունից, օձապարի անկյունից, օժանդակ (հակադարձ) կորերից, կորերի (հիմնական և կցորդող) տանգենսների միջև ուղիղ ներդիրներից, օժանդակ կորի անկյունից և վզիկից (բկանցկից)՝ (օձապարի առանցքների միջև հեռավորությունը հանգույցի ամենանեղ տեղում):

Հիմնական կորի և օժանդակ կորերի շառավիղների չափերը, ուղիղ ներդիրների և վզիկի երկարությունն ընտրվում են՝ կախված տեղանքի չափորոշ, տեղագրական, երկրաբանական և ջրաբանական պայմաններից։

Օձապարի հանգույցի նախագծումը դրա տարրերի հաշվարկումն է և տեղանքում հողային պաստառի տեղադրման հնարավորության ստուգումը։ Հողային պաստառի նախագծման ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվում է դրա կայունության ապահովմանը և փոխադրամիջոցների երթևեկության համար նորմալ պայմանների ստեղծմանը։

ՀՀՇՆ IV-11.05.02-99 նախատեսված են օձապարերի տարրերի նախագծման նորմեր։ Օձապարի հաշվարկման և նշահարման համար մշակված են հատուկ աղյուսակներ՝ նախագծողների և ճանապարհաշինարարների աշխատանքը հեշտացնելու համար [8][9] :

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան, Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան - Серпантин». www.nayiri.com. Վերցված է 2020-08-09-ին.
  2. Большой толковый словарь русского языка. Гл. ред. С. А. Кузнецов. Первое издание: СПб.: Норинт, 1998.
  3. Крысин Л.П. Толковый словарь иностранных слов
  4. Серпантин, Л. Г. Бабенко. Большой толковый словарь русских существительных. АСТ-Пресс Книга, 2009 г.
  5. «ՀՀ շինարարական նորմեր» (PDF). www.mud.am. էջ 61. Վերցված է 2020-08-09-ին.
  6. «7. Разбивка серпантины». StudFiles (ռուսերեն). Վերցված է 2020-08-09-ին.
  7. П.К. Дуюнов (2016). «Экологическая безопасность строительства и городского хозяйства. Проектирование трасс на подходах к перевалу» (PDF). www:journal.samgasu.ru. Вестник СГАСУ. Градостроительство и архитектура. doi:10.17673/Vestnik.2016.01.7. Վերցված է 2020-08-09-ին.
  8. Серпантины Արխիվացված է Հուլիս 14, 2014 Wayback Machine-ի միջոցով:, Автомобильные дороги.
  9. СНиП II-Д.5-72, на сайте norm-load.ru.
  • Пособие по проектированию элементов плана, продольного и поперечного профилей, инженерных обустройств, пересечений и примыканий автомобильных дорог (в развитие СНиП 2.05.02-85 «Автомобильные дороги») (одобрено решением Главного технического управления Союздорнии Минтрансстроя СССР от 27 октября 1986 г. N 37-07-17/11).
  • Инструкция по разбивочным работам при строительстве, реконструкции и капитальном ремонте автомобильных дорог и искусственных сооружений ВСН 5-81 (утв. протоколом Минавтодора РСФСР от 8 октября 1981 г.).
  • Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր։ (ՀՀՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ)։

Հղումներ